ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի միակ իրական ու վստահելի հարեւանը

29 Նոյեմբեր 2023

1- 2018-ի Հայաստանեան «թաւշեայ յեղափոխութիւն»-ը սկզբից եւեթ արեւմտամէտութեան վաւերականութիւն գտաւ ժամանակին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական, ընդգծւած իսրայէլամէտ եւ իր դիւանագիտական կարիերայում յայտնի՝ որպէս խիստ հակա-Իրան Ջոն Բոլտոնի Երեւան այցով։

Թէ ի՜նչ հեռանկարներ ուրւագծեցին այսպէս ասած՝ բոլտոնեան անվտանգային չափագրումները ՀՀ-ի ապագայի հաշւին, պարզ դարձաւ յաջորդող 5-6 տարիներին։ Ժամանակաշրջան, որն էլ, ըստ ամենայնի, Հայաստանի ու հայութեան համար աննախադէպ վտանգներով ուղեկցւեց ու այսօր եւս շարունակում է լրջագոյնս սպառնալ երկրի հողային ամբողջականութեանն ու հայոց պետականութեան պահպանմանը…։

2- Դիւանագիտական ու ռազմաքաղաքական բազմաթիւ հնարքների գործադրմամբ՝ ՀՀ-ի անվտանգութեանը սպառնացող առգոյ միտումների կենսագործումը մինչ օրս կարելի է եղել կանխել՝ Հայաստանի հարաւային դարպաս ու շնչերակ՝ Իրանի շնորհիւ։ Աւելի շուտ՝ նրա հանրայայտ ու բազմիցս բարձրաձայնած «ԿԱՐՄԻՐ ԳԻԾ»-ի շնորհիւ, որը պարունակում է ողջ կովկասեան տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական էական եւ միեւնոյն ժամանակ անփոփոխ դրոյթներ։

3- Այս համատեքստում ՀՀ-ի եւ Իրանի շահերի համընկնումը բխում է երկուստեք եւ խոշոր հաշւով քաղաքական համատեղ առաջնահերթութիւններից, որոնք այլապէս պատմականօրէն խիստ հակադրութեան մէջ են եղել պանթուրանականութեան հետ։ Այս վերջինը, սակայն, յատկապէս արցախեան պատերազմից ու հայաթափումից յետոյ, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից արդէն իսկ կենսագործելի ծրագիր է համարւում…։

4- Սոյն ծրագրի, այսպէս ասած, «Զանգեզուրեան» սցենարը թէեւ ժամանակաւորապէս բացառւեց նոյն Իրանի անզիջում կեցւածքի շնորհիւ, բայցեւայնպէս շրջանառութեան մէջ է դրւել այսպէս ասած՝ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի սցենարը, որը ցաւօք՝ առաջադրւել է նոյնինքն Հայաստանի վարչապետի պաշտօնն զբաղեցնող ն. փաշինեանի կողմից։

5- ն.փ.-ն, ինչ խօսք՝ անճարակութիւնից ելած՝ կառչած է մնում նոյն արեւմտամէտութեան կոնցեպտին ու այդ ճամբին անընդհատ տուրք է տալիս արեւմուտքի (ՆԱՏՕ-Եւրոմիութիւն) տարածաշրջանային խրտւիլակներ՝ էրդողանին ու ալիեւին։

6- Տւեալ դէպքում եւ զուգահեռաբար թուրք-ադրբեջանական դաշինքի ռազմա-քաղաքական մշտական աջակից՝ սիոնիստական Իսրայէլը, մէկ կողմից արցախեան պատերազմում անմիջական մասնակցութեամբ ու արդիական զէնքերի մատակարարմամբ հակահայ դիրք է որդեգրում, իսկ միւս կողմից Ադրբեջանում սնւող ու ձեւաւորւող պանթուրքիստներին՝ Իրանի դէմ սադրանքներում քաղաքական ու քարոզչական աջակցութիւն ցուցաբերելով, հակա-Իրան իր մշտական քաղաքականութիւնն է գործադրում…։

7- Այս իրողութիւններից ելնելով էլ՝ Հայաստանի իշխանաւորները անհրաժեշտաբար պէտք է, որ առաւել քան երբեւէ գիտակցեն ու համապատասխան քայլերի դիմեն՝ Իրանի հետ համատեղ շահերի առաջմղման համար։ Շահեր, որոնք նաեւ ու մանաւանդ ակունք են առել երկու բարեկամ ու հինաւուրց ժողովուրդների քաղաքակրթական- մշակութային բազմապիսի առնչութիւններից։

8- Գալով ՀՀ-ի միւս՝ հիւսիսային անմիջական հարեւաններ՝ Վրաստանին ու երկարամեայ դաշնակից համարւող Ռուսաստանին, հարկ է յուշել, որ առաջինը տասնամեակներ շարունակ տարածաշրջանային տնտեսա-քաղաքական որեւիցէ գործարքի դէպքում մշտապէս ինտեգրւել է թուրք-ադրբեջանական ծրագրերին ու մինչեւ իսկ արցախեան պատերազմում հայավնաս դիրք որդեգրել…։ Իսկ երկրորդը՝ Ռուսաստանը, անկախ դաշնակցային իւրայատուկ կոշտ ու գաղութարար պահւածքից, վերջին ժամանակաշրջաններում, ելնելով նաեւ գլոբալ՝ ուկրաինական թնջուկի մէջ ընկղմւած լինելուց, որդեգրել է առաւելեւս թուրքամէտ-ադրբեջանամէտ կեցւածքներ, տուրք տալով նաեւ վերջիններից առեւտրա-տնտեսական կախւածութեանը…։

9- Թէ որքա՜ն է մարդկային ազնւութիւնն համատեղելի շահակցական ու ինչ-որ տեղ բարոյազուրկ քաղաքականութեան հետ, ապացուցւում է երկրների եւ ժողովուրդների երկկողմ ու բազմակողմ յարաբերութիւններով։ Հայաստանի նկատմամբ, սակայն, Իրանի Իսլամական Հանրապետութեան որդեգրած տասնամեակների քաղաքականութիւնը (անկախ նրանից, որ երկրի համակարգային դրւածքը կրօնապետական է), բխել է ազգային երկկողմ շահերի պաշտպանումից ու կրել է գերազանցապէս ազնիւ, բարոյական եւ ոչ լարախաղաց բնոյթ։ Դրա վառ ապացոյցերն են նոյնինքն Իրանի հոգեւոր առաջնորդի Հայաստան-Իրան հազարամեայ սահմանների անխախտելիութեան մասին բարձրաձայնումն ու երկու երկրների համար հաւասարապէս ռազմավարական եզակի նշանակութիւն ունեցող Սիւնիքում իրանական հիւպատոսարանի կառուցում-հիմնումը։

10- Ահաւասիկ, վերոգրեալ փաստերը հաշւի առնելով՝ երիցս պարզորոշ է դառնում, որ ներկայիս աշխարհագրա-քաղաքական, ռազմական-զինւորական ու դիւանագիտական բարդագոյն պայմանների, ասել է թէ՝ վտանգների առկայութեան դէպքում, դրանք դիմագրաւելու յուսալի գրաւականը նախ՝ ՀՀ-ում ազգային ուրոյն, համարձակ եւ ոչ-պարտւողական քաղաքականութիւն որդեգրող իշխանութեան ձեւաւորումն է եւ ապա՝ ի դէմս Իրանի՝ իրական, ազնիւ ու վստահելի հարեւանի առկայութիւնը…։

Դերենիկ Մելիքեան
Թեհրան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company