ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երբ Արցախը Ողնաշարն Էր Մեր Ազգային Անվտանգութեան

09 Նոյեմբեր 2023

Կ՚արտագրեմ հետևեալ հատուածը Փետրուար 11, 2015 թուակիր և «Փանթուրքիզմի Գրաւը և Արցախի Հարցը» խորագրեալ յօդուածէս։

Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի օրերուն դեռ մենք իրաւունք ունէինք նախապատրաստութիւն ակնկալելու հայ անկախ պետականութեան երկու բևեռներէն՝ ՀՀ և ԱՀ ինքնիշխան պետականութիւններէն։ Մենք ունէինք հզօր բանակ և գործող դիւանագիտութիւն։ Ունէինք մանաւանդ Արցախի կենսական ամրոցը։ Այսօր ունինք երկու եղերազաւեշտական լոզունգներ՝ «խաղաղութեան պայմանագիր» և «հայկական խաչմերուկ», որոնցմով Փաշինեանական համակարգը կը փորձէ խաբել մեր ժողովուրդը, բայց կը խաբէ միայն ինքզինք։

Ահաւասիկ՝

«…Եթէ Թուրքիա և Ազրպէյճան յաջողին իրականացնել իրենց համաթրքական երազանքը և կարողանան ճեղքել զիրենք աշխարհագրականօրէն բաժնող հայկական պատուարը, հիմնովին կը յեղաշրջուի Կովկասեան Տարածաշրջանի ուժային քարտէզը և թուրքևազրպէյճանական առանցքը կը հաստատէ ինքզինք, որպէս Կովկասեան բեմի գլխաւոր դերակատարը։ Թուրքիոյ աշխարհաքաղաքական խարիսխը մեծապէս կ՚ամրապնդուի Սև Ծովու աւազանին մէջ և ան կ՚ըսկսի տիրապետող ներկայութիւն ըլլալ նաև Կասպից Ծովու աւազանին մէջ։ Թուրքիա և Ազրպէյճան իրենց հակակշռին տակ կ՚առնեն հիւսիս-հարաւ հաղորդակցութեան ուղիները և Ռուսաստանը կը բաժնեն Իրանէն և Արևմուտքը կը բերեն պարտադիր գործակցութեան իրենց իսկ թելադրած պայմաններով։

Փանթուրքիզմի յառաջխաղացքը ինքնաբերաբար պայթուցիկ վիճակ կ՚ըստեղծէ Իրանեան Ազրպէյճանի մէջ վտանգելով Իրանի ներքին հաւասարակշռութիւնը։ Ան նաև կը գրգռէ Հիւսիսային Կովկասի և Ռուսաստանի այլ վայրերու թրքացեղ և իսլամ բնակավայրերու անջատողական ախորժակները։ Եւ ի վերջոյ կ՚ըսկսի խլրտիլ Կեդրոնական Ասիան։ Արցախի հիմնախնդրի ետին գոյութիւն ունի ամբողջ թնճուկը տարածաշրջանի բարդ հիւսուածքին, իսկ փանթուրքիզմի հեռանկարները շատ աւելին են քան հայ-թրքական հակամարտութիւնը։

Բնական է, որ փանթուրքիզմի այս հեռանկարներուն հանդէպ չեն կրնար անտարբեր մնալ Ռուսաստանն ու Արևմուտքը։ Չի կրնար անտարբեր մնալ և Իրա՛նը։ Փանթուրքիզմի ծաւալապաշտութեան դէմ հեռահար միջոցներ ձեռք պէտք է առնեն Հայաստանն ու Վրաստանը և քիւրտ ազգային շարժումը։

Այս բոլորը ըսելէ ետք, պէտք է վճռականօրէն շեշտել, որ այս մեծ պատկերին հիմնական որոշիչը Արցախի հիմնախնդիրն է, ուր շատ մեծ են վտանգները։ Տարածաշրջանի մեծ սակարկութիւններու սեղանին վրայ մեծապետական ուժերու խաղականոնները արագ վերիվայրումներու կ՚ենթարկուին ամէն օր և այդ խաղին մէջ Արցախը կրնայ նեղ շահերու զոհ դառնալ։

Արցախի լինելիութեան միակ իսկական երաշխաւորը մեր ժողովուրդն է։ Մեր բազմակողմանի պատրաստուածութիւ՛նը (preparedness)։ Արցախի դատը պիտի շահուի ոչ միայն սահմանագծին վրայ, այլև աշխարհի բոլոր մեծ մայրաքաղաքներուն մէջ։ Պահել Արցախը իր ազատագրուած միւս տարածքներով՝ մեր ազգային գերակշիռ առաջնահերթութիւնն է այսօր։ Մեր գոյութեան և անկախութեան հզօր գրաւակա՛նը։ Պարտութեան մատնել փանթուրքիզմի քաղաքականութիւնը այս բոլոր ճակատներուն վրայ՝ մեր հաւաքական պարտականութիւ՛նն է»։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company