ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ Օգնության Միություն

Հայ Օգնութեան Միութիւնը կրկնակի թափով կը շարունակէ Բռնի Տեղահանուած Արցախահայութեան օժանդակութեան ծրագիրները

11 Դեկտեմբեր 2023

Արցախի ազատագրական պայքարի առաջին օրերէն իսկ, Հ․Օ․Մ․-ը իր աշխարհասփիւռ միաւորներով ընդմիշտ եղած է Արցախի եւ արցախահայութեան կողքին, ան Արցախի մէջ հիմնած է մանկապարտէզներ եւ իրականացուցած է բազմաթիւ բարեսիրական ծրագիրներ: Բնականաբար, այս տագնապալի օրերուն եւս Հ․Օ․Մ․-ը իր օգնութեան ձեռքը կրկին պիտի մեկնէր արցախահայութեան:

19 Սեպտեմբեր 2023-ին` ի տես եւ ի լուր արցախահայութեան դիմագրաւած արհաւիրքներուն, Հ․Օ․Մ․-ի բոլո՛ր միաւորները անմիջապէս գործի անցան եւ, ինչպէս միշտ, շուտով արձագանգեցին Արցախի կանչին` նիւթապէս ու բարոյապէս սատար հանդիսանալու մեր հայրենակիցներուն։

Արցախահայութեան շտապ օժանդակութեան յատկացումներով կատարուեցան հետեւեալ աշխատանքները:


Առաջին փուլ

Այս փուլին բաժնուեցան աւելի քան 1500 սննդեղէնի եւ մաքրութեան իրերու արկղեր` հետեւեալ պատկերով.-

-440 արկղեր տրամադրուեցան Արցախի ներկայացուցչութեան` Աւստրալիոյ Հ․Օ․Մ․-ի եւ գաղութի հանգանակած գումարով:
-Աւելի քան հարիւր արկղեր փոխադրուեցան Գորիս եւ բաժնուեցան այնտեղ հանգրուանած արցախահայութեան:
-Համագործակցութեամբ շրջանի ուղեկից կազմակերպութիւններուն (Հ․Մ․Ը․Մ․ , Հ․Ե․Մ․, Համազգային, Հ․Յ․Դ․), ինչպէս նաեւ զանազան երկիրներէ հայրենիք ժամանած կամաւոր հայորդիներու օգնութեամբ, Հ․Օ․Մ․-ի հովանաւորութեամբ Արամ Մանուկեան կեդրոնին մէջ աւելի քան հազար (1000) արկղ սննդեղէն ու մաքրութեան իրեր պատրաստուեցան եւ բաժնուեցան Հայաստանի զանազան մարզերու մէջ հաստատուած (Երևան, Արագածաոտն, Արարատ, Արմավիր, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Սիւնիք, Կոտայք, Վայոց Ձոր) Արցախէն բռնի տեղահանուած ընտանիքներու:

Անձնազոհ բարերարներու նուիրատուութեամբ ձեռք բերուած ուտեստեղէն, հագուստներ, անկողնային եւ խոհանոցային իրեր տրամադրուեցան Հ․Օ․Մ․-ի կեդրոն դիմած բռնի տեղահանուած արցախահայութեան:

Երկրորդ փուլ

Երկար շաբաթներու արձանագրութիւններէ եւ պատրաստութիւններէ ետք, 18 Նոյեմբեր 2023-ին, Հ․Օ․Մ․-ը թափ տուաւ բարեսիրական աշխատանքի 2-րդ փուլին եւ բռնի տեղահանուած արցախահայութեան տրամադրեց սննդեղէն եւ մաքրութեան անհրաժեշտ իրեր, որոնք կը բաժնուին Հ․Օ․Մ․-ի եւ Հ․Ե․Մ․-ի ժրաջան անդամներուն միջոցով։

Բարեսիրական այս աշխատանքին 20,000 թոն մաքարոնով իր մասնակցութիւնը բերաւ նաեւ «Մենք ենք մեր Սարերը» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը։

Ցարդ Հ․Օ․Մ․-ը բաժնած է 7000 արկղ (ամէն մէկ արկղ կը պարունակէ 100 ամերիկեան տոլար արժողութեամբ սննդեղէն եւ մաքրութեան իրեր) Այսպիսով աւելի քան 30,000 հայորդիներ օգտուած են Հ․Օ․Մ․-ի սոյն ծրագիրէն:

Հայ Օգնութեան Միութիւնը պիտի շարունակէ անաչառ եւ հետեւողական զօրակցութիւն ցուցաբերել արցախահայութեան` որդեգրելով այլ երկարաժամկէտ ու մնայուն ծրագիրներ:

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company