ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

16 ամիս անց չեն կարողանում գոնե շինծու պատճառ գտնել

27 Նոյեմբեր 2023

«Սփյուռքի ձայն» հաղորդաշարի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

– Պարոն Փափազյան, Ձեր գործը քննող դատավորը փոխվեց: Ի՞նչ է կատարվում փակ դռներից այն կողմ` նիստը դռնփակ է եւ լրագրողները չեն կարող ներկա լինել դատավարությանը:

-Այո, իմ հարցը «հույժ գաղտնի» հարց է: Հերթական նիստը նոյեմբերի 23-ին էր, եւ ԱԱԾ-ն նորից եկել էր առանց իմ մուտքի արգելքի պատճառների հիմնավորման: Դատավորը 10 օր ժամանակ տվեց ԱԱԾ-ին՝ բացակայող փաստաթուղթը գործին ավելացնելու համար: Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 25-ին, եւ կարծում եմ, կպարզվի՝ ես իրավասո՞ւ եմ մասնակցել դատական նիստերին (նախորդ դատավորը թույլատրել էր, որ Մուրադ Փափազյանն օնլայն մասնակցի դատավարությանը, ակնկալում է, որ նոր դատավորն էլ կթույլատրի` Ն.Վ.): Բոլորին պարզ է, որ որեւէ պատճառ, հիմնավորում չկա: Սա քաղաքական հարց է. Փաշինյանն ինձ պատժում է Արցախի հարցում իմ դիրքորոշման ազատ արտահայտման համար: Փաշինյանի համար անընդունելի է, որ դրսից որեւէ մեկը Հայաստանի ու Արցախի շուրջ կարծիք է հայտնում: Փաշինյանն ինքը իշխանության եկավ ազատության, դեմոկրատիայի խոստումներով, սակայն հիմա ինքը դեմ է գործում իր սկզբունքներին:

-Կարծում եք, որ դա զուտ Փաշինյանի՞ ցանկությունն է: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն արդեն իրականություն է դարձնում Ալիեւ-էրդողան տանդեմի փոքր ու մեծ ցանկությունները: Ձեր հարցն այս շրջանակներում չի՞ տեղավորվում: Չէ՞ որ Դուք, բացի Արցախի խնդրից, նաեւ Հայ դատի համար պայքարող կենտրոնական դեմքերից եք:

– Այո, այս կասկածը միշտ կա, եղել է: Դա եղավ Էրդողանի հետ հեռակա հանդիպումից հետո: Իսկ Էրդողանը միշտ հայտարարում է, որ սփյուռքն է խանգարում հայ թուրքական հաշտեցմանը: Ես վերջերս գիրք եմ հրապարակել Էրդողանի մասին: Նա ուզում է թուլացնել հայկական սփյուռքը, դրա համար որպես գործիք օգտագործում է Փաշինյանին: Փաշինյանն իր հանձնակատարի միջոցով քայլեր է անում թուլացնելու դասական սփյուռքը, որ հալածե հայկական հոգին, եւ ստեղծի իր ներքին՝ փաշինյանական սփյոռքը: Հինգ տարի է դա ձախողման է ենթարկված: Մենք իսկապես պայքարում ենք ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ Հայ դատի: Ես կոչ եմ անում պարոն Փաշինյանին, որ վերանայի իր մոտեցումը եւ ԱԱԾ-ին ցույց տա ճիշտ ճամփան: Որովհետեւ արդարադատությունը երբեք պատճառ չի գտնի, եթե ես հանցագործ չեմ: Ես Հայաստանի եւ Արցախի զինվոր եմ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 16 ամիս անց չեն կարող շինծու պատճառ գտնել: Սա վնասում է Հայաստանի ժողովրդավարության վարկանիշին, վարկաբեկում է երկիրը: Մենք պետք է նոր էջ բացենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս գա:

-Ձեր ձայնը լսելի է ֆրանսիական կառավարությունում: Դուք այդտեղ պատահական մարդ չեք՝ հայկական համայնքի գլխավոր դերակատարներից եք: Ֆրանսիական կառավարությունը համարժեք քայլեր իրականացնու՞մ է Ձեր առջեւ դրված արգելանքի առնչությամբ: Չէ՞ որ Դուք Ֆրանսիայի քաղաքացին եք: Իսկ Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ է մտերիմ:

-Այո, Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամ երկրներ են շնորհիվ մեզ՝ հայկական սփյուռքի: Եթե այսօր Փաշինյան-Մակրոն լավ հարաբերություններ կան, դա սփյուռքի երկարատեւ աշխատանքի շնորհիվ է: Դա պետք է լավ իմանա Փաշինյանը: Երբ հանդիպեցի Մակրոնի հետ, ինքը բարձրացրեց այդ հարցը: Ես ամաչում եմ Հայաստանի համար, Հայաստանի կառավարության համար, որ այսպիսի հարց ստեղծեցին: Եվ իրենք դա չեն հասկանում: Երկու անգամ Մակրոնն ինքը բարձրացրեց այդ հարցը, ասելով, որ անընդունելի է: Ես չեմ ուզում, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները վատանան: Ֆրանսիան պետք է մնա Հայաստանի բարեկամ երկիրը: Այն մեզ համար կարեւոր ռազմավարական եւ բարեկամ երկիր է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company