ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նյութերն Անդրանիկ Քոչարյանը որոշել է դարձնել անձնական սեփականություն

21 Նոյեմբեր 2023

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2024թ. բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում են»: Այսինքն, 2024թ. բյուջեով Պաշտպանության ծախսերը կկազմեն 555 միլիարդ դրամ՝ 2023թ. համեմատ 37,7 միլիարդ դրամով ավելի։ Մյուս կողմից, իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները, տևական ժամանակ է, գլուխ են գովում, որ 2020 թվականի պատերազմի, այսպես ասած, պայմանական ավարտից կամ սառեցումից 3 տարի հետո կարողացել են Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանավորվածություններ ձեռք բերել և ինչ-որ բան էլ արդեն Հայաստան հասցնել, սակայն այս հարցում խնդիրներ կան լուծելու, էլ չասենք՝ բանակի դիմադրողականության բարձրացման առումով որքան բան կա անելու:

ՀՀ զինված ուժերին, անվտանգային համակարգին և 44-օրյա պատերազմին առնչվող մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

– Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էիք, որ 2023 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ բյուջեի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումը 55 տոկոս է: Այսինքն, նախատեսված 226.6 մլրդ դրամից ծախսվել է միայն 124. 6 մլրդ-ը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքել էր Ձեր պնդումներին և նշել, որ այն թվերը, որոնք հնչեցրել եք, արդեն ակտուալ չեն, որովհետև այդ թվերում փոփոխություններ կան տոկոսային առումով՝ 65 տոկոս կատարողականի է հասել: Ավելին, ըստ նրա, տարվա ավարտին ընդառաջ՝ պրոցեսները շարունակվում են, մեծամասամբ հարցերը կապված են լինում շինարարների կատարողականները ներկայացնելու հետ։

– Ես հասկանում եմ բառի ու բառերիս արժեքը, և հստակ էի նշել, որ ֆինանսների նախարարության առաջին 9 ամսվա հաշվետվության հիման վրա է կատարողականը 55 տոկոս։ Անցնող ամսվա ընթացքում աննշան է եղել փոփոխությունը։ Ելույթումս կապիտալ ծախսերի թերության առումով նշել էի մի քանի ոլորտ, մասնավորապես՝ այս տարի պաշտպանության նախարարությունը մեծ քարոզչությամբ ու հասարակությանը մոլորեցնելով ազդարարել էր, որ ՀՀ Զինված ուժերը 2024 թվականին ունենալու են նոր հանդերձանք։ Աշխարհն էլ փուլ գա, մինչև տարվա վերջ այդ ծրագիրը չեն կարող իրականացնել, հետևաբար՝ էլի կատարողականը մնալու է թերի։

Տեսնեմ՝ տարվա ավարտին ինչ անակնկալ է պատրաստել Սուրեն Պապիկյանը, որի մասին հայտարարեց։ Ամեն դեպքում մեր պաշտպանության ոլորտում ցանկացած դրական բան միայն կարող է ուրախացնել մեր քաղաքացուն։ Բայց իրական, և ոչ թե մանիպուլյատիվ արդյունքը հանրությանը մոլորեցնելու ուղղակի անվտանգային իմիտացիա ստեղծելն է։ Անլուրջ է, երբ ֆրանսիական ոչ այդքան պաշտպանված Bastion զրահամեքենաների փոքր խմբաքանակը, կամ 30մմ նռնակների խմբաքանակի գնումը դարձնում են իշխանական բացահայտ և ֆեյքային քարոզչության նյութ։ Հատկապես սպառազինության ոլորտում մտահոգությունները չեմ կարող բարձրաձայնել, բայց երանի այդ վիճակը չլիներ։

– ՀՀ զինված ուժերի նոր հանդերձանքի մասին Ձեր խոսքում անդրադարձաք այն հարցին, որ նախորդ տարվա բյուջեով նախատեսված էր՝ ԶՈւ զինծառայողները 2024-ին պետք է ներկայանան նոր հանդերձանքով, բայց դա չի լինի, քանի որ մրցույթը չի կայացել: Ձեր այս հայտարարությանը ևս Սուրեն Պապիկյանն արձագանքել էր և ասել, որ զինվորականի հագուստը պետք է որակապես լավը լինի և համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով նաև համապատասխան բովանդակություն: Իսկ մրցույթը չի կայացել, որովհետև ընկերությունները 2-րդ փուլում միայն մեկ ուղղության համար են հայտ ներկայացրել, իսկ զինվորականի հագուստը միայն դաշտային չէ: Ի դեպ, նոր զրահաբաճկոններ արդեն կան, բայց հանդերձանքը, այո, նոր չէ:

– Արդարացումներն անտեղի են։ Հանդերձանքը փոխելն ու ԶՈՒ-ին 2024-ին նոր հանդերձանքով ներկայացնելը պաշտպանության նախարարության խոստումն էր ու տևական քարոզչության նյութը։ Նրանց պարտականությունն էր այն կազմակերպելը։ Եթե մրցույթը չի կայացել, ումի՞ց պատասխան պահանջենք։ Կան պատասխանատուները, պարտավոր էին այն իրականություն դարձնել։ Այսօր զինվորական կոշիկի որակի, անգամ բարձրագույն հրամկազմում բազմագույն հանդերձանքի առկայության համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները։ Սա է ցավալի իրականությունը։ Մեկ տարվա ընթացքում բազում օրենսդրական և այլ լծակներ կային, որ արտադրողին շահագրգռեին, անգամ մղեին մասնակցել մրցույթներին ու հանդերձավորել մեր բանակը։

– Պարբերաբար հիշեցնում եք, որ Գլխավոր շտաբում կարևոր պաշտոնները դեռ թափուր են: Ձեզ համար պա՞րզ է պատճառը: Առհասարակ, Ձեր բարձրացրած հարցերը Պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպումներում քննարկե՞լ եք, որովհետև Սուրեն Պապիկյանն իր պատասխան խոսքում ակնարկել էր, որ պատրաստ է քննարկումների:

– Բնականաբար, սա մի ոլորտ է, որին առնչվող կարողանում եմ հրապարակային բարձրաձայնել հարցերի մի փոքր մասը միայն։ Բազում պաշտոնական և ոչ պաշտոնական քննարկումներում այդ խնդիրների մասին խոսում ենք, ահազանգում։ Կադրային բացն այդ հարցերից մեկն է։ Սա ունի խորքային պատճառ, որը պահանջում է համալիր լուծումներ։ Փաստն ակնառու է՝ անդադար ու շատ հաճախ չհիմնավորված փոխատեղումները, ազատումները կամ պաշտոնների թափուր մնալն անդառնալի բացասական հետևանքներ են ունենում։ Կարևորագույն պաշտոնների թափուր մնալը թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ պատճառը ոչ միայն կադրային սովն է, կամ ոչ այնքան կադրային սովն է, որքան քաղաքական նպատակահարմարությունների հարցը։

– Ի դեպ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին՝ բյուջեի նախագծի քննարկումների օրերին ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ այն աշխատանքը, որն արվել է առաջնագծի տարբեր հատվածներում՝ իր ծավալով ու որակով, եթե ունենայինք շատ ավելի վաղ, ապա 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ: Նա նաև պնդել էր, որ Հայաստանն այլևս օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու: Դուք ի՞նչ հաճախականությամբ եք լինում դիրքերում, կխնդրեինք թույլատրելիի սահմանում նշել՝ ինչ պատկեր ունենք այսօր առաջնագծում և 2-րդ գծում:

– Նախ՝ Անդրանիկ Քոչարյանն ազնիվ չի իր հայտարարություններում։ Երկրորդ գծում շինարարական աշխատանքներ կատարելը չի նշանակում առաջնագծում լայնածավալ շինարարություն իրականացնել։ Իրենց սովորության համաձայն՝ ուրանում են նախկինում արվածը, ուրանում են տասնամյակների աշխատանքը, որի մասին անգամ թշնամին է պատերազմից հետո բարձրաձայն խոսել: Թեկուզ Արցախի Հանրապետության ողջ արևելյան սահմանի երկայնքով ամրաշինական կառույցների համակարգերը թշնամու կողմից ակնածանքի էին արժանացել, որոնք Ադրբեջանին հանձնվել էին առանց մի կրակոցի, Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է այսօրվա վիճակին, ցավալի է, որ ռազմաքաղաղաքական իրավիճակի պաշտճառով և իշխանության գործողությունների՝ մեր կողմից բացահայտված 2020 թվականի դեկտեմբերի 17-ի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի պատճառով հատկապես հարավային հատվածում մեր զինված ուժերը ստիպված անհավասար պայմաններում պարտադրված էին նոր առաջնագիծ ձևավորել, և հիմա էլ գտնվում են կահավորման փուլում։ Ինչ վերաբերում է չօգտագործված զենք գնելու մասին պնդումներին, ավելի շատ պոռոտախոսություն ու հանրությանը մոլորեցնելու միտում կա, քան իրականություն։

– Մի փոքր շեղվենք թեմայից. 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ մեկ ամսով երկարաձգվել է Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև դեկտեմբերի 3-ը, քանի որ ԱԺ-ն մեկ ամիս արձակուրդում է եղել: Բայց նոյեմբերի 3-ից հետո 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած որևէ անձ չի հարցաքննվել դեռ: Ի դեպ, դարձյալ մեզ Անդրանիկ Քոչարյանն իր գրավոր պատասխանում ասել էր, որ Ջալալ Հարությունյանը կկանչվի, եթե քրեական գործը նրա նկատմամբ փակվի: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական պատգամավորը գրեթե նույն բանն էր ասել՝ «իրավական մի փոքր խնդիր կա, եթե դա լուծվում է», ապա Ջալալ Հարությունյանին կլսենք Քննիչ հանձնաժողովում: Նման բան, մինչդեռ, նախկինում չի ասվել, թեպետ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»:

– Այս հարցի շուրջ Արծվիկ Մինասյանը բավականին հանգամանալից խոսել է։ Անդրանիկ Քոչարյանն արդարանում է, թե Քննիչ հանձնաժողովի ժամկետի հաշվարկում երկու տարվա արձակուրդային ամիսները չեն հանվել։ Նույն տրամաբանությամբ, պատկերացրեք, որ խորհրդարանի պատգամավորներն էլ ասեն, թե իրենց օրենքով սահմանված 5 տարվա պաշտոնավարման ժամկետից պետք է հանվեն 5 տարվա արձակուրդային ամիսները և լիազորություններն ավարտվեն 5 տարի և 5 ամիս հետո։ Սակայն անգամ այս անօրինական երկարաձգումը չի փրկի վիճակը։ Ինչպես և կանխատեսել էինք, այս հանձնաժողովը տապալել է իր աշխատանքը և չի ունենալու հանրային վստահություն։

– Ի դեպ, եթե օրենքը թույլ տար կամ հնարավոր լիներ լսել ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, նա կհամաձայնե՞ր մասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստին, Դուք տեսակցել եք նրան վերջերս:

– Այդ հարցում Միքայել Արզումանյանի կարծիքը չեմ հարցրել, թեև օրերս երկարատև տեսակցություն եմ ունեցել նրա հետ։ Բայց Արզումանյանի հավանական դիրքորոշման մեջ պետք է հաշվի առնեք այն հանգամանքը, որ ողջ կյանքը Արցախին նվիրած մարտական գեներալին անհիմն պահում են անազատության մեջ, և քաղաքական իշխանությունն իր ինքնապաշտպանության համար տարատեսակ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։

– Հնարավորություն ունեցե՞լ եք ծանոթանալ Քննիչ հանձնաժողովում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի 2 օրվա փակ հարցաքննություններին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դռնփակ մեկ օրվա հարցաքննությանը: Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ չեք գնում նիստերին, բայց արդյունքներին ցանկանում եք ծանոթանալ:

– Դա մեր սահմանադրական իրավունքն էր, որը խախտվում է։ Ի դեպ, խախտվել է նաև գաղտնիության ողջ ռեժիմը։ Քննիչ հանձնաժողովի ողջ նյութերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կա հատուկ բաժին, սակայն, որքան էլ տարօրինակ է, Անդրանիկ Քոչարյանը որոշել է այն դարձնել անձնական սեփականություն։

– Իսկ ընդդիմությունը հետաքրքրվա՞ծ է 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտմամբ: Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել է, որ ընդդիմության օգնությունն է ակնկալում իր մեղադրական եզրակացությունը գրելու հարցում, քանի որ, երբ ինքը փորձում է գրել այն, փակուղու առաջ է կանգնում: Ինչո՞ւ ընդդիմությունը չի օգնում Փաշինյանին այս հարցում:

– Նիկոլ Փաշինյանը օգնության մի հնար և միջոց ունի, այն էլ իր ձեռքում է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company