ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ
19 Նոյեմբեր 2023
Այսօր, նոյեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանը այցելել են Տավուշի մարզ, հանդիպել ՀՅԴ կոմիտեների ընկերներին:
Այս մասին տեղեկացրել է Գառնիկ Դանիելյանը եւ նշել. «Նոյեմբերյանում տեղի ունեցավ հանդիպում և քննարկում մեր համակիրների հետ։ Լսեցինք քաղաքացիների կարծիքները, առաջարկները տարբեր հարցերի շուրջ։
Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ նաև երդման արարողություն:
Այսպիսի ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քաղաքացիներին առավել հուզող խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։