ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի 200 քառ. կմ-ն օկուպացված է Ադրբեջանի կողմից

16 Դեկտեմբեր 2023

Pravda.ru-ի Հայաստանում հատուկ թղթակից Դարյա Ասլամովան հարցազրույց է վերցրել ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից:

– Այսօր Հայաստանում ընդունված է բոլոր դժբախտությունների համար մեղադրել Ռուսաստանին։ Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի հասցեին մեղադրանքների պայթյունը։

– Կարծում եմ՝ Ձեր գնահատականը չափազանցված է։ Կան, իհարկե, հակառուսական տրամադրություններ։ Այստեղ կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ։ Սկսենք օբյեկտիվից։

2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, բազմաթիվ հայեր վերադարձան Լեռնային Ղարաբաղ։ Ոչ թե այն պատճառով, որ եռակողմ համաձայնագիր ստորագրվեց, այլ այն պատճառով, որ նրանք հույս ունեին՝ ռուսական խաղաղապահ զորակազմը կապահովի իրենց անվտանգությունը։ Ականատեսն ենք՝ ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Այո, Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է՝ դա շատ բան փոխեց, բայց այնուամենայնիվ ․.. Մարդիկ հավատում էին՝ խաղաղապահ զորախումբը կապահովի իրենց անվտանգությունը։

Կա քաղաքական պատճառ, որովհետեւ տեսնում ենք՝ Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշումն արտաքին քաղաքական վեկտորը փոխելու հարցում։ Վեկտորի փոփոխությունն արդարացնելու համար նրանք սկսում են տարատեսակ մեղքեր բարդել Ռուսաստանի վրա։

– Հռոմի ստատուտի ստորագրումը, այսինքն՝ Հաագայի միջազգային տրիբունալի ճանաչումը նման է պատերազմ հայտարարելուն։ Սա պարզապես հարձակում չէ Պուտինի դեմ, այլ՝ հարձակում երկրի դեմ։

– Այո, դա հակառուսական ծառի ճյուղերից է։ Իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն՝ ուղղված արտաքին քաղաքական վեկտորը փոփոխմանը։ Հռոմի ստատուտի վավերացումն այդ քայլերից մեկն է, ի հավելում ՀԱՊԿ գագաթնաժողովի եւ ԱՊՀ աշխատանքներին մասնակցության բոյկոտումը։ Բայց, իհարկե, Հռոմի ստատուտի վավերացումն ամենացավոտ, կտրուկ քայլն է։ Մենք դեմ էինք դրա վավերացմանը՝ ընդգծելով, որ իշխանությունը սխալ է գնահատում ստատուտի վավերացման արտաքին քաղաքական ազդեցությունը։ Հռոմի ստատուտը չի ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից։ Խորհրդարանը վավերացրել է այն։

– Արեւմտյան վեկտորն ընտրելիս՝ ի՞նչ է ակնկալում Հայաստանի կառավարությունը: Եվրոպայի եւ Հայաստանի կապն աշխարհագրորեն անհնար է։ Ի՞նչ կստանաք Արեւմուտքից:

– Կառավարության քաղաքականությունը մեզ համար շատ առումներով անհասկանալի է, անտրամաբանական եւ կործանարար։ Տվյալ իրավիճակում չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունների նման կտրուկ սառեցման գնալ։ Ինչի՞ վրա են նրանք հույս դնում, ի՞նչ այլընտրանքների։ Հասկանալի է՝ ամբողջ աշխարհում ընթանում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը։ Հավաքական Արեւմուտքն ու Ռուսաստանը հակամարտում են ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Հարավարեւելյան Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում։ Իսկ «ռազմական գործողությունների թատերաբեմը» միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմաններին չէ։ Կործանարար է Հայաստանը վերածել «ռազմական գործողությունների թատերաբեմի», կամ Ռուսաստանի եւ Հավաքական Արեւմուտքի միջեւ դիվանագիտական ու ռազմաքաղաքական առչակատման դաշտի։ Բացի այդ, այդ առճակատումը վերաճում է «ռազմական թատերաբեմի» Հավաքական Արեւմուտքի եւ Իրանի միջեւ։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այժմ Հայաստանը կդարձնեն «աշխարհի խաչմերուկ», դեպի Թուրքիա եւ Ադրբեջան ճանապարհները ապաշրջափակվելու են, իսկ Հայաստանը կվերածվի տրանսպորտային հանգույցի։

– Դա լուրջ չէ։ Ես գրեթե երկու տարի փորձում եմ ստանալ այս նախագծի տնտեսական հիմնավորումը։ Տնտեսական հիմնավորում չկա։ Այսինքն՝ սա զուտ քաղաքական նախագիծ է, Ընդ որում՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքն է այդ նախագծի հեղինակը, բայց ինքը պարզապես կամակատար է։ Սահմանը ոչ թե մենք, այլ թուրքերն ու ադրբեջանցիներն են փակել։ Նրանք քաղաքական զիջումներ են պահանջում սահմանը բացելու համար։ Ի՞նչ զիջումներ, հասկանալի է՝ Ղարաբաղ, Սյունիք, այսպես կոչված անկլավներ, փախստականների վերադարձ։ Ի վերջո, նրանք Հայաստանին կոչում են «Արեւմտյան Ադրբեջան»։ Նախագծի հեղինակներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Նրանք պահանջում են միջանցք։ Բայց թե ի՞նչ կարգավիճակ ունի միջանցքը, պարզ չէ։ Փաշինյանը միջանցքը սահմանում է արտատարածքային։ Նման բան աշխարհում ոչ մի տեղ չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհ են պահանջում։ Պանթուրքիստների երազանքը Բոսֆորից դեպի Արեւելյան Չինաստան ճանապարհ ունենալն է, որը կկապի թյուրքալեզու պետություններին։ Եվ դա ինչ-որ կերպ Հայաստանի հանրությանը «վաճառելու» համար Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ այս նախագիծը տնտեսական օգուտ եւ խաղաղություն կբերի Հայաստանին։ Չկա խաղաղություն, չկա տնտեսական օգուտ։

– Եթե այս նախագիծն իրականացվի՝ Զանգեզուրի միջանցքը, ինչպես ադրբեջանցիներն են անվանում, բացվի, ի՞նչ արդյունք կունենա Հայաստանի համար։

– Նախ՝ փակման վտանգի տակ են հայտնվելու Իրանի հետ սահմանը եւ Հայաստանի ու Իրանի միջեւ անխափան հաղորդակցությունը։

Երկրորդ՝ ադրբեջանցիները միշտ կարող են սադրանք կազմակերպել ճանապարհին եւ հետո հայտարարել՝ կենսական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար պետք է զորախումբ մտցնեն։ Քանի որ ադրբեջանցիներն իրենց վատ չեն զգում Հայաստանի օկուպացված տարածքներում, 200 քառակուսի կիլոմետրն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Եվ նրանք կարող են գրավել եւս մի քանի քառակուսի կիլոմետր։

– Եվ այդ ժամանակ կկտրվի Իրանը։ Այժմ Իրանն Ադրբեջանին առաջարկել է իր տրանսպորտային միջանցքը Նախիջեւանի հետ հաղորդակցվելու համար։

– Այդ ճանապարհը գոյություն ունի։ Նախիջեւանն արդեն կապված է Ադրբեջանի հետ։ Նա շրջափակման մեջ չէ։ Իրանն առաջարկում է օգտագործել միջանցքը, որը Ադրբեջանը Նախիջեւանին կապում է Իրանի տարածքով, նույնիսկ առաջարկում է ընդլայնել ճանապարհը՝ բեռնահոսքը մեծացնելու համար։ Հասկանալի է՝ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին դա չի բավարարում։ Իսկ նրանց ձեռնտու չէ, որ Նախիջեւանից Ադրբեջան տանող ճանապարհները վերահսկվեն Իրանի կողմից։ Դեռ կա Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ճանապարհը։ Բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելը նրանց ձեռնտու չէ: Դա կբարձրացնի նրանց կախվածությունն Իրանից։ Դժվար կլինի ճնշում գործադրել Իրանի վրա։ Իսկ Հայաստանի վրա ճնշում գոեւծադրելն ավելի հեշտ է։

– Ոմանք ասում են, որ «Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխավորը Իրանն է»։ Դուք Իրանը դիտարկո՞ւմ եք որպես անվտանգության երաշխավոր։

— Իրանը բազմիցս հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, եւ մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ զորքերն առաջ մղելով Արաքս գետի ափ (Արաքսը բաժանում է Հայաստանն ու Իրանը)՝ ցույց տալով, որ պատրաստ է միջամտել։ Նրանք այժմ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն ունեն։ Իսկ դեպի Իրան ճանապարհն անցնում է Սյունիքով։ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի բոլորի համար՝ Հայաստանի, Արեւմուտքի, Ռուսաստանի։ Քանի որ ես վստահ չեմ, որ Թուրքիայի անսահման հզորացումը ձեռնտու է Ռուսաստանին։

– Փաշինյանն էլ ազնվորեն ասում էր՝ դեռ իշխանության գալուց առաջ, որ Ղարաբաղը Հայաստանին պետք չէ. «Մենք ուզում ենք Ղարաբաղը հանձնել, այն մեզ համար նման է առանց բռնակի ճամպրուկի»: Մարդիկ գիտեին, թե ում օգտին են քվեարկել։ Դա նշանակում է՝ նոր սերունդը քվեարկում է հանուն խաղաղության եւ լիակատար դժկամություն վճռական գործողություններին։

– Չկա նորմալ մարդ, որ ասի՝ «ես դեմ եմ խաղաղությանը»։ Բայց ի՞նչ նկատի ունեն։ Քանի որ աշխարհի ամենախաղաղ վայրը գերեզմանոցն է, այնտեղ մարդիկ հանգչում են խաղաղությամբ։ Սա այն խաղաղությունն է, որն Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին։ Այնպես որ, մենք երկընտրանք չունենք՝ խաղաղություն, թե պատերազմ։ Մենք երկընտրանք ունենք՝ դիմադրել, թե՞ եւս մեկ ցեղասպանություն։ Մեր կառավարության քաղաքականությունը չի բերելու խաղաղության, այն բերելու է նոր ցեղասպանության։

yerkir.am
Հրապարակման պատրաստեց՝ Գայանե Մանուկյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company