ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրավիճակը փրկելու համար. տեսնել, վերլուծել է պէտք հիմնական խնդիրները

11 Դեկտեմբեր 2023

Դեկտեմբերի 10-ը հայ ժողովրդի արդի պատմութեան մէջ նշանաւորում է որպէս Արցախի անկախութեան հանրաքւէի օր: 1991 թւականի դեկտեմբերի 10-ին, արցախահայութիւնը հանրաքւէով ամրագրեց եւ իրացրեց անկախպետութիւն ունենալու իր իրաւունքը:

Դեկտեմբերի 10-ը ոչ միայն արցախահայութեան, այլ, նաեւ, ողջ հայ ժողովրդի պատմութեան մէջ մտաւ եւ ամրագրւեց որպէս նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ազատ ու անկախ պետութիւն կառուցելու արցախահայութեան անսասան որոշման մասին, որի թիկունքին կանգնած էր ողջ հայ ժողովուրդը:

Ցաւով, սակայն պէտք է նշենք, որ 2018 թւականի իշխանափոխութեանը հետեւած տարիները եւ իրադարձութիւնները եկան գլխիվայր շուռ տալու ամէն ինչ:

Երեք տասնամեակ շարունակ, իր բոլոր հնարաւորութիւններով, Արցախի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանած հայկական հասարակութեան մի ստւար մասը, մասնաւորապէս այս վերջին երեք տարիներին Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների ֆոնին, միանգամից դարձաւ այնքան անտարբեր յատկապէս հայոց հայրենիքի՝ հայկական երկու պետութիւնների համար առաջացած օրհասական իրավիճակի նկատմամբ:

Հասարակութեան նման դեգրետացումն անշուշտ այսօր մեր դէմ վեր յառնած այն գլխաւոր խնդիրներից է, որը տրամաբանօրէն պէտք է յուզի մեզ, յատկապէս հիմա, երբ կորցրել ենք Արցախը, եւ կանգնած ենք Հայաստանը կորցնելու իրական վտանգի առջեւ, եւ հէնց այս իրողութիւնից ելնելով է, որ մենք ստիպւած ենք աւելի յստակ վերլուծել տեղի ունեցածն ու ունեցողը, իրերը կոչենք իրենց անունով եւ որոնենք այս սարսափելի իրավիճակից դուրս գալու հնարաւոր ելքերը:

Փորձենք վերլուծել եւ տեսնել, թէ 2018 թւականից ի վեր, յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ ինչո՞ւ է այդքան վատ գնում հայոց պետականութեան գործերը: Ինչո՞ւ են խայտառակ պարտութիւնները, նւաստացումները, կորուստներն ու զիջումները փոխարինում մէկը միւսին, իսկ հասարակութիւնը շարունակում է անտարբեր մնալ: Ինչո՞ւ ենք քառասմբակ ընթանում այն ուղով, որը յղի է անսրբագրելի հետեւանքներով հայոց պետականութեան համար, որի գլխին դամոկլեան սրի պէս կախւած բազմաբնոյթ եւ բազմաբովանդակ մարտահրաւէրները հեռացնելու փոխարէն, հայկական հասարակութիւնը, ընդհակառակը, փորձ է անում չտեսնելու տալ դրանք եւ հաւատալ վախկոտ ու կապիտուլեանտ իշխանութիւնների կողմից իրեն հրամցւող «խաղաղութեան» սին պատրանքին: Ինչո՞ւ է հասարակութեան գիտակից հատւածն իր ողջ էութեամբ հակադրւում եւ ընդդիմանում պետութեան փլուզման գաղափարին, իսկ ստւար մի հատւածի մօտ անգիտակցօրէն ամրագրւում է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից անդադար շեփորւող եւ տիրաժաւորւող ակնյայտ արհեստածին «խաղաղութեան խաչմերուկ» խօսոյթը:

Սրանք եւ բազմաթիւ այլ ինչուներն այն կարդինալ հարցերն են, առանց որոնց պատասխանը գտնելու, իրավիճակը կը շարունակի մնալ նոյն փակուղայինը: Այս հարցերի պատասխանները պէտք է ունենան յստակ, յաճախ նաեւ ցաւոտ ձեւակերպումներ: Միայն դրանից յետոյ է հնարաւոր սրբագրել սխալները, փոխել աշխատանքի բովանդակութիւնը, տեխնոլոգիաները եւ խնդիրները: Այլապէս ամէն ինչ ընթանալու է «դարձ ի շրջանս իւր» տրամաբանութեան սահմաններում, հասարակութիւնը շարունակելու է մնալ դեֆոլտի մէջ գտնւող նոյն շփոթւած-շոկայինը, իսկ վերջնական կործանումը՝ անխուսափելի:

Մենք մեր ձեռքով մեր ապագան կարող ենք դժոխքի վերածենք, եթէ շարունակենք ճիշտ չհասկանալ անցեալը, ճիշտ չգնահատել ներկան եւ ճիշտ չուրւագծել ապագան:

Յ.Գ. – 1988-1994 թւականները՝ Արցախեան շարժման եւ Արցախեան ազատամարտի տարիները պէտք է ցուցանիշ դառնան մեզ համար: Երբ ազգը միասնական էր, իսկ հասարակութիւնը՝ զգօն, գիտակից ու նպատակասլաց: Հէնց դրա շնորհիւ էլ ջախջախեցինք թշնամուն եւ Ազատագրեցինք Արցախը, քանզի մենք ազգովին միակամւած էինք, հոգեպէս շատ ուժեղ էինք եւ դրւած էր յստակ նպատակներ: Չմոռանա՛նք. այն ժամանակ էլ հզօր Թուրքիան կար եւ նա անգամ ռիսկ չարեց միջամտել, քանզի մարդկային պատմութեան ողջ ընթացքում, ուժեղը միշտ ճիշտ է ու մեծ յարգանքի արժանի աշխարհի կողմից:

«ԱԼԻՔ»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company