ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Բանակցությունների առանցքում պիտի լիներ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, անգամ բանակցությունները սառեցնելու նախապայմանով

11 Դեկտեմբեր 2023

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը

-Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 30 տարի ժամանակ և ռեսուրս ենք ծախսել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր, քանի որ Լիսաբոնի գագաթաժողովում՝ 1996 թվականին, մեզ, ըստ էության ասել են, որ Արցախի հարցի ամենաբարձր նշաձողը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելն է. հետաքրքիր են ձեր դիտարկումներն այս առիթով և ուշագրավ է, որ արցախահայության իրավունքների, այդ թվում իր հողի վրա ապրելու, ինքնորոշվելու, մասին, ինչը նաեւ 30 տարիների բանակցային գործընթացի թեմա է եղել, Նիկոլ Փաշինյանը չի խոսել, չի խոսում։

-Հայաստան և մարդու իրավունքներ. Մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս առաջացնող համադրություն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անգերազանցելի մնալ ստի, մանիպուլյացիաների և ազգային- պետական շահերն ու մեր հավաքական հեռանկարը հարցականի տակ դնելու իր վարքագծում: Իր ողջ խոսույթը կառուցված է սեփական պարտությունը արդարացնելու ցածր մղումներով: Արդեն հինգ տարի ձգվող հերթական հակապետական հռետորաբանությունն է նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի մարդու, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը: «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետև չենք կարող տալ», սա էլ է իր հայտարարությունը: Իսկ Հայաստանի նախորդ իշխանությունները ներկայացնող ոչ մի նախագահ և երբեք իր ստորագրությունը չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող որևէ փաստաթղթի տակ, ոչ էլ հայրենազրկողի հայտարարությամբ է հանդես եկել: Արցախի կարգավիճակը մշտապես եղել է բանակցային գործընթացի առանցքում, իսկ ՀՀ իշխանությունները ճանաչել են ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, նաև սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը: Ասեմ նաև, որ Մինսկի խմբի համանախագահող եռյակի կողմից ընդունվել են հինգից ավելի հայտարարություններ՝ ստորագրված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը: Ավելացնեմ նաև ԵԽԽՎ և ԵԱՀԿ մի քանի տասնյակ հայտարարություններ: Խաղաղություն մուրալը՝ առանց թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, հանգեցրեց թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարքագծի լեգիտիմացմանը:

– Ժողովրդավարության բաստեոն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության օրը նշվում է մի իրավիճակում, երբ մարդիկ կալանավորված են քաղաքական այլախոհության պատճառով` Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան և այլն, ցուցակը 50-ի է հասնում։ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում` դարձյալ քաղաքական այլախոհության պատճառով էր հայտնվել մեղադրյալի աթոռին։ Քրեական հետապնդման են ենթարկվում մարդիկ` անգամ սոցցանցային գրառումների համար։

-Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր, սա «Ֆրիդոմ հաուսի» գնահատականն է: Կորսված սուվերենության, պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկյալների, ոստիկանական բռնությունների ու ամենաթողության, դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու, հակաօրինական ճանապարհով ՏԻՄ մակարդակներում իշխանությունը լկտիաբար զավթելու, բարոյական արժեքների ու կարմիր գծերի ոչնչացման, ներազգային աներևակայելի պառակտման, արժեքային դեգրադացման, հազարավոր հայրենազուրկ հայրենակիցների, վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մարդու իրավունքներից խոսելը իրատեսական չէ: Հիշենք հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի օրերս տեղի ունեցած ընտրությունը ԱԺ-ում: Ես հին քաղաքաբնակ եմ. Այսպիսի ամենաթողություն, զոռբայություն և ցինիզմ չեմ հիշում: Երկրում հակակշռման և զսպման մեխանիզմները չեն աշխատում: Պետականության գիտակցումը փոխարինվել է սեփական իշխանությունը պահելու գերնպատակով: Ու չդադարող մեղադրանք-ռևիզիա՝ անցյալն է մեղավոր․․ Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ․․․ Ես մեզ չեմ ճանաչում․․

-Անգամ մարդու իրավունքների պաշտպանության օրը ՀՀ իշխանավորները չեն խոսում մարդասիրության, պայմանավորվածությունների և միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին, գերևարված մեր մյուս հայրենակիցների մասին։ 32-ի մասով հայտարարվեց, բայց 23 հաստատված գերիների և 80 չհաստատվածների ճակատագիրը դեռ անհստակ է։

-Որ գերիներ պիտի վերադառնան՝ հրաշալի է: Բայց նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառություններ չեն կատարվում, և Հայաստանն իբրև բանակցող կողմ անընդունելի պասիվ է, թուրք- ադրբեջանական նարատիվներին համահունչ: Իմ խորին համոզումով, բոլոր բանակցությունների առանցքում պիտի լիներ գերիների վերադարձի, Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, անգամ բանակցությունները սառեցնելու նախապայմանով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company