ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բայդենին ուղղված հանրահայտ մարդկանց նամակում ադրբեջանցուն սխալմամբ ավելացրել են Գազայի պատանդներին

01 Նոյեմբեր 2023

Մենք բոլորս հետևում ենք Իսրայելում և Գազայում տեղի ունեցող սրտաճմլիկ իրադարձություններին, որտեղ զոհվում են հազարավոր անմեղ մարդիկ, իսկ հարյուրավորները պատանդ են վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ես դատապարտում եմ բոլոր սպանությունները և պատանդառությունները՝ անկախ ազգությունից, ռասայական կամ կրոնական պատկանելությունից։

Պատմության ընթացքում, որպես զանգվածային սպանությունների և ցեղասպանության զոհեր, հայերը լավ են հասկանում մասշտաբային սպանությունների ողբերգական հետևանքները: 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո ադրբեջանցիների կողմից իրականացվել են ամենասարսափելի հանցագործությունները հազարավոր հայ զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ։

Պատերազմի ավարտին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր, որով կոչ էր արվում փոխանակել բոլոր ռազմագերիներին։ Հայաստանը կատարեց հանձնառության իր բաժինը՝ անհապաղ ազատ արձակելով բոլոր ադրբեջանցի գերիներին, մինչդեռ Ադրբեջանը երեք տարի անց դեռ գերության մեջ է պահում տասնյակ հայերի։ Ոչ ոք չգիտի նրանց ստույգ թիվը։ Այս կալանավորներին ապօրինի կերպով դատել և դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման՝ խախտելով ոչ միայն 2020 թվականի համաձայնագիրը, այլև Ժնևի կոնվենցիան։ Հայ բանտարկյալները ենթարկվել են խոշտանգումների և անհայտ թվով սպանվել ադրբեջանական բանտերում:

Ավելի մտահոգիչ է, որ անցյալ ամիս Արցախը բռնագրավելուց հետո Ադրբեջանը գերի վերցրեց Արցախի կառավարության ութ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երեք նախկին նախագահներին, նախկին պետնախարարին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, բանակի հրամանատարի տեղակալին և Արցախի խորհրդարանի նախագահին։ Նրանք բոլորը պահվում են որպես պատանդներ՝ առանց որևէ հույսի, որ շուտով ազատ կարձակվեն:

Անդրադառնալով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելում ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ավելի քան 200 պատանդների ողբերգական իրավիճակին, ես աջակցում եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են այդ պատանդներին հնարավորինս շուտ ազատ արձակելուն: Մի քանի հարյուր հոլիվուդյան հայտնիներ, այդ թվում՝ Մադոննան, Քրիս Ռոքը, Ջասթին Թիմբերլեյքը, Գվինեթ Փելթրոուն, Ջերի Սայնֆելդը և Թայլեր Փերին ստորագրել են նախագահ Ջո Բայդենին ուղղված համատեղ նամակ՝ կոչ անելով նրան «կանգ չառնել, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել»։

Անցյալ շաբաթ տարբեր ժամանցային ամսագրերում և կայքերում հայտնվեց մի հոդված, որը հրապարակել էր Բայդենին ուղղված հանրահայտների ստորագրած նամակը։ Այս մասին մամուլի հաղորդագրությունը լրատվամիջոցներին տարածել էր Լոս Անջելեսում գործող PR գործակալության Principal Communications Groupի կառավարման գործընկեր Մելիսա Ցուկերմանը: Չնայած քարոզարշավի նախաձեռնողների բարի մտադրություններին՝ մի ցավալի սխալ նսեմացրեց ողջունելի ջանքերը:

Նամակը ներառում էր մի պարբերություն, որտեղ ասվում էր. «Մենք կոչ ենք անում բոլորին կանգ չառնել, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել: Ոչ ոք չպետք է պատանդ մնա, անկախ նրանից, թե նա ամերիկացի է, արգենտինացի, ավստրալիացի, ադրբեջանցի, բրազիլացի, բրիտանացի, կանադացի, չիլիացի, չինացի, դանիացի, հոլանդացի, էրիթրեացի, ֆիլիպինցի, ֆրանսիացի, գերմանացի, հնդիկ, իսրայելցի, իտալացի, ղազախ, մեքսիկացի, պանամացի, պարագվայցի, պերուացի, լեհ, պորտուգալացի, ռումինացի, ռուս, հարավաֆրիկացի, իսպանացի, շրիլանկացի, թայիլանդցի, ուկրաինացի, ուզբեկ, թե այլ, մենք պետք է նրանց բոլորին տուն բերենք»:

Ես ողջունում եմ հանրահայտներին, տիկին Ցուկերմանին և բոլոր մյուսներին, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել նախագահ Բայդենին ուղղված նամակի պատրաստման գործում: Սակայն ես զարմացա, երբ գերի ընկած ազգությունների ցանկում տեսա «ադրբեջանցի» պատանդների մասին հիշատակում։ Քանի որ ես չէի լսել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելից որևէ ադրբեջանցի է առևանգվել, հետաքրքրվեցի, թե արդյոք այդ տեղեկությունը ճի՞շտ է։ Ուստի, ես նամակ ուղարկեցի տիկին Ցուկերմանին, որում հարցրեցի ադրբեջանցի պատանդի հիշատակման իսկության մասին: Նա չպատասխանեց իմ էլեկտրոնային նամակին: Նա նաև անտեսեց իմ երկրորդ էլեկտրոնային նամակին, ինչպես նաև հեռախոսային հաղորդագրությունը, որը թողել էի նրա համար:

Հավելյալ ուսումնասիրություններ կատարելով՝ ես պարզեցի, որ որևէ տեղեկություն չկա ադրբեջանցի պատանդի մասին, բացառությամբ ութ ադրբեջանցիների, որոնցից երկուսը ադրբեջանա-իսրայելական երկքաղաքացիներ էին, որոնք, ցավոք, սպանվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակման ժամանակ:

Այնուհետև ես կապ հաստատեցի նամակը ստորագրած հանրահայտներից մեկի ներկայացուցչի հետ և հարցրեցի նրան, թե արդյոք նա որևէ բան գիտի ՀԱՄԱՍ-ի կողմից ադրբեջանցու պատանդ վերցվելու մասին: Հանրահայտ անձի ներկայացուցիչն ինձ ասաց, որ իր հաճախորդի կողմից ստորագրված նամակի տարբերակում ադրբեջանցու կամ որևէ այլ ազգության մասին խոսք չի եղել: Երբ ես նրան ուղարկեցի լրատվամիջոցներում հրապարակված նամակի պատճենը, նա ցնցվեց՝ իմանալով, որ տիկին Ցուկերմանի գրասենյակը հանրահայտ մարդկանց խնդրել է ստորագրել նամակի այն տարբերակը, որը չէր ներառում 33 ազգությունների անունները: Այնուհետև տիկին Ցուկերմանի գրասենյակը նախագահ Բայդենին ուղարկել է նամակի փոփոխված տարբերակը՝ առանց հանրահայտներին ասելու, որ այն, ինչ նրանք ստորագրել են, չի ուղարկվել Սպիտակ տուն։ Ցավոք, այս հանրահայտները նամակի փոփոխության մասին տեղեկացված չեն եղել ոչ այն ստորագրելուց առաջ, ոչ էլ դրանից հետո: Սա չափազանց ոչ պրոֆեսիոնալ և ոչ էթիկական է:

Այսպիսով, Ադրբեջանը սխալմամբ ներառվել է նախագահ Բայդենին ուղղված նամակում՝ իր քաղաքացիներին պատանդառության զոհ դարձնելով, մինչդեռ Ադրբեջանն է մեղավոր հայերին պատանդ վերցնելու մեջ։ Ցավոք, տիկին Ցուկերմանն անտեսեց իմ բոլոր փորձերը՝ պարզելու նրանից, թե ինչպես կարող էր նման սխալ լինել, և ինչո՞ւ ջանք չգործադրվեց այն ուղղելու կամ գոնե պատշաճ բացատրություն տալու համար: Որքան գիտեմ, ադրբեջանցի պատանդներ Գազայում կամ աշխարհի որևէ այլ վայրում չկան։ Եթե ես սխալվում եմ, տիկին Ցուկերմանը բազմաթիվ հնարավորություններ ուներ շտկելու իմ տեղեկությունը, բայց հրաժարվեց դա անել:

Ի վերջո, նամակում ասվում էր. «Ոչ ոք չպետք է պատանդ մնա» (www.NoHostageLeftBehind.com), ինչը ենթադրում է, որ աշխարհի բոլոր պատանդները, անկախ նրանից, թե ով է նրանց գերել և որտեղ էլ որ լինեն, պետք է ազատ արձակվեն: Նման համապարփակ խնդրանքը պետք է վերաբերեր նաև Ադրբեջանում պահվող տասնյակ հայ պատանդներին։
Միայն այն ժամանակ, երբ մենք հոգ ենք տանում բոլոր պատանդների մասին առանց որևէ տարբերության, կարող ենք պնդել, որ մենք իսկական մարդասերներ ենք:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company