ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

2024 թուականի պիւտճէի նախագծում մի տող անգամ չկայ արցախահայութեան մասին, Արցախ բառը չէք գտնի այնտեղ

01 Դեկտեմբեր 2023

Արցախի հայաթափումից յետոյ Հայաստան տեղափոխուած արցախցիները ծանրագոյն վիճակում են յայտնուել։ Պետութեան կողմից տրամադրուելիք աջակցութիւնն ուշանում է, տների ու բնակարանների վարձերը շեշտակիօրէն աճել են, զբաղուածութեան խնդիրը եւս չի լուծւում։ Այս եւ արցախցիների առջեւ ծառացած միւս խնդիրների մասին «Հորիզոն»ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի հետ։

«Հագուստ, սնունդ, բնակութեան վայր, գործազրկութիւն․․․ սրանք շատ կարեւոր հարցեր են։ Մարդիկ անգամ կահկարասու՝ ափսէների, կաթսաների, բարձերի ու վերմակների կարիք ունեն։ Օրինակ՝ 9 մանուկ ունեցող ընտանիքը, որ մի կերպ տուն է վարձել, ի՞նչ անի։ Շուտով ձմեռ է գալու, իսկ կոմունալ բոլոր յարմարութիւններով ապահովուած բնակարանները շատ թանկ են, արցախահայերի մեծ մասը չի կարող նման տներ վարձել։ Համեմատաբար աւելի մատչելի գին ունեցող բնակարաններում պատուհանները փոխելու կարիք կայ, պատուհանների անցքերից քամին փչում է․․․ Էլ չեմ ասում՝ տներում գոյքի կարիք կայ։ Խնդիրներն այնքան շատ են, որ թուարկել չենք կարող։ Ամենացաւալին այն է, որ այդ մարդիկ սպասում են՝ այսօր-վաղը կը ստանան պետութեան կողմից խոստացուած այդ գումարները, բայց շատերը չեն ստացել։ Շատ ընտանիքներ դեռ նոր են հաշուառուել, որպէսզի այդ ցանկում ներառուեն ու սոցիալական աջակցութիւնն իրենց էլ յատկացուի, բայց արդէն Դեկտեմբերն է․․․ Շատերը ո՛չ բնակվարձի, ո՛չ սնունդի գումարը չեն ստացել․․․», ասում է Արմենուհի Կիւրեղեանը։

Պատգամաւորը շեշտում է՝ բարեբախտաբար, քաղաքացիները, կազմակերպութիւնները սրտացաւ են, հնարաւորութիւնների սահմաններում աջակցում են արցախցիներին, բայց տեղահանուած բոլոր մեր հայրենակիցներին անհատների ու կազմակերպութիւնների միջոցով օգնել, պետութեան պարտականութիւնն ուսերին վերցնել, ցաւօք, հնարաւոր չէ։ ՀՅԴ-ն, ՀՕՄ-ի ընկերուհիները եւս օգնութիւն են յատկացնում արցախահայերին։ Պատգամաւորն ընդգծում է՝ մինչեւ այսօր պետութիւնը արցախցիների կարիքների գնահատում չի իրականացրել, մինչդեռ աջակցութեան տրամադրումը եւս պէտք է լինի համակարգուած։

«Ի՞նչ է նշանակում՝ անձին այսքան գումար ենք տրամադրում։ Մի՞թէ դրանով հարցերը կը լուծուեն։ Էլ չեմ ասում, որ իրաւական շատ խնդիրներ կան․ մարդիկ որեւէ տեղ պիտի հաշուառուեն, որ Միասնական սոցիալական ծառայութեան տարածքային կեդրոններում գրանցուեն։ Բայց, ենթադրենք, մէկը որոշ ժամանակով բնակւում է իր բարեկամի տանը, հաշուառւում է Միասնական սոցիալական ծառայութեան տարածքային տուեալ կեդրոնում, բայց յետոյ ստիպուած է լինում իր բնակութեան վայրը փոխել, որովհետեւ բարեկամը կամ ծանօթը համաձայնել է, օրինակ, մէկ ամսով հիւրընկալել այդ մարդուն․․․ Այդ մարդը ստիպուած է լինում տեղափոխուել ու էլի՛ հաշուառման խնդիր է առաջանում։ Այդ խնդիրը չի լուծւում, չկայ համակարգում։ Իսկապէս, շատ լուրջ են մեր հայրենակիցների առաջ քաշուած մարտահրաւէրները։ Դեռ չեմ խօսում այն մասին, որ այդ մարդիկ հոգեբանական ծանրագոյն վիճակում են», ասում է Արմենուհի Կիւրեղեանը։
Շատերը դեռ չեն գիտակցում, որ գարնանն իրավիճակն է՛լ աւելի ծանր է լինելու։ Աջակցութիւնը 6 ամսով է տրամադրւում։ Կազմակերպութիւնների կողմից տրամադրուող աջակցութեան տեմպերը եւս մարելու են։ Սովորաբար, այդպէս է լինում։ Եթէ չկայ համակարգային լուծում այս խնդիրների համար, ամիսներ յետոյ աւելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ ընդհուպ հացի խնդրի առաջ են կանգնելու մարդիկ։

Պատգամաւորը փաստում է՝ մօտ տասն օր առաջ 2024 թուականի պիւտճէի նախագիծն է ներկայացուել ԱԺ-ում։ Այդ նախագծում ոչ մի տող չկայ արցախահայութեան մասին։
«Երբ հարցում ենք անում՝ ասելով՝ արցախահայութեան մասին մի տող անգամ չկայ նախագծում, ասում են՝ դա ներառուած է ծրագրերում, այսինքն՝ չի երեւում, բայց թիւը հաշուարկուած է։

Օրինակ՝ առողջապահական ոլորտում պիւտճէտային նախատեսումներն աւելացել են, գումար է աւելացել, բայց հաշուի է առնուել ընդամէնը այն, որ մարդիկ են աւելացել, այսինքն՝ առողջապահական նոր ծառայութիւններ չեն աւելացուել։ Աւելացուած գումարն այնքան չէ, որ ե՛ւ ծառայութիւնների որակի բարձրացմանը միտուած լինի, ե՛ւ աջակցութեան կարիք ունեցողների կարիքները բաւարարուեն։ Դա նշանակում է՝ խաբում են, հե՛նց այստեղ էլ են խաբում։ Այս վիճակը նաեւ միւս ոլորտներում է։ Պիւտճէում չկայ որեւէ տող, որ որեւէ ծրագիր պիտի իրականացուի արցախահայութեան համար։ 2024 թուականի պիւտճէի նախագծում դուք չէք գտնի Արցախ բառը», ասում է պատգամաւորը։

Նա փաստում է՝ տնտեսութեան կառուցուածքի որեւէ փոփոխութիւն չի եղել, որը միտուած է աշխատատեղերի աւելացմանը։ Մասնաւոր ոլորտն է իր նախաձեռնութեամբ ջանում աշխատատեղեր տրամադրել արցախահայերին, բայց դա համակարգային լուծում չի լինելու։ Պետութիւնը առողջապահութեան ոլորտի մասնագէտ արցախահայերին առաջարկուել է գնալ մարզեր, այնտեղ աշխատանքի ընդունել, իսկ դա եղել է միայն այն պատճառով, որ այդ մարզերում բուժաշխատողների կարիք կար, այսինքն՝ արցախցիների նկատմամբ սրտացաւութեան դրսեւորում չէ սա, այլ մարզերում թափուր տեղերը արցախահայ բուժաշխատողների միջոցով լրացնելու խնդիրն են լուծւում։

Վանաձորի պետական համալսարանում դասախօսող պատգամաւորը նշում է՝ Արցախի բուհերից Հայաստանի բուհեր տեղափոխուած ուսանողների մի մասն էլ շուտով գործազուրկների շարքերն են լրացնելու։ Պետութիւնը որեւէ աշխատանք չի իրականացնում մեր երկրում գործազրկութեան խնդիրը լուծելու նպատակով։

Պատգամաւորը ցաւով նշում է՝ արցխահայերի նկատմամբ պետութեան այս վերաբերմունքը, այս անգործութիւնը կարող է յանգեցնել նրան, որ շատերն արտագաղթեն, աւելին՝ հազարաւոր արցախցիներ արդէն արտագաղթել են․․․

«Յոյս ունեմ, որ մինչեւ գարուն այս իշխանութիւնները չեն լինելու։ Ես անուղղելի լաւատես եմ։ Համոզուած եմ, որ մեր ժողովուրդը հասկանալու է, որ միայն առանց այս իշխանութիւնների հնարաւոր է սկսել մէջքն ուղղել, զարգանալ, առաջ գնալ։ Ես համոզուած եմ, որ մենք եղել ենք, կանք ու կը լինենք, եւ այս իշխանութիւններն այլեւս տեղ չեն ունենալու այս երկրում։

Հակառակ դէպքում, եթէ մենք մեր մտքում համակերպուենք այն տեսանկեան հետ, որ այս իշխանութիւնները մնալու են, Արցախի հարցը փակուելու է, ուրեմն մենք ապրելու իրաւունք չունենք։ Մենք պարտաւոր ենք մեզ հաւաքել ու ամէն ինչ անել, որ օր առաջ ազատուենք այս իշխանութիւններից։ Եւ դա լինելու է, համոզուա՛ծ եղէք», եզրափակեց պատգամաւորը։
Յասմիկ Բալէեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company