ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ Սենատի ընդունած օրինագիծը հստակ պատգամ է՝ ուղղված Բաքվին և Բայդենի վարչակազմին

22 Նոյեմբեր 2023

Հայաստանի դատի հանձնախումբը շարունակում է աշխատել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուների հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Մեկ տարի է մնացել Ամերիկայի նախագահական ընտրություններին, և Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել բոլոր թեկնածուների հետ: Մենք ամեն ինչ անում ենք հասկանալու նրանց տեսակետը արցախյան հարցի շուրջ, Հայաստանի ապահովության հարցի շուրջ, և արդյոք նրանք հասկանում են՝ ինչ հսկայական մարտահրավերներ է նետել Ադրբեջանը Հայաստանին»,- ասել է Չուլջյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախորդ օրերին հանդիպում է տեղի ունեցել նախագահի թեկնածուների հետ և նրանք դատապարտել են Ադրբեջանին և նրա վարած քաղաքականությունը:

«Խոսելով արցախյան հարցի մասին՝ հանրապետական երեք թեկնածուներն էլ դատապարտել են Ադրբեջանին և նրա վարած քաղաքականությունը: Թեկնածուներից մեկը նշեց, որ Արցախի հարցը պետք է հաճախ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինի: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադել, և անի ամեն ինչ, որ արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք և ապահով ապրեն: Նրանից բացի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին ևս դատապարտել է Ադրբեջանի քայլերը արցախահայության դեմ: Սրանք այն փոքր քայլերն են, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անում է՝ հասկանալու թեկնածուների վերաբերմունքը Արցախի հարցի շուրջ, և շարունակելու է անել»,- եզրափակել է Չուլջյանը:

Բաքվի ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու միակ տարբերակը նրան ռազմական օժանդակությունից զրկելն է. ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

«ԱՄՆ Սենատի՝ «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագծի ընդունումը հստակ պատգամ է՝ ուղղված Բաքվին և Բայդենի վարչակազմին: Ըստ Սենատի՝ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու միակ տարբերակը նրան ռազմական օժանդակությունից զրկելն է: Դա պետք է լինի ոչ թե վերջին, այլ առաջին պատժամիջոցը, որ ամերիկյան կառավարությունը կարող է անել Բաքվի շարունակական հարձակվողական քաղաքականության դեմ: Թեև այս ամենը պետք է լիներ այն ժամանակ, երբ Ադրբեջանը տասը ամիս շարունակ շրջափակել էր Արցախը՝ մարդկանց ենթարկելով սովի»,- ասաց Չուլջյանը:

Նա ընդգծում է, որ շրջանցելով ռազմական օժանդակությունից զրկելու օրենքը՝ ամերիկյան կառավարությունը մեղսակից է դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:

«Նախագահ Բայդենը խոստացել էր հարգել 907-րդ բանաձևը, չշրջանցել օրենքը և Ադրբեջանին զրկել ռազմական օժանդակությունից: Բայց շարունակելով ռազմական աջակցությունը՝ ամերիկյան կառավարությունը մեղսակից դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը: Սենատը ոչ է ասում Բայդենի վարչակազմին և շեշտում, որ պետք է կարճ ժամանակում կանխել ամերիկյան ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան: Սա Սենատի առաջին քայլն էր, բայց նրանք պայքարելու են այլ պատժամիջոցների ևս հասնելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այսօր անում է ամեն ինչ, որ ընդլայնվի Արցախի հայության հումանիտար օժանդակությունը, մինչև ապահով կվերադառնան հայրենիք: Շատ կարևոր է, որ կրճատվի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը, բայց պետք է անել ավելին, քանի որ Ալիևի կառավարությունը շարունակում է իր հանցագործությունները՝ հայ ռազմագերիներին ազատ չարձակելով: Պատժամիջոցները տեղին են, և ռազմական օժանդակությունից զրկելը առաջին քայլը պետք է լինի, որպեսզի կարողանանք հստակ ազդանշան ուղարկել ամերիկյան կառավարությանը՝ ցույց տալով, որ որևէ երկիր չի կարող նման ցեղասպան քաղաքականություն վարել և անպատիժ մնալ»,- եզրափակել է Չուլջյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company