ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գյուղերը հանձնելով՝ Հայաստանն հայտնվելու է ամբողջական շրջափակման մեջ

02 Նոյեմբեր 2023

Արցախում Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմից ու ցեղասպանական գործողություններից հետո Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների անձնագրերը, ՀՀ իշխանությունների մեկնաբանությամբ, ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են եղել այսքան ժամանակ: Նրանց առաջիկայում պատրաստվում են, անձը հաստատող փաստաթղթից բացի, տրամադրել նաև փախստականի կարգավիճակ: Հիշեցնենք, որ վերջին կարճ ժամանակահատվածում, Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 4000 արցախցի մեր հայրենակից արդեն իսկ լքել է ՀՀ տարածքը:

Տարբեր մասնագետների գնահատմամբ՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալով՝ ՀՀ իշխանությունները կարող են նպաստել Հայաստանում գտնվող մեր հայրենակիցների հեռանալու գործընթացի աշխուժացմանը:

Իսկ ՀՀ իշխանություններն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո այդպես էլ ժամանակ չեն գտել ընդունելու Արցախի նախագահին կամ որևէ այլ ներկայացուցչի:

Մյուս կողմից, զուգահեռ գործընթացներ են ընթանում նաև Ադրբեջանում: Այնտեղ, տևական ժամանակ է, չեն դադարում քննարկումները, դեպի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն ՀՀ՝ պատմականորեն հայկական տարածքները.- Ն. Ս.) ադրբեջանցի «փախստականների վերադարձի» մասին՝ հայտարարելով, թե միայն այդ պայմանի կատարման դեպքում են պատրաստ Հայաստանի հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցերը:

Ավելին, Ադրբեջանում շարունակվում է Հայաստանի հանդեպ տարածքային ակնհայտ հավակնությունների քաղաքականությունը: Օրերս այդ երկրի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարվել է, որ ստեղծվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների էլեկտրոնային շտեմարան»:

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 1-ից տրվեց Ադրբեջանի մոտ 600.000 քաղաքացիների անձնագրերում «Արևմտյան Ադրբեջան» մակնշման գործընթացի մեկնարկը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ, այստեղ ակնհայտորեն ականատես ենք և ՀՀ և Ադրբեջանի ներկա իշխանությունների պետական մակարդակով տարվող գործընթացներին:

«Տարբերությունն այն է, որ, եթե Ադրբեջանում տեսնում ենք այդ երկրի պետական շահերից բխող պետական քաղաքականություն, ապա, ցավոք սրտի, Հայաստանում վարվող պետական քաղաքականությունը ևս բխում է Ադրբեջանի շահերից: Գործողությունները, ի վերջո, հանգում են նույն նպատակին: Մենք 1994 թվականի հրադադարից հետո տեսանք, որ Ադրբեջանը պետական հետևողական քաղաքականության արդյունքում, ֆորմալ առումով պահպանելով ինստիտուտները, իրենց տունը լքած քաղաքացիների թիվը, ստեղծելով գոյություն չունեցող համայնքներ՝ հիմա այդ ամբողջ գործընթացը ծառայեցնում է իր նպատակների իրագործման գործին: Եվ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ մենք չենք օգտագործում հօգուտ մեզ գոյություն ունեցող իրավական ու արդարության առումով առկա փաստարկները»,- 168.am- ի հետ զրույցում ասաց նա:

Այս առումով ընդդիմադիր պատգամավորը կարևորեց, որպեսզի ամբողջությամբ փաստագրվի արցախցի մեր հայրենակիցների հետ տեղի ունեցածը, նրանց կորցրած գույքն ու պետական մակարդակով գործընթաց իրականացվի՝ տվյալների ու գույքային բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Մյուս կողմից, անդրադառնալով արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցին՝ Վարդանյանը կարևորելով դրա միջոցով նրանց վերադառնալու հնարավորություն տալը, միևնույն ժամանակ որոշ խնդիրներ նշեց:

«Մենք տեսնում ենք պետական քաղաքականությունն առ այն, որ 100.000 արցախցիներին հայկական պետությունը չվերաբերվեց՝ որպես ՀՀ լիիրավ քաղաքացիների: Ու այստեղ է խնդիրը, որ հիմա միտում եմ տեսնում իշխանությունների իրականացրած նաև այս գործողություններում: Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որն ուներ Սահմանադրական պարտականություն՝ միջամտելու և կանխելու ցեղասպանությունը և էթնիկ զտումը, որը տեղի ունեցավ Արցախում, ինչը չարեց»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ արցախցի մեր հայրենակիցներն իրավունք ունեն վերադառնալու իրենց տները և տեր կանգնելու այնտեղ գտնվող հարազատների գերեզմաններին, ինչի ցանկությունը նրանք ունեն, բայց ո՛չ ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով:

Պատգամավորը ցավով արձանագրեց, որ այժմ տեսանելի չէ իր քաղաքացիների բոլոր՝ կյանքից սկսած՝ մինչև վերադարձի իրավունքի պահպանման պետական քաղաքականությունը: Այս ֆոնին, ըստ Քրիստինե Վարդանյանի, տեսնում ենք ագրեսիվ քաղաքականության շարունակական իրականացում, որը միտված է հստակ նպատակի՝ Արցախն օկուպացնելուց բացի, այն պլացդարմի վերածել: Սա, ըստ նրա, ակնհայտ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի վրա՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմական ու դեմոգրաֆիկ առումով:

Այս ամենի ֆոնին, անգործ չի մնում նաև Թուրքիայի նախագահը: Էրդողանը վերջերս հայտարարեց թուրքական երկրների «միասնականության» մասին՝ ևս մեկ անգամ պարզ ակնարկելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր բաղձալի երազանքի մասին: ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են «խաղաղության խաչմերուկ»-ների մասին: Հանրությանը փորձում են համոզել, որ թշնամական երկրների հետ սահմանները բացելու դեպքում մեր տարածաշրջանում անպայման խաղաղություն է հաստատվելու, իսկ Հայաստանի տնտեսությունը ներկայից եռապատիկ ավելի բարձր թռիչք է կատարելու:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանին սպասվող «խաղաղության» մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանը վստահ տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետևողականորեն իրականացվող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջև:

«Մարդը, ով չի կարողանում սեփական երկրի քաղաքում արձան (Նեմեսիս.- Ն. Ս.) տեղադրել: Թուրքիան փաստացի միջամտում է մեր ներքին գործերին: Մարդը, ում օրոք օկուպացվում է երկրի ռազմավարական ճանապարհներից մեկը՝ Գորիս- Կապան ճանապարհը, ով 3 տարում 3 պատերազմ է բերել ու պարտվել: Ում միակ «ձեռքբերումը» պատմության մեջ այն է, որ ինքն Արցախը հանձնող միակ ղեկավարն է, կարո՞ղ է Մերձավոր Արևելքի պես տարածաշրջանում խաղաղության օր էլ չէ, ամիս էլ չէ՝ «դարաշրջան» բացել: Մենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքից հասել ենք Հայաստանի գյուղեր հանձնելուն: Իսկ այս իշխանությունը ո՞ր մի խոստումն է, որ տվել ու կատարել է: Ո՛չ մի: Ու դեռ խոսում ենք «խաղաղության դարաշրջանի» մասի՞ն: Դա նշանակում է ձեռք առնել մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն իսկապես ուզում է խաղաղություն, բայց դա չի կարող գերեզման լինել մեզ համար»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ խաղաղության համար պետք է հզորացնել բանակն ու կարողանալ պաշտպանվել:

Այս համատեքստում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև շեշտեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած գյուղերը գտնվում են Իրանի ու Վրաստանի հետ ունեցած կարևորագույն միջպետական ճանապարհների հատվածում: Սա, ըստ Վարդանյանի, նշանակում է, որ գյուղերը հանձնելով՝ Հայաստանն «ապաշրջափակում» անվան տակ ամբողջությամբ հայտնվելու է լիակատար շրջափակման մեջ:

«Որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, պետք է գիտակցեն, որ այդ դեպքում իրենք Վրաստան են գնալու ադրբեջանցիների կողմից վերահսկվող ճանապարհով: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսանք, պատրաստ է հանձնել այդ գյուղերը, ինչի մասին հայտարարել է՝ ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»»,- ասաց Վարդանյանը:

Իսկ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, բոլորովին էլ վերացական չեն ու արվում են հստակ նպատակով:

«Այսօր սոցցանցերում արդեն կոչեր կան, որպեսզի մարդիկ մտնեն ու Երևանում տներ նշեն՝ որպես իրենց տներ, որտեղ իրենք կամ իրենց նախնիները ժամանակին ապրել են: Այսինքն, մենք խոսում ենք Կոնդում, Օպերայի հարակից տարածքում, Հայաստանի մյուս մարզերում ադրբեջանցիների ո՛չ միայն ապրելու, այլև ամեն ադրբեջանցու համար Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Իսկ տնտեսական ինտերվենցիայի առումով Թուրքիան կարող է այնպես անել, որ Հայաստանում բնակվող գյուղացին պարզապես դադարի լոլիկ մշակել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Վարդանյանն անդրադարձավ նաև «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի» հրապարակմանը՝ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականության «կարմիր»` ամենաբարձր նախազգուշացում հայտարարելու մասին: Նա հիշեցրեց, որ այդ կառույցը նախկինում մի քանի անգամ հանդես է եկել նմանատիպ նախազգուշացնող հայտարարություններով՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից առաջ:

«Հիմա բոլորը տեսնում են, որ կա լուրջ սպառնալիք՝ բացի Փաշինյանից ու ՀՀ իշխանություններից: Իսկ մեզ այս պայմաններում, փաստորեն, առաջարկում են «սպիտակ դրոշ» բարձրացնել ու հանձնվել թշնամուն»,- համոզմունք հայտնեց Քրիստինե Վարդանյանը:

Նազելի Ստեփանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company