ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

13 Դեկտեմբեր 2023

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն և հրաժարվում են ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով Արցախից։ Այս քառօրյայի ընթացքում նրանք նաև հրաժարվեցին ընթացք տալ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրինագծին, որով Քրեական օրենսգրքում լրացումներ էին նախատեսվում՝ հատուկ նորմով քրեորեն պատժելի արարք որակել ՀՀ անունից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը կամ դրա վտանգավորության նսեմացումը»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել։ «Միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, սահմանապահը։ Եվ Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր։ Իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է շարունակել այդ պայքարը, քանի որ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս երեք կետերի վրա, հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, Արցախը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի եւ ժողովրդի հետ վերադարձի պայմանների լուծումը։ Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով, այլընտրանք չունեն։ Այս ռազմավարության պատասխանատուն ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք իշխանության գալու առաջին օրվանից վերցրել են իրենց վրա պատասխանատվությունը, իսկ հիմա կամաց-կամաց այդ պատասխանատվությունը գցում են Արցախի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա։ Սա նշանակում է, որ եթե նրանք հրաժարվեն որևիցե ռազմավարությունից, մեր բազմադարյան պատմության ընթացքում հենց նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- ասացՍեյրան Օհանյանը։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, խախտելով այդ փաստաթղթի դրույթները, Ադրբեջանը հայ զինծառայողներ է գերեվարել, միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների կոչերն արհամարհել է։

«Ապօրինի գերեվարված մարդկանց փոխանակում է երկու հանցագործի հետ, դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից, և դա մի հատ էլ ցույց է տալիս որպես բարեգթության ժեստ։ Եվ այստեղ ինչ-որ մարդիկ այդ նույն երգը երգում են, որ՝ տեսեք, Ադրբեջանը զիջման գնաց, նշանակում է՝ մենք իր հետ կարող ենք խաղաղություն էլ կնքել»,- ասաց նա։

«7 օր է մարդկանց չի վեադարձնում պատկերցնո՞ւմ եք անունները կան, սպասողական վիճակ է, բայց սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն գալուց առաջ պետք է լինի համաձայնության ապահովման երաշխիք»:

«Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Իմ խորին համոզումով այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, լինելու են շատ անորոշ ձևակերպումներ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ ձևակերպումները Բաքվին հնարավորություն կտան սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։

«Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից հետո նոր զիջումներ է առաջ բերում, բայց ես կարծում եմ կամ գոնե հույս ունեմ, որ մնացած այս 17 օրերի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայրին վերաբերող հարցին՝ Խաչատրյանն ասաց. «Կարևոր չէ, թե սեղանը որտեղ է դրված, կարևորն այն է, թե այդ սեղանի շուրջ ով է նստած և ինչ է բանակցում։ Փաշինյանը ձախողել է բոլոր բանակցությունները, սկսած 2018 թվականից բոլոր բանկացություններին գնալով զիջումների»։

Նրա խոսքով՝ արևմտյան հարթակներում Փաշինյանը կատարել է ամենամեծ զիջումը՝ ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ՝ դրա համար չունենալով որևէ լիազորություն և խուսափում է ռուսական հարթակներում բանակցությունների գնալուց։

Հայտնելով, որ Ադրբեջանը պահանջում է տետ-ա-տետ բանակցություններ՝ ընդդիմադիր պատգամավորը՝ հայտնեց, որ ուժեղի և թույլի միջև նման ձևաչափով բանակցություն չի լինի, այլ կլինի պարտադրանք։

Մանրամասները՝ տեսանյութում


յցը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company