ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը Եվրախորհրդարանում պարծենում է Հայաստանի կեղծ ժողովրդավարությամբ

27 Հոկտեմբեր 2023

Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս Հայաստանի վարչապետը, թե ոչ, ուզում եմ արդար լինել նրա նկատմամբ։ Ես գովում եմ նրան, երբ նա ինչ-որ բան ճիշտ է անում և քննադատում՝ որևէ բան սխալ անելու դեպքում:

Օրինակ՝ 2019 թվականի ապրիլին ես Նիկոլ Փաշինյանին գովաբանող հոդված գրեցի՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նրա ունեցած ելույթի համար։ Ահա թե ինչ եմ գրել այն ժամանակ. «Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ 47 եվրոպական երկրների ներկայացուցիչների առաջ։ Առավել տպավորիչ էին վարչապետի պատասխանները նրանց տասնյակ հարցերին։ Մինչ նրա ելույթը նախապատրաստված էր, հարցերը հանպատրաստից էին, և պատասխանները պետք է տրվեին տեղում»։

Փաշինյանն իմ հոդվածը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, որն ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունի։ Ահա նրա ավելացրած մեկնաբանությունը. «Ուրախ եմ, որ սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրիերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»: Իմ հոդվածը ստացել է 4000 հավանում, 197 կիսում և 185 մեկնաբանություն։

Այժմ ես կմեկնաբանեմ Փաշինյանի ելույթը, որ նա ունեցել է Եվրախորհրդարանում (Ստրասբուրգ, Ֆրանսիա) 2023 թվականի հոկտեմբերի 17-ին։

Փաշինյանն իր ելույթում 21 անգամ օգտագործեց «ժողովրդավարություն» կամ «ժողովրդավարական» բառերը՝ Հայաստանի ներկայիս իշխանությանը բնութագրելու համար։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունն ապահովում է «անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն»: Ցավոք, Հայաստանը չի վայելում այս հատկանիշներից և ոչ մեկը, քանի որ Արցախը կորսված է, իսկ ադրբեջանական զորքերը 2021 թվականից տեղակայված են Հայաստանի սահմաններում։ Հայաստանի խնդիրներն առավելապես պայմանավորված են նրա ղեկավարի անկարողությամբ։

Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդավարական արժեքներ քարոզելու քողի տակ, բայց վերջում խախտեց ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Այն, ինչ հիմա ունենք Հայաստանում, միանձնյա իշխանություն է։

Փաշինյանը ոչ մեկին չի լսում՝ լինի նախարար, խորհրդական, իր կուսակից, խորհրդարանական մեծամասնություն, թե նախագահ։ Նա միայնակ է կայացնում բոլոր որոշումները։ Նա իր ելույթում պնդեց, որ Հայաստանը «պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»։

Փաշինյանը կեղծորեն ասաց, որ իր կառավարությունը «չի խախտել ժողովրդավարության որևէ սկզբունք»։ Փաստն այն է, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանական պետության։ Երբ նա առաջին անգամ եկավ իշխանության, նա վարչապետի նստավայր գնում էր հեծանիվով։ Այժմ նա թաքնվում է հարյուրավոր ոստիկանների հետևում, նախքան ոտքը դռնից դուրս հանելը: Բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստացող ոստիկանները ծեծում և ձերբակալում են ցուցարարներին։ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին դատարանում շինծու մեղադրանքներով են ամբաստանում։

Նա իրեն քննադատողներին սպառնացել է «փռել ասֆալտին» և «ծեփել պատերին»: Անհավատալիորեն, 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա մուրճ էր ճոճում օդում՝ սպառնալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Մի՞թե դա ժողովրդավարություն է:

Նույնիսկ սփյուռքահայերը զերծ չեն մնացել Փաշինյանի բռնապետական վարչակարգի երկար ձեռքից։ Հայաստանից դուրս նրան քննադատողներին արգելված է մուտք գործել հայրենիք Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Ի՞նչ է պատահել խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքին։

Փաշինյանը 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա որակեց որպես «սադրանք, որը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից առաջ… մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելու և Հայաստանի պետականությունը կաթվածահար անելու կամ առնվազն դրածո կառավարության ձևավորելու նպատակով»։ Փաստն այն է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կապ չուներ խորհրդարանական ընտրությունների հետ։ Նման հարձակումներ եղել են ընտրություններից առաջ և հետո։ Ավելին, Ալիևը Փաշինյանին տապալելու պատճառ չունի, քանի որ նա անվերջ զիջումներ է անում Ադրբեջանին Արցախի և Հայաստանի հարցում։

Փաշինյանն իր ելույթում պարծեցավ, որ Հայաստանը կարողացել է տեղավորել Արցախի 100 հազար փախստականներին. Նա պնդեց, որ Հայաստանում ժողովրդավարության շնորհիվ «մենք այդ գործը պատվով կատարեցինք»։ Փաստն այն է, որ չնայած տարիներ շարունակ համառ տեղեկություններին, թե Ադրբեջանը մտադիր է բռնազավթել Արցախի մնացած մասը և դուրս հանել նրա բնակիչներին, Հայաստանի կառավարությունը որևէ նախապատրաստություն չէր տեսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու համար։ Նրանցից շատերը օրեր են անցկացրել իրենց մեքենաներում՝ զրկված սննդից, ջրից ու կացարանից։ Արդյունքում մի քանի հազար արցախցիներ արդեն լքել են Հայաստանը։

Իր ելույթում Փաշինյանը բացատրել է իր պատրաստակամությունը թույլ տալ ադրբեջանական բեռների, մեքենաների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Թեև ենթադրվում է, որ նման մուտքը փոխադարձ է, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում, Ադրբեջանը երբեք չի հայտնել իր պատրաստակամության մասին՝ թույլ տալ հայերի համար նմանատիպ տարանցում Ադրբեջանի տարածքով: Նույն անհամաչափությունը վերաբերում է Փաշինյանի կողմից Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչմանը՝ առանց Ալիևի համաձայնության ճանաչելու Փաշինյանի առաջարկած 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Փաշինյանը նաև խոստովանեց, որ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանաբնակ անկլավները պատկանում են Ադրբեջանին՝ առանց Ալիևի փոխադարձ փոխանակման ընդունման։

Ի վերջո, Փաշինյանը կրկնեց Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու իր առաջարկը, թեև նման պայմանագրի անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ պատերազմ չեն հայտարարել։

Խաղաղության պայմանագիրը միայն հնարավորություն կտա Ադրբեջանին՝ հետագա զիջումներ կորզելու Հայաստանից։
Փաշինյանն իր 45 րոպեանոց ելույթը եզրափակեց ևս երկու անգամ կրկնելով «ժողովրդավարություն» բառը։ «Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»։

Եվրախորհրդարանի պատգամավորները չափազանց գոհ էին Փաշինյանի ելույթից։ Ինչո՞ւ պիտի գոհ չլինեին։ Փաշինյանը բավարարում է Արևմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, այն է՝ Արցախից հրաժարումը՝ ադրբեջանական բնական գազի (մասամբ Ռուսաստանից գնված) հոսքը Եվրոպա հեշտացնելու նպատակով։ Բացի կարեկցական խոսքերից, Եվրախորհրդարանի անդամները Հայաստանի համար որևէ կոնկրետ բան չեն ուզում անել։

Ես համոզված եմ՝ Փաշինյանն այս հոդվածը չի հրապարակի իր ֆեյսբուքյան էջում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company