ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է

07 Նոյեմբեր 2023

Արցախից բռնագաղթած 104 հազարից ավել մեր հայրենակիցների խնդրի առկայության պայմաններում ՀՀ գործադիր մարմնի ներկայացրած 2024 թ. պետական բյուջեի սոցիալական բաղադրիչներով ի՞նչ է նխատեսված: Բյուջեն սոցիալական ծրագրերի դիտանկյունից վերլուծելու նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին:

-Հայաստանի պետական բյուջեի 2024 թ. նախագծում սոցիալական վճարումների՝ նպաստների կենսաթոշակների,նվազագույն աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական ծառայողների աշխատավարձերի բազային չափի բարձրացում չի նախատեսվում, ինչը ոչ միայն խնդրահարույց է առկա գնաճի պայմաններում, որի տեմպերը փոքր ինչ նվազել են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր գնաճային ֆոն նախորդ կարճաժամկետում ենք ունեցել:

Բյուջեն խնդրահարույց է նաև այս իշխանությունների տված խոստումների իմաստով, որովհետև իրականում միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր լինելու խոստում է հնչեցվել, իսկ այսօր միջին կենսաթոշակը գրեթե երկու անգամ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ խոստման ավարտին, փաստորեն, 2024 թ.-ից հետո մնում է ընդամենը մեկ տարի իրականացնելու, ինչն անիրական է և այդ չափով բարձրացումները՝ անհնարին:

-Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրներն արծարծվա՞ծ են բյուջեի նախագծում:

-Իրականում որևէ առանձնահատուկ և առարկայորեն անհրաժեշտ միջոցառումներ նախատեսված չեն: Համաձայն իրենց հայտարարությունների՝ ընդամենը նախատեսում են, որ արցախցիները կարող են օգտվել այն եղած ծրագրերից, ինչը որ կա ՀՀ-ում՝ սոցիալական ասպեկտով նախատեսած, բայց օբյեկտիվ անհրաժեշտությունը պահանջում է, որ լիներ առանձնահատուկ մոտեցում, որովհետև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները՝ սոցիալական, հումանիտար և հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում էապես տարբերվում են ՀՀ-ում բնակվող քաղաքացիների խնդիրներից և այն ոչ միայն ակնհայտ է, այլ նաև իրականում փաստարկվում է նաև առանձին իրողություններով:

Հիմա ունենք էն, ինչ ունենք, այսինքը՝ համահարթ մոտեցման սկզբունքն է, բայց նույնիսկ այս դեպքում պահանջում են, որ Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակի և մնացած այլ ծրագրերից կարող են օգտվել ՀՀ-ի քաղաքացիություն ստանալուց հետո: Սա է իրողությունը: Իր բնակարանը կորցրած, կյանքի ապրուստը, կայուն եկամուտը և իր նյութական ապահովությունն ամբողջությամբ կորցրած մարդուն, ընտանիքին առաջարկել սովորական աջակցության սոցիալական ծրագրերում ընդգրկելու հնարավորություն՝ մեղամ ասած համարժեք չէ առկա խնդիրենրին:

-2024 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր ընդհանրական գնահատականն ինչպիսի՞ն է:

-Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ, վախվորած բյուջէ է, որովհետև արդեն պարզ է, որ բարձր տնտեսական աճի ֆոն չենք ունենալու, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին պատահական գործոնն արդեն իսկ այս տարի թուլացել է և հետևանքը տեսնում ենք տնտեսական աճի նվազմամբ: Հաջորդ տարի առավել է թուլանալու՝ գուցե մինչև 0-անալը և էական դժվարություններ ենք ունենալու նույնիսկ նախատեսված տնտեսական աճն և բյուջեի եկամուտներ ապահովելու հարցում: 7% տնտեսական աճի հիմքը, որ դրված է հաջորդ տարվա պետական բյուջեում, մեղմ ասած և ակնհայտորեն անիրատեսական է և հետևաբար իրենք էլ լավ գիտեն, որ դրա հետ կապված այն հիմքերը, որոնք գրել են թղթի վրա, հնարավոր չի լինելու ապահովել, կամ եթե ապահովեն, ապա տնտեսությունը, պատկերավոր ասած, քերթելու հիմքով: Այդ պատճառով էլ ծախսային մասով էապես ձեռնպահ են մնացել և վախվորած ծախսային ուղղությունների մոտեցում է որդեգրված:

Ինչ վերաբերում է ընդհանուր մակրոտնտեսակն կայունությանը, ապա այստեղ էլ պետք է նկատել, որ իրականում պետական պարտքը ավելացնում են: Նաև հաջորդ տարի նախատեսված է պետական պարտքի ավելացում՝ նաև արտաքին աղբյուրներից, որպես արտաքին պետական պարտք: Այդ պայմաններում ծախսի հիմնական ուղղությունները կապիտալ ծախսերն են: Այստեղ էլ խնդրահարույց է այն պարզ հանգամանքը, որ գնում պարտքը վերցնում են, այն փաստացի ավելացնում և նպատակ հռչակում, թե պետք է կապիտալ ծախսեր իրականացնեն՝ ենթակառուցվածքների վրա, պաշտպանական, անվտանգային ուղղություններում, բայց այստեղ էլ ակնհայտորեն թերակատարում են: Սա էական և լուրջ խնդիր է ընդհանուր, երկարաժամկետ զարգացման առումով: Փաստ է, որ այս տարվա արդեն 9 ամիսներն արդեն անցել են, ամփոփումը կա, իսկ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարված են և սա այս իշխանության գործունեության հետևողական արդյունքն է կապիտալ ծախսերի առումով, այսինքը՝ բյուջեի նախագծում գլուխ են գովում, որ էապես ավելացնում են կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ, հետո թերակատարում են ու սղացնում, անցնում առաջ:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company