ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Պիւտճէն Եւ «Ծայրագաւառային Հայրենասիրութիւն»-ը

17 Նոյեմբեր 2023

Հայաստանի վարչապետը Ազգային ժողովին մէջ հայրենասիրութիւն յղացքին նոր սահմանում կատարեց: Կեդրոնացաւ հայրենիք-պետութիւն նոյնացումի տեսութեան վրայ: Մանրամասնեց` ըսելով. «Հայրենիքը պետութիւնն է, կը սիրես հայրենիքդ` հզօրացո՛ւր պետութիւնը, եղի՛ր օրինապահ եւ վճարէ` հարկերդ»:

Պետութիւնը պարզ է, որ ազգի մը կազմակերպուածութեան բարձրագոյն մակարդակն է. համակարգ է, որուն կը ձգտի ամէն ազգ գերիշխան եւ ազատ ապրելու համար իր հայրենիքին մէջ: Հայրենիքը սակայն, մեր նման ժողովուրդներուն համար, այն սահմանափակ հասկացողութիւնը չէ, ուր պետութիւնը կը գործէ: Հայրենազրկուած ժողովուրդներուն համար հայրենիք հասկացողութեան մաս կը կազմեն նաեւ բռնագրաւեալ տարածքները: Այսօր Հայկական բարձրաւանդակին վրայ չունինք հայկական պետութիւն, Արեւմտահայաստանը հայրենիք է սակայն: Ըստ էութեան 20 սեպտեմբերէն ի վեր չունինք նաեւ պետութիւն Արցախի մէջ, սակայն Արցախը չի դադրիր հայրենիք դաւանուելէ:

Պարզ է, որ այո՛, հայրենասիրութիւն է պետութեան հզօրացման նպաստելը, օրէնքը յարգելն ու հարկեր վճարելը: Բայց միայն այս օրինակներով սահմանելը հայրենասիրութիւնը որոշ վարքագիծ մը կը նախանշէ: Այստեղ կը շրջանցուին ազգային ռազմավարական նշանակութիւն ունեցող կարեւորագոյն հրատապ խնդիրներ, եւ հայրենասիրութեան յղացքը կը սահմանափակուի հարկ վճարելով կամ օրէնք յարգելով:

Այս շրջանցումը շատ արագ կը հասնի այն կէտին, ուր փորձ կը կատարուի հակադրելու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շահերը: «Առնուազն 1996-էն ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյութիւն չէ ունեցած, գոյութիւն ունեցած է Հայաստանի Հանրապետութեան հարց»: Այս հաստատումին միտք բանին այն է, որ նախորդ իշխանութիւններու արցախեան քաղաքականութիւնը վտանգած է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը: Հիմա, Արցախի հարցէն ձերբազատումով հիմը կը դրուի Հայաստանի Հանրապետութեան գերիշխանութեան պահպանման եւ զարգացման:

Այսպէս կը բացատրուի պետական հայրենասիրութիւնը, որ կը հակադրուի իր եզրաբանութեամբ` ծայրագաւառային հայրենասիրութեան: Ծայրագաւառային հայրենասիրութիւնն է, այս տրամաբանութեամբ, որ վտանգած է հայոց պետականութեան կայացումը եւ խնդրոյ առարկայ դարձուցած անոր ինքնիշխանութիւնը:

Ինքնահարցադրումով պետական պիւտճէի ցուցանիշերը արցախեան այսօրուան իրավիճակին հակադրելով, Փաշինեան շատ բացայայտ ըսել կ՛ուզէ, որ Հայաստանի Հանրապետութեան պիւտճէի ցուցանիշեր ապահովելը աւելի առաջնային խնդիր է, քան Արցախը հայկական պահելը:

Ըստ էութեան տէրպետրոսեանական վարքագիծի վերադարձն է արձանագրուածը: Զարգանալ զիջելով: Ամբողջ խնդիրը այն է, որ այս վարքագիծը օրին կանգնեցուցին հասարակութիւնն ու ուժայինները պահանջելով նախագահի հրաժարականը: Խոր ճգնաժամը այն է, որ այժմ ոչ միայն ուժային համակարգը անհանգստութիւն ցոյց չի տար պետական մակարդակի զիջողականութեան, այլ չի խմորուիր նաեւ հասարակութիւնը:

Ընդհակառակը. կը թուի, որ վարչապետը յենած է ամբոխային տրամաբանութեան վրայ եւ կը շարունակէ համոզել, որ Հայաստանի զարգացման համար արցախեան բեռնաթափումը պայման էր:

Պատահական չէ, որ պիւտճէի օրակարգը օգտագործուած է հայրենասիրութեան նոր յղացքը առաջ քշելու համար: Անիկա շարունակութիւնն է պատմական եւ նոր Հայաստանի, Արագած-Արարատի եւ Զինանշանի խորհուրդներ-ներկայ իրականութիւն կեղծ հակասութիւններու ընդգծման վարքագիծի առարկայացման: Հայ դատի ժամանակավրէպութեան մասին կամ պետութիւն-չպետութիւն արուեստական հակադրութեան օրինակները կը համալրեն այս քաղաքականութեան տարբեր օղակները` 29.800-ի սահմաններուն մէջ ամփոփելու համար երբեմնի ՀՀՇ-ական եւ այժմ նոր փաթեթաւորուած ապագաղափարախօսութիւնը:

Այս բոլորը փուլ առ փուլ կ՛առաջնորդեն սահմանադրական փոփոխութիւններու: Նպատակը` Անկախութեան հռչակագիրին յղում կատարող սահմանադրական բաժինը դուրս բերելն է, որպէսզի 29.800-ը չկաշկանդուի «պատմական իրաւունքներու վերականգնման» կամ «համայն հայութեան իղձերուն կենսագործման» հռչակագրային-սահմանադրական իրաւադրոյթներով: Որպէսզի պետական հայրենասիրութեան տարազին տակ շարունակուի զիջումնային զարգացումը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company