ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Արցախի հարցում իշխող ուժը չի կատարել իր նախընտրական խոստումը. կա՛մ պետք է առաջադրեն այլ միջոց, կա՛մ հեռանան

24 Նոյեմբեր 2023

Առաջին անգամ ՀՀ-ում 2015-ի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված իրավունքը՝ առնվազն 50 հազար քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու փորձը հաջողվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հաջողվել է հավաքել 58 հազար ստորագրություն:

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Հենց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսսեմացնելու նախաձեռնությունը: Փորձ արեցին արժեզրկելու մեր այս երկու պետականության համար կարեւորագույն հարցերի նշանակությունը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտվեցին մեր ազգային մտածողությամբ մարդկանց թշնամի համարվող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց՝ արդյոք այն ուժերը, որոնք հայտնվել են ԱԺ-ում, իրենց տված նախընտրական խոստումները պահպանում են, թե ոչ. «Քաղաքացիների լեգիտիմ իրավունքն է պահանջել այդ խոստումների իրականացումը, կամ արձանագրել, որ այն ուժերը, որոնք հետեւողական չեն իրենց նախընտրական խոստումներին, նրանք զուրկ են լեգիտիմությունից»:

Արծվիկ Մինասյանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատվածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին եւ Ցեղասպանության ճանաչման խնդրին:

Մասնավորապես, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշվում է, որ մոտակա տարիներին իրենց գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգ ապահովումն ու ԼՂ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի իքնքնորոշման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից: «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո», «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի հստակեցման տեսքով՝ առաջոնորդվելով «անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- նշված է ՔՊ-ի ծրագրում:

Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Եթե իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու այս նախաձեռնությանը, ի՞նչ գնահատականի պետք է արժանանա ժողովրդի կողմից: Եթե նրանք այս նախաձեռնության նկատմամբ արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք սահմանադրական առումով նաեւ զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու իրավունքից: Կամ պետք է առաջարկեն այլ միջոց իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ, կամ պարզապես պետք է հեռանան՝ հրաժարական եւ հեռացում:

Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը պետք է քննարիվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, դա լինելու է դեկտեմբերի 4-ին, եւ եթե հանձնաժողովը չտա դրական եզրակացություն, հաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում այն պետք է քվեարկվի, որպեսզի մտնի օրակարգ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company