ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Հայկական իրավական կենտրոնը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

13 Նոյեմբեր 2023

Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տևական ժամանակահատված ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկույց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկություններով: Այս զեկույցը ներկայացվել է UPR-ի քարտուղարություն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:

Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկույցներ և իրավական վերլուծություններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագետներին, հատուկ զեկուցողներին և աշխատանքային խմբերին: ALC-ն նաև համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների վրա՝ նրանց տրամադրելով զեկույցներ և տվյալներ՝ ընդգծելու խախտումների լրջությունը և Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ALC-ի կողմից պատրաստված նյութերի ազդեցությունն ակնհայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատվական զեկույցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:

Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի տարածաշրջանային գրասենյակներին՝ համապատասխան զեկույցներ ներկայացնելու UPR քարտուղարությանը և պաշտպանելու հայերի իրավունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններում, որոնք նույնպես մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը ենթադրում էր հարցումների և կոնկրետ առաջարկությունների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների խախտումների համար:

Շարունակելով իր հանձնառությունը՝ ALC-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստերին, որոնք նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին, Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում:

Ավելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նստավայրում մասնակցելու է Հայ օգնության միության կողմից կազմակերպված տեղեկատվական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը.
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացվում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագետների, պետական պատվիրակությունների, շահագրգիռ կողմերի և փաստաբանների միջև քննարկումները մարդու իրավունքների մարտահրավերների ու հաշվետվողականության հնարավորությունների վերաբերյալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: Այս առումով ALC-ն օգտագործելու է իր փորձը ցեղասպանության, էթնիկական զտումների և բռնի տեղահանման հանցագործությունների իրավական հետապնդման գործում:

Վերջին իրադարձությունների համատեքստում ALC-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ՝ մարդկության նկատմամբ իր վերջին հանցագործությունների համար: Հիմնական առաջարկությունները ներառում են Արցախի կալանավորված առաջնորդների և ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրվում է նաև արցախահայության՝ տուն վերադառնալու և խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման իրավունքի վերահաստատման վրա։

ALC-ն կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, հաստատել տեղահանված արցախցիների գույքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը և խրախուսել դիվանագիտական ջանքերը՝ ապահովելու Արցախի հայության իրավունքները։

Վերջապես, ALC-ն վճռականորեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
13.11.2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company