ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետական պարտքն իրենք նախատեսել են և դա աճելու է աներկբա

31 Հոկտեմբեր 2023

Պետական պարտքը հատել 10 մլրդ-ի շեմը և նախատեսվում է այն բարձրացնել։ «Պարտքի բացարձակ արժեքը որևէ բան չի ներկայցնում և պետք է նայել պարտքի հարաբերական ցուցանիշը ՀՆԱ- ի նկատմամբ։ Մենք թիրախավորում ենք 2024թ-ին ՀՆԱ-ի 48,5 տոկոսին մոտ պարտք ունենալ։ 50 տոկոսից ներքև համարվում է անվտանգ և որևէ ռիսկ չպարունակող մակարդակ»։ Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, երեկ ասաց ՀՀ ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մակարդակը նաև հնարվորություն է տալիս տարբեր ռիսկերի դեպքում հավելյալ պարք ներգրավել։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է Vesti.am-ի հարցերին։

– ՀՆԱ-ի 50 տոկոսը չգերազանցելը միա՞կ չափանիշն է, որը թույլ է տալիս ասել՝ ռիսկային չէ և հնարավորություն է՝ նոր պարտք ներգրավելու։

– Տրամաբանական է, որ միայն բացարձակ թվով պետական պարտքը գնահատելն ամբողջական չի լինի, պետք է համադրել նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշների հետ՝ հիմնականում ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) և տվյալ տարվա համար պետական պարտքի սպասարկման ծախսերի։ Այս պահին, գուցե, ընթացիկ գնահատմամբ մտահոգիչ չէ, բայց միտումներն են մտահոգիչ։ Բացի 2022թ-ից, նախորդ տարիներին այս իշխանության օրոք պետական պարտքն ավելի առաջանցիկ է, քան ՀՆԱ-ն՝ տարեկան կտրվածքով։ 2022թ այս մասով բացառիկ տարի էր. արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ ռուս-ուկրանիական պատերազմի հետևանքով առաջացած ֆոնին մեր ՀՆԱ-ն աճեց 12,6 տոկոսով և Ռուսաստանից արտարժույթով դրամական փոխանցումները բերեցին ազգային արժույթի արժևորման։ Այս երկու գործոնն էլ թվացյալ ապահովեցին ՀՆԱ-պետական պարտքի բավականին լավ ցուցանիշ։ 2021թ արդեն 60 տոկոսի շեմն էինք հատել, ինչը բավականին բարձր ռիսկ էր։ Հիմա այս գործոնը թուլանում է, բայց ունենք ռիսկեր, որ նորից այդ հարաբերական ցուցանիշը կփոխվի դեպի վատը։ Այսօր ԱԺ-ում էլ այդ հարցը բարձրացրի, սակայն ֆինասների նախարարն ըստ էության չպատասխանեց հարցիս՝ այդ ռիսկերը գահատվա՞ծ են և որո՞նք են դրանց կառավարման լուծումները։ Պատասխանից կարող եմ, ենթադդրել, որ գնահատված չեն և համապատասխան լուծումներ չկան։ Իրենց հույսը դեռ այս պատահական գործոններն են։

– Եթե տնտեսական առկա ցուցանիշները նորմալ են, ապա ինչո՞ւ է նախարարը հայտարաում, որ թոշակների, մինիմալ աշխատավարձի, սոցիալական նպաստների բարձրացում կառավարությունը չի նախատեսում։

– Լավ օրից չէ, որ այդպես է։ Իրենք ամենալավը գիտեն, որ այդ թռիչքաձև տնտեսական աճի բերած գործոնն արդեն նվազել է 2023թ-ին և մեծ է հավանականությունը, որ այդ գործոնը կզրոյանա 2024թ-ին: Հենց դրանից ելնելով էլ՝ հաջորդ տարվա համար խիստ պահպանողական բյուջե են առաջարկում։

– Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացին պետք է ավելի շատ հետաքրքրվի, թե ի՞նչ է արվում իր վճարած հարկերից, քան պետական պարտքով արվածից։ Հիմնավորումն այն էր, որ հարկերով ավելի շատ բան է արվում, քան պետական պարտքով։ Ինչպե՞ս հարկատուն հասկանա սա: Ամեն դեպքում այդ վարկը ևս մարվում է իր վճարած հարկերից։

– Ճիշտ եք նկատում, հերթական ապակողմորոշումն է կամ մանիպուլյացիան։ Նախ պետական պարտքի ավելացում նշանակում է, որ մենք մեր ապագայի զարգացման ռեսուրսը վերցնում ենք և հիմա ենք ծախսում՝ այդպիսով նվազեցնում ենք ապագայի կայուն զարգացման ներուժը։ Ամեն ընթացիկ հաջորդ տարվա բյուջեում դու ավելի շատ միջոցներ պետք է նախատեսես՝ պետական պարտքի սպասարկման համար, պետական պարտքի նվազեցումը լինելու է նաև կապիտալ ծախսերի նվազեցման հաշվին։ Չեն բարձրանալու թոշակները, նպաստները և այլն։ Եվ, վերջին հաշվով, 1940-50 ական թվականներից համաշխարհային տնտեսությանը հատուկ են պարտքային ճգնաժամերը, իսկ դրանից տուժում ենք բոլորս։ Այո, պետական պարտքի բեռը, ի վերջո, կրում է յուրաքանչուր քաղաքացի։ Շատ կարևոր է, թե պետական պարտքն ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվում։ Պետական պարտքն ավելացնում ենք, չենք ծախսում, ներկայացնում են ցածր կատարողական և փաստացի վերցնում ենք պարտք, վճարում տոկոսներ և չենք ծառայեցնում երկարաժամկետ զարգացման ծրագրերին։ Գումարները քիչ չեն՝ հասնում են միչև 100 մլն դոլարի։

– Քաղաքացիները չեն վստահում պետական պարտք վերցնելու իշխանության բերված փաստարկներին և դրա արդյունավետությանը։ Հաշվետվողականության թերացում կա, ինչպես նաև նպատակարամարությանն են թերահավատ, օրինակ են բերում պետական պարտքով պարեկային ծառայության ստեղծումը և այլն։ Հաշվի առնելով այսօր երկրում ստեղծված իրավաիճակը, 100 հազարից ավելի քաղաքցիների մուտքը և այլն՝ այս պահին պետական պարտքն ավելացնել միայն նրա համար, որ ՀՆԱ-ն այս պահի դրությամբ թույլ է տալիս, որքանո՞վ է նպատակահարմար։

– Այս իշխանությունը պետական պարտքի ծախսման և բյուջեի կապիտալ ծախսերի հաշվետվողականության լուրջ խնդիր ունի։ Էապես և առաջանցիկ աճում են մեկ անձից գնումները, քան՝ մրցակցային գնումները։ Երբ տեսնում ես՝ պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների եղբայրները դառնում են բիզնեսմեններ և նրանց ղեկավարած ընկերությունները պետական գնումներում վազքով առաջ են անցնում, ի հայտ են գալիս մի շարք մտահոգությունները։ Տեղին չէ ասել՝ «ի՞նչ է թե եղբայրս է, չզբավի՞ այդ գործով»։ Իհարկե, թող զբաղվի։ Բայց եթե բարձրաստիճան պաշտոնյաի եղբարը դառնում է մի քանի կազմակերպության տնօրեն և այդ կազմակերպությունները զարգանում են նաև պետության կողմից մեկ անձից գնումներով, ապա այստեղ մտահոգություններն էլ ավելի տեղին են դառնում։ Իսկ երբ պարտքը վերցում են և, իրենց ապաշնորհության կամ անկարողությամբ պայմանավորված, չեն կարողանում նպատակին ծառայեցնել, ի վերջո հարկատուներն անիմաստ տոկոսներ են վճարում։ Կարևոր է, թե այդ գումարներն ինչպե՞ս են ծախսվում։ Նրանք իրենց իշխանությունը պահելու խնդիր ունեն և դա շատ հաճախ հակասում է մեր ազգային շահին։ Բերեցիք ոստիկանության օրինակը։ Այո, ոստիականության վրա անխնա գումար են ծախսվում՝ և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի՝ շքեղ ավտոմեքենաներ, պարագաներ, աշխատավարձ, պարգևավճրներ, որոնք տրվում են օրենքի սկզբունքի խախտմամբ։ Մյուս կողմից էլ ժլատ են սոցիալական ծասերի տեսանկյունից։ Մի կարևոր մանիպուլյացիա ևս հատուկ է այս իշխանությանը՝ բյուջով ասում են՝ այսքան աճեցրել ենք պաշտպանական ծախսերը, բայց, միայն այս տարվա առաջին 9 ամսվա կտրվածքով, 50 տոկոս թերակատարում կա անվտանգային պաշտպանական ծախսերում, 50 տոկոսից ավելի թերակատարում կա կրթության ոլորտում։ Այսինքն, հայտարարում են, որ նպաստ չեն բարձրացնում, որ երկարաժամկետ կապիտալ ծախսեր անեն, բայց երբ հերթը հասնում է կատարմանը՝ սղղացնում են թերակատարումը։ Պետական պարտքն իրենք նախատեսել են և դա աճելու է աներկբա։ Այս ՀՆԱ-ն, որ իրենք կանխատեսել են, 40 տոսկոս՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ֆոնին, ես չունեմ վստահություն, որ ունենալու ենք։ Հնարավոր է նորից հայտնվենք բարձր ռիսկային գոտում, քանի որ դժվար է լինելու այդ տնտեսական աճն ապահովելը, իսկ դրա վառ օրինակը՝ 2021թ-ն էր։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company