ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը

02 Դեկտեմբեր 2023

Բնական է, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը այս օրերի ամենաքննարկված թեմաներից մեկն է: Կարծիքները, տարբեր լինելով, խաչվում են մեկ կետում՝ այլ բան է հաստատված բյուջեն, այլ բան՝ դրա կատարողականը: Պետբյուջեի նախագծի, ներքև սլացող տնտեսական աճի ու պետտուրքերի չափն ավելացնելու նախագծերի մասին զրուցել ենք ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

– Պարո՛ն Գրիգորյան, 2024 թվականի բյուջեի նախագիծը շատ քննարկվեց: Կարծիքներ հնչեցին, որ սովորաբար այն, ինչ գրվում է բյուջեում, տարեվերջին հասկանում ենք, որ կյանքի չի կոչվել, օրինակ՝ մշտապես կապիտալ ծախսերի թերակատարում ենք ունենում և այլն: Ձեր դիտարկմամբ, ինչի՞ մասին է 2024 թ.-ի բյուջեն, ինչպե՞ս եք այն գնահատում:

– Առհասարակ, պետությունը իր քաղաքացիների նկատմամբ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք եթե խմբավորենք, կստացվի հետևյալ կերպ. պետությունը պարտավոր է ապահովել համապարփակ անվտանգություն, լուծել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներն ու ապահովել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ քաղաքացիների ստեղծումը շատ կոնկրետ կրթամշակութային ծրագրերի ամբողջական իրականացմամբ։ Բյուջեները պետք է ուղղված լինեն այս ուղղություններով հաջողություններ գրանցելուն։ Մենք, ի վերջո, պետք է ունենանք անվտանգ միջավայր, իր երկիրը սիրող, ազգային գաղափարներով սնված առաջադեմ հասարակություն, որը կիրթ է և սոցիալապես ապահով։

Հիմա, եթե այս կոնտեքստով նայենք, ապա պետք է սահմանվեն առաջնահերթություններ՝ բարձրացնել անվտանգային համակարգերը, ստեղծել պահանջատեր հասարակություն և ապահովել ստացված միջոցների արդար բաշխման համար արդարության միջավայր։ Բյուջեում թվեր կան, որոնք իսկապես հարցեր են առաջացնում։ Աննախադեպ աճ են գրանցել կառավարության պահուստային ֆոնդին հատկացվելիք միջոցները, որից կարելի է ենթադրել, որ ֆորս-մաժոր է լինելու և ազդեցության թուլացման նպատակով արդեն նախատեսվել է մեծ գումար։ Բյուջե 2024-ում բացակայում են Արցախի Հանրապետությանը հատկացվող միջոցները, որը պետք է լիներ նաև այս պայմաններում, գումարները նախատեսվեին, որոշ մասը հատկացվեր պետական ինստիտուտների անխափան աշխատանքներն ապահովելուն և, ամեն տարի իրար գումարվելով, հավաքվեր անժամանցելի ծրագրի իրականացման համար։

Դուք ճիշտ նշեցիք, որ կապիտալ ծախսերը թերակատարվում են համարյա ամեն տարի, այս տարի ավելացել է նաև «դպրոցների հիմնում, բարելավում և կառուցում» ծախսային հոդվածը՝ ավելի քան 96,8 միլիարդ դրամով, իսկ նախընթաց տարիները թույլ են տալիս դատողություններ անելու, որ սրանք ևս կթերակատարվեն։ Այս բյուջեն թոզ փչելու փաստաթուղթ է, ինչպես նախորդները, և ձևավորվել է մի պրակտիկա, համաձայն որի, ծրագրերի թերակատարումն արձանագրվում է, և ոչ ոք չի կրում քաղաքական և բարոյական պատասխանատվություն։

– Վերջին օրերին փորձագիտական հանրույթը քննարկում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը, քանի որ բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն է թուլանում: Ի՞նչ իրավիճակ ունենք այդ առումով: Ինչպե՞ս է կառավարությունը իր նախանշած տնտեսական աճի մոտ 7 տոկոսանոց ցուցանիշը պահպանելու:

– Երբ կառավարության անդամները նշում էին տնտեսական ակտիվության ցուցանիշների աճի մասին, նրանցից ոչ ոք չէր ասում, որ այդ աճի տեմպի ավելացումը իրենց հաշվարկը չէր, և այդպես էր, քանի որ գործող՝ 2023-ի բյուջեն քննելիս կանխատեսվում էր մինչև 7 տոկոս տնտեսական աճ, ՎԶԵԲԸ իր «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցում կանխատեսել էր 5 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ ավելի ցածր՝ 4,6 տոկոս ցուցանիշ։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմը և այդ պատճառով կիրառված տնտեսական սանկցիաները բերեցին ռե-իմպորտ և ռեէքսպորտ, որը էապես ավելացրեց պաշտոնական վիճակագրական թվերը առանց ռեալ, գետնի վրա շոշափելի արդյունքների։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ տնտեսության շիկացումը հետագայում բերելու է ցուցանիշների էական փոփոխության։

Հիմա պարզապես մեկնարկում է հակառակ պրոցեսը և դանդաղում է, որն արդեն տեղ է գտել պաշտոնական վիճակագրության մեջ սեպտեմբերից սկսյալ։ Որպեսզի կառավարությունը կարողանա ապահովել աճի որևէ ցուցանիշ, նախ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատի գործընկեր պետությունների հետ, օրինակ՝ մասնակցի ԵԱՏՄ բոլոր նիստերին, առաջ մղի հայկական շահը և դյուրացնի ներմուծման և արտահանման լուծումները։ Չի կարելի, և իրավունք չունեն մատների արանքով նայել այն ամենին, ինչ կատարվում է Վերին Լարսում։ Հայաստանը մի արտահանման ճանապարհը չի կարող և չպետք է փոխարինի մյուսով։

Հայաստանը իր ունեցած ուղղությունները պետք է զարգացնի, կարգավորի փոխադարձ տնտեսական հարաբերությունները, նոր մտածի այլ ուղիների մասին։ Արձանագրենք ևս մեկ կարևոր հանգամանք, որ այն, ինչ անվանում են խաչմերուկ, պարզապես իրենց ցանկությունների շարքից է, շատ հեղհեղուկ և անվստահության բարձր դոզա ունի իր մեջ։ Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը, բյուջետային աջակցության վարկերով այն կաճի նաև 2024 թվականին։

– Տուրքերի բարձրացման քաղաքականություն է վարում կառավարությունը, օրինակ՝ բարձրացնում են դատարան դիմելու տուրքը, անհիմն դատական հայցեր ներկայացնելու համար տուրք են սահմանում, այլ ոլորտներում ևս նման քաղաքականություն է: Սրանով նպատակ ունեն բյուջեն «լցնելո՞ւ», ընդ որում, որպես հիմնավորում, նշում են, որ քաղաքացիների սոցիալտնտեսական վիճակը բարելավվել է:

– Տուրքերն առհասարակ որևէ կոնկրետ ոլորտի զարգացման կամ ոչ բարենպաստ հետևանքների վերացման և գործունեության շարունակականության ապահովման գաղափար ունեն։ Քանի որ մեր հասարակությունը իր կենսամակարդակով հեռու է զարգացած երկրների ցուցանիշներից, ապա մեր մոտ սկզբում պետք է կարգավորել համակարգերը, նոր անդրադառնալ տուրքերին։ Մեր քաղաքացիների՝ առանց այդ էլ նվազ եկամուտները մի շարք ծախսերով ծանրացնելը բացասական ազդեցություն է ունենալու նրանց սոցիալական վիճակի վրա։ Մի շարք ոլորտներում հոկտեմբերի վերջի դրությամբ գնաճը կազմում է՝ տրանսպորտ՝ 2,7 տոկոս, առողջապահություն՝ 1,9 տոկոս, կրթություն՝ 4,8 տոկոս։

Տուրքերից բացի, հունիսի 26-ին նորից ավելացվել են անուղղակի հարկերը, որը գործելու է 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի փոփոխությունների հիմնավորումների մեջ գրում են եվրոպական մի շարք երկրներում կիրառությունները, բայց այդ դեպքում մեր քաղաքացիների թոշակն ու աշխատավարձերը ևս պետք է հասցնել այդ մակարդակին։ Ամեն տարի տուրքերն ավելացնելով՝ մարդիկ ավելի ու ավելի խեղճ են ապրելու։ 2022 թվականի վերջում բարձրացվեցին տեղական տուրքերը, այս տարի նորից փոփոխության են ենթարկում տուրքերի մասին օրենքները, պարզապես փող հավաքելու գործընթաց է։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company