ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դանակը ոսկորին հասնելուց յետոյ..․․․

22 Նոյեմբեր 2023

Յարգելի ընթերցող, պատմական աւելի քան մէկդարեայ ողբերգութիւնները, որոնց բոլորս ծանօթանում էինք լոկ դասագրքերում ու պատմական վէպերում, ահա, այսօր, ազգովի վերապրում ենք առարկայօրէն՝ մեր առօրեայում թերթւող չարագուշակ էջերի ընդմիջից։

Կրկնակի եւ երիցս ցաւալի իրողութիւնն այն է, որ այսօրւայ ողբերգութիւնների ականատեսն ենք՝ 20-րդ դարավերջում (դարձեալ ազգովի) յաղթանակած ազատագրական պայքարի եւ բազում զոհողութիւնների արդիւնքում վերանւաճաց Անկախութեան 3-րդ տասնամեակի ժամանակաշրջաններում…

Ահաեւ՝ ականատեսը դարձանք ու դեռ ցաւ ի սիրտ շարունակում ենք ականատեսը լինել նոյն փառապանծ յաղթանակի լուսապսակ՝ ԱՐՑԱԽԻ ըստ ամենայնի շրջափակմանը, էթնիկ զտմանը, ցեղասպանութեանն ու բոլոր ներքին, թէ՛ արտաքին թշնամիների նպատակադրած ՀԱՅԱԹԱՓՄԱՆԸ։

Աշխարհագրա-քաղաքական անխուսափելի եւ միաժամանակ վայրի ու դաժան օրինաչափութիւնների նմանատիպ շարունակման դէպքում, յատկապէս, երբ միեւնոյն «օրինաչափութիւնների» արդիւնքում մեր Երկիր-Հայաստանում ձեւաւորվեց դրածոյ իշխանախումբ, ապա սպասելի եւ անխուսափելի է լինելու նոյն թշնամիների բուն վերջնանպատակը, այն է՝ Հայկական Պետականութեան եւ Հայոց Հայրենիքի հրէական, Անգլօսաքսոնական ու ըստ էութեան թուրքական ոճով ապամոնտաժումը։

Իսկ սրա կենսագործման մեկնարկը տրւել էր ճարտարօրէն գծագրւած ու նախագծւած՝ դեռեւս 2018-ի առերեւոյթ ժողովրդական, բայց հիմքում աղանդաւորական ու գայթակղիչ հնչեղութեամբ՝ թաւշեայ յեղաշրջումով…։

Յարգելի ընթերցող, բոլորիս ապշած հայեացքի ներքոյ, վերջին 5-6 տարիներին պատահած վերոնշեալ ողբերգութիւնների հետեւանքով այսօր իսկ փաստ է, որ նոյն հայրենազրկւած ու բռնագաղթւած Արցախահայերը հազարաւորներով արդէն իսկ լքել են իրենց «հարազատ գաղթօջախ» Հայաստանը։ Վիճակագրական հաւաստի թւերը խօսում են աւելի քան 20 հազար արտագաղթողի մասին, իսկ ժողովրդավա՜ր ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եւրոմիութեան երկրների դեսպանատների առջեւ օրնիբուն ծւարող ու վիզայի սպասող հերթագրւածների շարասիւնը աւելի սարսափելի տեսք է հաղորդում նոյն դեսպանատների կողմից կոկորդ պատռելով յորջորջւող՝ «ժողովրդավարութեան փարոս Հայաստանին»…
***
Սփիւռքահայութեան (ներառեալ հինաւուրց ու Հայաստանամերձ իրանահայերիս) առաւելաբար ազգային գաղափարախօսութեանը հետեւող խաւերին, հասարակական, կրթամշակութային ու յատկապէս քաղաքական կառոյցներին դիմելիս, Հայաստանի մեր քոյր-եղբայրներն ու մանաւանդ պետական-կառավարական շրջանակները դեռեւս սովետական ժամանակներից ցայսօր, բարձրաձայն յայտնում էին, որ արտերկրում ապրելով հանդերձ, հայապահպանման վիթխարի ճիգ ու ջանք է իրականացւել… Իսկ նոյն Սփիւռքի ազգային կառոյցները խնդրոյ առարկայ հայապահպանումը ամենայն համոզւածութեամբ բնութագրում էին որպէս ոչ-ինքնանպատակ հասկացութիւն։ Ըստ նոյն կառոյցների՝ հայապահպանութիւնը իմաստաւորւում եւ արժեւորւում է այն ժամանակ, երբ նոյն սփիւռքեան միջավայրում ապրող հայի մտասեւեռումն ու նպատակակէտը հանդիսանում է Մայր Հայաստանն ու հայի հարազատ բնօրրանի կայացում-զարգացում-հզօրացումը…։

Ու այս օրերին, յատկապէս արտերկրի եւ Սփիւռքի հայութիւնը նոյնչափ եւ որոշ պարագաներում աւելի՝ ցաւում-տառապում է իր հայրենի օջախի ամենադոյզն ձախողումից ու հարազատ բնօրրանի նկատմամբ անվտանգային սպառնալիքների առկայութիւնը համարում է իր իսկ, եթէ ոչ անմիջական ու ֆիզիկական, ապա աւելի խոցելի եւ ինչ-որ տեղ աւելի զգայուն՝ հոգե-մտաւոր ապրումների քայքայիչ սպառնալիքը։

Ահաւասիկ, կրկին անգամ ազգային եւ հաստատապէս պետական-հայրենական, պատմական ու առհասարակ քաղաքակրթական համազգային արժանապատւութեանը սպառնացող որեւիցէ վտանգի այլեւս աններելի անտեսումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն հայապահպանման ինքնանպատակայնացումն ու իմաստազրկումը…։

ԱՄՓՈՓՈՒՄ

Իւրաքանչիւր հայի (նոյնիսկ վիլիամսարոյեանական բնութագրմամբ՝ աշխարհում մնացած գէթ միակ հայի) համար, այսօր առաւել քան երբեւէ ահազանգային, ինչու ոչ նաեւ կենաց-մահու հիմնախնդիր պէտք է լինի իր յաւերժական հայրենիքի՝ Հայաստանի պետականութեան, ինքնիշխանութեան դէմ ցցւող որեւէ հողային-տարածքային, ռազմաքաղաքական, ժողովրդագրական եւ մարդկային-իրաւական ներուժ ու ներգործուն որեւիցէ սպառնալիք՝ լինի դա ներքին, թէ՛ արտաքին ճակատից…։

Յոյժ կարեւորն ու անյետաձգելին, սակայն, գիտակցելն ու խուսափելն է՝ դանակը ոսկորին հասնելուց յետոյ միայն (չասելու համար արդէն իսկ հասած) կողմնորոշւելուց՝ ծանրակշիռ սպառնալիքներն ու իրական վտանգները յաղթականօրէն դիմագրաւելու համար…։

Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company