ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Նոր հայ, նոր Հայաստան, նոր Սփիւռք». «Խաղաղութիւ՜ն ամենեցու՜ն»…

07 Դեկտեմբեր 2023

Յարգելի ընթերցող, մեկնաբանելու կարիք չունի այն հասկացութիւնը, որ մարդկային կեանքի անխտիր բոլոր երեւոյթներում ՆՈՐՆ ու ՆՈՐՈՒԹԻՒՆ գայթակղիչ, հետեւաբար եւ նախընտրելի է կարող լինել նոյն մարդկային հաւաքականութիւնների համար։ Եւ այսպէս ասած՝ նորարարական տւեալ պրոցեսները օրինաչափօրէն հունաւորւում ու ընկալելի են դառնում ի հաշիւ եւ ի վնաս՝ այլեւս անհրապոյր եւ գայթակղիչ լինելուց դադարած ՀԻՆ երեւոյթների…

Թէ դա ինչպիսի պրոցեսներով պատահեց ու զարգացաւ Հայոց առաւել եւս քաղաքական իրականութեան մէջ վերջին շուրջ 5-6 տարիների ժամանակաշրջանում, փորձենք քննարկել, անշուշտ, ոչ թէ ենթադրութիւնների կամ ցանկութիւնների, այլ ակնյայտ ու անհերքելի փաստերի արձանագրմամբ…

ՆՈՐ ՀԱՅԸ

2018-ի «Թաւշեայ յեղափոխութիւն»-ը Հայաստանում սկզբից եւ եթ գայթակղիչ նորամուծութեամբ Նոր Հայի մի քանի կերպարներ (դուխով, սպիտակ, ապահով, երջանիկ…) ուրւագծեց, որոնք հասարակական տարերքի («Էյֆորիա») լայն ընկալում ձեւաւորելով՝ պիտի մերժէին ըստ ամենայնի ՀԻՆԸ եւ նախկինն ու անցեալը բնորոշող բոլոր կերպարները։

Եւ այսպէս՝ մեր խնդրոյ առարկայ նոր հայը «Սերժին մերժիր»-ի մինչ այդ կիրառած չափորոշիչով շարունակեց մերժել աւանդականը, ազգայինն ու Ազգային գաղափարախօսութիւնը, Հայոց Առաքելական Եկեղեցին (Ամենայն Հայոց կաթողիկոսի քարկոծում, Ս. Էջմիածնի դէմ գրոհի կազմակերպում…), Հին պատմութիւնը ընդհուպ՝ Հայկական մշակոյթը, Հայ Դատն ու Հայոց պահանջատիրութիւնը…եւ եկաւ այն պահը նաեւ, որ այդ ՆՈՐ ՀԱՅ-ը Սորոսական Թաւիշը գերադասեց Արցախեան Ազատագրական պայքարից ու ա՜յդ իրենց ասած՝ ՀԻՆ հայերի պանծալի յաղթանակից…։ Այսօր այդ Նոր Հայերը համալրւած են ոստիկանական աննախընթաց բարձր վարձատրութեամբ համակարգում, որոնք էլ ջանադրաբար պաշտպանում են «գլխաւոր Նոր հայերի» իշխանախմբին՝ իր եռեակ թեւերով։ Իշխանախումբ, որն վերարտադրւեց նոյնիսկ պարտւած պատերազմից յետոյ, բայց ի հաշիւ գրագէտ մանիպուլիացիաների ու այլեւս «խաղաղութեան» երազանքով ապրել ցանկացող մոլորւած ու հոգեբեկւած ժողովրդի։ Եւ իշխանախումբ, որի «ժողովրդավարութեամբ» ու «խաղաղասիրութեամբ» հիացած էին՝ Արցախը ադրբեջանականացած, էթնիկօրէն զտւած ու հայաթափւած տեսնել ուզող «մարդասէ՜ր» Եւրօ-արեւմուտքում։

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Եւ այսպէս՝ վերոգրեալ Նոր հայի կերպարանքով Նոր Հայաստանը մէկ կողմից խաղաղութիւն եւ միւս կողմից «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռալով հանդերձ, աւելի քան 3 տարի, ոչ խաղաղութիւն տեսաւ, ոչ էլ այդ նոյն երեք տարւայ գոռում-գոչիւնների արդիւնքում՝ հայկական Արցախ։

Ահաեւ Նոր Հայաստան ունենք՝ առանց անվտանգային միջնաբերդ Արցախի։ Հայաստան ունենք՝ շուրջ հարիւր հազար տեղահանւած արցախցիներով, որոնց ՆՈՐ ՀԱՅ-երը զլանում են լիարժէք քաղաքացի համարել, քանի դեռ փախստականի կարգավիճակից չեն հրաժարւել (այսինքն՝ արցախցի լինելուց հրաժարւել)։

Եւ այսպէս՝ Նոր Հայաստան՝ նոր սպառնալիքներով, թիրախաւորւած Սիւնիքով, Գեղարքունիքով, շինծու անկլաւներով ու թուրք-ադրբեջանական ամենօրեայ ճնշում-սադրանքներով…

Մէկ խօսքով՝ Նոր Հայաստանի ու Նոր հայերի «խաղաղասիրութեամբ», պարզւում է ամենաշահագրգռւածները ու ջատագովները նոյնինքն հային ցեղասպանած ու Հայաստանը մինչեւ վերջ բռնագրաւելու միտող թուրք-ադրբեջանական դաշինքն է, որն էլ փաստօրէն նպատակադրել է կործանել ըստ ամենայնի թէ՛ հին, եւ թէ՛ Նոր կոչւող Հայաստան աշխարհն ու պետականութիւնը, դրանք փոխարինելով «արեւմտեան ադրբեջանով»։

Ցաւօք՝ այսօր եւ եթ ունենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՀԱՅԵՐՈՎ, որոնք այդ բոլոր ձախորդութիւններին անտես ու իրենց իսկ գուրգուրած, բայց լիովին փլւած ԱՊԱԳԱՅ-ին կառչած՝ ոգի ի բռին Ամանորին ընդառաջ՝ լծւել են մայրաքաղաքի տնկելիք ծառի լուսաւորման «բարձրագոյն առաքելութիւն»-ը։

ՆՈՐ ՍՓԻՒՌՔԸ

Հայաստանից փաստօրէն 2.5 անգամ աւելի թւաքանակ ունեցող Սփիւռքը 2018 թ. ժողովրդական շարժման ոգեւորութեան կարճատեւ ժամանակաշրջանից յետոյ աստիճանաբար ընկալեց այն իրողութիւնը, որ «թաւիշներով» իշխանութեան եկած բախտախնդիրները ի զօրու չեն ոչ միայն հայրենական, այլեւ ու մանաւանդ համազգային-համահայկական անկատար իղձերն իրականացնել։ Շատ արագ քողազերծւեց նոյն իշխանախմբի ապիկար ու արկածախնդիր դէմքը ինչպէս ներքին ու ներազգային, այնպէս էլ արտաքին քաղաքական ճակատներում։

Սփիւռքի, բացի մի շարք աւանդական ապազգային տարրերից (թէ՛ Սովետի, թէ՛ Լ.Տ.Պ.-ի եւ թէ՛ ներկայիս պատւիրւած թաւշայինների ջատագովներ) անխտիր բոլոր ազգային, եկեղեցական, հասարակական եւ քաղաքական տարատեսակ խաւերն ու կառոյցները ամենախորն հիասթափութիւնն ապրեցին Արցախի դէմ 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ հայաշխարհով մէկ պարզւեց, որ սփիւռքահայութեան աւելի քան 150 միլիոն դոլարի նիւթական օժանդակութիւնն, ապիկար թաւշականների անօրինական քայլի պատճառով չի ծառայել իսկական նպատակին…։ Իսկ միեւնոյն պատճառով էլ Սփիւռքի մօտ խիստ վարկաբեկւեց մինչայդ գոյութիւն ունեցող «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հեղինակութիւնը։ Այնուհետեւ ակնբախ է դարձել արդէն վերջին 2-3 տարիների տւեալներով փաստւած նոյն հիմնադրամին Սփիւռքի օժանդակութեան համեմատական նւազումը։

Եւ վերջապէս Սփիւռքի նախարարութիւն քանդող Նոր Հայերի ներկայիս Սփիւռքի հարցերով վարչապետի կամակատարի պառակտողական քայլերն ու գործողութիւնները երիցս դժգոհութեան ու հիասթափութեան ալիք բարձրացրին սփիւռքեան ազգային ուժերի, կենտրոնների ու լայն խաւերի մօտ։

Ցաւ ի սիրտ՝ այս ամենի կողքին, մարդկային ու հայրենական-հողային աննախադէպ ու ծանրակշիռ կորուստները, յար եւ նման մեր հայրենի ժողովրդի, Սփիւռքահայի առջեւ եւս խոր հիասթափութեան եւ մեղմ ասած՝ ապագայի հանդէպ անորոշութեան լայն դուռ է բացել…։

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

Հիմա, յարգելի ընթերցող, նոյն թաւշականները եւ հէնց սկզբից իրենց նեցուկ եւ օգնական եղող՝ ԱՄՆ-ի, Անգլիայի, Եւրոմիութեան երկրների դեսպանատները եւ քողարկւած կերպով թուրք-ադրբեջանական կոալիցիան, իրենց աշխարհագրա-քաղաքական նոր նպատակների իրականացման ճամբին (Ռուսաստանին Հարաւկովկասից հեռացնելը) քաւութեան նոխազ են դարձրել Հայաստանն՝ իր Արցախ միջնաբերդով։

Հայաստանի համար 150 տարւայ վաղեմութեան անգլոսաքսոնական թէզն է կրկին շրջանառութեան մէջ դրւել, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Հայաստանը՝ առանց հայերի…։

Իսկ մինչայդ հայերին դարձեալ շահագործում են խաղաղասիրութեան թէզերով, որոնք հնչեցւում են իրենց իսկ կամակատար՝ Հայաստանի վարչապետի աթոռին կառչածի միջոցով

«Խաղաղութեան դարաշրջան» եւ այսօր էլ՝ «Խաղաղութեան խաչմերուկ» բարբաջանքներով…։

Հարց տանք անկեղծօրէն ինքներս մեզ.

Դա ինչպէ՞ս եղաւ, որ այդ ՀԻՆ պատերազմատենչների, Հայ Դատականների, ոչմիթիզհողականների եւ ռեւանշիստների ժամանակներում հայութիւնն ու Հայաշխարհը օժտւեցին 20-ամեայ խաղաղութեամբ, հպարտ ու յաղթական Արցախով եւ ոգեւորւող ու Հայոց Պահանջատիրութեամբ ամենօրեայ ձեռքբերումներով խանդավառ Սփիւռքով։ Եւ հակառակը՝ հարց տանք.- ինչո՞ւ Նոր ու խաղաղասէր հայանուն թաւշականների մասնաւորաբար վերջին 3 տարւայ չարաբաստիկ իշխանութեան ժամանակաշրջանում ունեցանք դաւադիր պատերազմ, աննախադէպ պարտութիւն, դարձեալ աննախադէպ՝ հինգ հազարեայ մարդկային անվերադարձ զոհեր, հայաթափւած ու պղծւած հայրենական Արցախ։

Ու դեռ էս ազգադաւ թուրքամէտները անամօթաբար բարոյալքւած, հիասթափւած, հոգեբեկւած լուռ ու անտարբեր ժողովրդին «զգուշացնում է» Ռեւանշիստների ու պատերազմատենչների վերադարձից…, որպէսզի յանկարծ չխաթարւի «ԽԱՂԱՂՈՒԹԻՒ՜Ն ԱՄԵՆԵՑՈՒ՜Ն»-ը…։

Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company