ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի կառավարությունն անհեթեթ բեռ է ավելացնում արդեն իսկ տառապյալ արցախցիների վրա

13 Դեկտեմբեր 2023

Կարծես թե բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները քիչ էին, հաշվի առնելով նրանց հարկադրաբար հեռացումն իրենց հայրենի հողից և նրանց կրած հետագա զրկանքները Հայաստան ժամանելուց հետո՝ բնակարանի, սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության պատճառով, այժմ էլ Հայաստանի կառավարությունն է ավելորդ խնդիրներ ստեղծում նրանց համար:

Երկար ժամանակ Հայաստանի քաղաքացի հանդիսացող արցախահայերին Հայաստանի կառավարությունը հանկարծ հայտնեց, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, թեև ունեն Հայաստանի Հանրապետության կողմից տրված անձնագրեր։ Բազմաթիվ արցախահայեր տարիներ շարունակ օգտագործել են իրենց հայկական անձնագրերը՝ առանց որևէ խնդրի արտասահման մեկնելու համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի և այլ երկրների իշխանությունները նրանց անձնագրերն ընդունել են որպես իսկական հայկական անձնագրեր։ Ինչպե՞ս է հնարավոր, որ արցախցիները Արցախում ապրելու ժամանակ եղել են Հայաստանի քաղաքացիներ, սակայն Հայաստան ժամանելուց հետո՝ ոչ։

Ավելի մեծ խառնաշփոթ ստեղծելով, Հայաստանի կառավարությունն այժմ արցախահայերին ասում է՝ քանի որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, կարող են հետագայում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Սա կատարյալ անհեթեթություն է։ Ինչպե՞ս կարող է Հայաստանի քաղաքացին երկրորդ անգամ դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Եթե ես՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երկրորդ անգամ դիմեմ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, ամերիկյան պետական պաշտոնյաներն ինձ կհամարեն խենթ և դուրս կհրավիրեն։

Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թաքնված օրակարգ ունի արցախահայերին որպես ոչ քաղաքացի վերաբերվելու հարցում։ Նա ցանկանում է արգելք հանդիսանալ, որ արցախահայերը չեն կարողանա քվեարկել Հայաստանում առաջիկա ընտրությունների ժամանակ՝ իմանալով, որ նրանցից շատերը չեն քվեարկելու իր կուսակցության թեկնածուների օգտին, քանի որ Փաշինյանն է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այժմ մենք ունենք լրացուցիչ ապացույց, որ երկրի ղեկավարը ոչ միայն կոմպետենտ չէ, այլև խախտում է երկրի օրենքները՝ հանուն քաղաքական շահերի։ Սա հաստատում է ՀՀ ներքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունք»։

Անցյալ շաբաթ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ «Բռնի տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ձևաչափով։ Այս առաջին նախադասության մեջ արդեն սխալ կա։ Արցախահայերը Հայաստանի քաղաքացիներ են, ոչ թե Արցախի կամ Ադրբեջանի։

Նախարարությունը փորձել է համոզել արցախահայերին ընդունել փախստականի կարգավիճակ՝ ասելով նրանց, որ փախստականի կարգավիճակ ունեցողները պարտավոր չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Այսինքն՝ արցախահայերը, որոնք պետք է ծառայեն Հայաստանի զինված ուժերում որպես Հայաստանի քաղաքացիներ, սխալմամբ ազատվում են զինծառայությունից, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում է։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ որպես փախստական՝ արցախահայերն իրավունք չունեն ունենալ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Այս դրույթը նրանց զրկում է սեփական հողամասում սննդամթերք աճեցնելու հնարավորությունից, մինչդեռ նրանք անհրաժեշտ միջոցներ չունեն սնունդ գնելու համար։

Նախարարությունն այնուհետև հայտարարել է, որ փախստականները չեն կարող մեկնել օտար երկիր։ Սա նույնպես կեղծիք է, քանի որ արցախահայերն իրենց հայկական անձնագրերով կարող են անհրաժեշտ մուտքի արտոնագիր ստանալուց հետո մեկնել ցանկացած երկիր։ Որոշ երկրներ Ռուսաստանի նման մուտքի արտոնագիր չեն պահանջում Հայաստանի քաղաքացիներից։ Հազարավոր արցախահայեր արդեն լքել են Հայաստանը՝ պարզապես ցույց տալով իրենց հայկական անձնագրերը, ինչը նշանակում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ ճանաչել են նրանց անձնագրերը որպես օրինական ճամփորդական փաստաթղթեր։

Նախարարությունն այնուհետև հակասել է ինքն իրեն՝ նշելով, որ «փախստականի անձնագրի ժամկետը լրանալու դեպքում այն կարելի է թարմացնել՝ ներկայացնելով երկու լուսանկար և ժամկետանց անձնագիրը»։ Ինչպե՞ս կարող են արցախահայերը Հայաստանում երկարաձգել իրենց անձնագրերը, եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն և չունեն հայկական անձնագրեր։

Մեկ այլ հակասության մեջ նախարարությունը հայտարարել է, որ այն արցախահայերը, որոնք դառնում են Հայաստանի քաղաքացի, չեն կորցնում փախստականների համար սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը։ Միակ պահանջն այն է, որ նրանք դասակարգվեն որպես «տեղահանվածներ»: Եթե նրանք չեն վտանգում օգնություն ստանալու իրենց իրավունքը Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո, ապա ինչո՞ւ են նրանց հայտարարում փախստականներ և չեն ճանաչում որպես քաղաքացիներ:

Անհավատալի է, որ Արցախը հանձնելուց և Հայաստանում Արցախի անունից որևէ քաղաքական գործունեություն իրականացնելու արցախահայության իրավունքները ճնշելուց հետո ՆԳՆ-ն հայտարարում է, որ Արցախում նրանց ունեցվածքի կորուստները «չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով», նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիությաւն ձեռք բերումը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի կառավարությունը, զուտ խոսքերից դուրս, պատրաստ կլինի՞ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ՝ պաշտպանելու արցախահայության սեփականության իրավունքները։

Արցախահայերը, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, չափից դուրս տառապել են և չպետք է նրանց ծանրաբեռնել նման ավելորդ բյուրոկրատական անհեթեթություններով։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company