ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հաջողության հասնելու համար պետք է մեկ անձի փրկիչ լինելու կերպարից դուրս գալ

04 Նոյեմբեր 2023

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով` ժամանակավոր կառավարության գաղափարը չի իրացվել, քանի որ առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանք են ստացել։

Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իսկ կազմում պետք է լիներ նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով Ազգային կոմիտեի անհաջողության մասին՝ ասաց նա։

Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր էին սկսվել։ Մարդիկ պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ Այդ ընթացքում էլ ձևավորվեց Ազգային կոմիտեն, որը սակայն մի քանի օր անց` սեպտեմբերի 26-ին չեղարկեց նախատեսված հանրահավաքը և հայտարարեց, որ լծվում է տեղահանված արցախցիներին հումանիտար աջակցություն տրամադրելուն։

Մինասյանը կարծիք հայտնեց՝ ինչու Ազգային կոմիտեն չշարունակեց իր գործունեությունը։

«Մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ «Ազգային կոմիտեն» հերթական անգամ մարդկանց էմոցիաները կոտրեց, մինչդեռ կոմիտեի պատասխանատուները ջանք էին գործադրում, որ այս գաղափարը կյանքի կոչվի։ Եվ որպեսզի որևէ մեկի մտքով չանցներ, որ «Ազգային կոմիտեն» նեղ խմբային քաղաքական, կուսակցական շահերով էր առաջնորդվում, առաջադրվեց նաև ժամանակավոր կառավարության կազմը Թաթոյանի գլխավորությամբ»,–ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը նշեց, որ Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի առաջադրման նպատակը մեկն էր` ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը պետք է ապահովեր իրավիճակի հանդարտեցումը արտաքին ճակատում, վերականգեր ազգային համերաշխությունը և որ ամենակարևորն է` այն դիվանագիտական ճանապարհը, որը Վարդան Օսկանյանն առաջարկում էր բազմիցս, դառնա արտաքին քաղաքականության ուղղություն։ Բացի այդ, ժամանակավոր կառավարության կազմում կներգրավեին հմուտ ռազմական գործիչներ, որոնք կզբաղվեին պաշտպանական քաղաքականությամբ։

Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման.

«Բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին-խմբ.) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի (Լևոն Տեր–Պետրոսյան) գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,–նշեց նա։

Միևնույն ժամանակ Մինասյանը հայտնեց, որ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց աջակցությունն են հայտնել գաղափարին, նաև կաթողիկոսներն են արտահայտել իրենց մոտեցումները։

Ըստ մեր զրուցակցի, ընդդիմությունը իշխանության հեռացնելու հարցում հաջողություն չի գրանցում, քանի որ կազմակերպվածության մեջ հաճախ երկրորդական հարցերը բերում է առաջ։

«Օրինակ` երբ ասում ես՝ այո, պետք է գնալ պաշտոնանկության կամ իմպիչմենտի, միանգամից սկսում են` բա ո՞վ է թեկնածուն, անուն տվեք։ Եվ եթե թեկնածուն որևէ մի խմբի որևէ մի հատվածի սրտին դուր չի գալիս, միանգամից ընդդիմադիր հատվածը մասնատվում է»,–հավելեց նա։

Մինասյանը վստահ է՝ հաջողության հասնելու համար պետք է մեկ անձի փրկիչ լինելու կերպարից դուրս գալ, քանի որ փոփոխությունը կարող է բերել այն անձանց խումբը, ովքեր հասկանում և պատկերացնում են, թե ստեղծված իրավիճակից ինչպես պետք է դուրս գալ։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company