ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ԿԲ-ն դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներ թույլ չի տա

19 Դեկտեմբեր 2023

Վերջին օրերին տարադրամի շուկայում դրամը կայուն կերպով արժեզրկվում է բոլոր հիմնական արտարժույթների նկատմամբ։ Ամանորի նախաշեմին քաղաքացիները մեծ քանակությամբ արտարժույթ են փոխանակում, այսինքը տարադրամի շուկայում մեծանում է առաջարկը և տրամաբանական է, որ դրամի փոխարժեքը պետք է իջներ, բայց հակառակն է արձանագրվում։ Panorama.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին առաջարկեց դիտարկել երևույթի վրա ազդող տնտեսական գործոնները։

«Հայաստանի արտարժույթի շուկայի վրա մի շարք գործոններ են ազդում։ Առաջին՝ միջազգային շուկայում դոլարի փոխարժեքի տատանումներն են, կա նաև ներքին գործոնները։ Ներքին գործոններով է պայմանավորված տրասֆերտների հոսքը, ներկրման-արտահանման ծավալների փոփոխությունը, նաև էական նշանակություն է ունենում Կենտրոնական բանկի քաղաքականությունը։ Օրինակ, ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրուքը՝ 0.25 %-ի չափով, որը ենթադրում է, որ դրամն ավելի պետք է արժեզրկվի։ Այսինքը՝ նրանք փորձում են դրամը էժանացնել, որ վարկերն ավելի մատչելի լինի։

Դրամի կուրսի վրա կարող են արզդել բոլոր գործոնները, նաև վերևում նշված ԿԲ-ի քաղաքականությունը, որով նա փորձում է թույլ դրամի քաղաքականություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ ներկայում գնաճի մակարդակը շատ ցածր է։ Իրենք կանխատեսում են, որ տարին 0.5 % գնաճով են փակելու, որը խիստ մտահոգիչ է տնտեսության տեսանկյունից, այսինքն՝ թիրախը 4% էր նախատեսած՝ +/-1.5%-ով։ Ինչպես շատ մեծ գանճն, այնպես էլ՝ շատ ցածրը, տնտեսությանը վնաս է հասցնում։

Ցածր գնաճն, ըստ էության, բացասական ազդակ է արտադրողներին, տեղական բիզնեսներին, որ իրենք իրենց արտադրությունը նվազեցնեն, կամ կասեցնեն, կամ էլ այլ շուկաներ փնտրեն, որը երկարաժամկետում մտահոգիչ կարող է լինել։ Միգուցե սպառողների համար այն կարճաժամկետ էֆեկտ լինի, որ իրենց համար այս կամ այն ապրանքների գները իջել է, բայց արտադրություններն այս պայմաններում չեն կարողանում մրցակցել և դուրս են գալիս շուկայից։

Գների նվազմանն էապես նպաստել է նաև ներկրվուղ ապրանքների գների նվազումը։ Դոլարի, ռուբլու փոխարժեքով պայմանավորված՝ դրսից եկող ապրանքների գները նվազել են, ինչը ստիպում է, որ մեր տեղական արտադրողները նույնպես գներն իջեցնեն, արդյունքում՝ վերջիններս ունենում են ֆինանսական խնդիրներ՝ արտադրության ծավալների կրճատում, գործունեության դադարեցում և այլն։

Վերջին օրերին նկատվող փոխարժեքի որոշակի աճը կարող է վերոնշյալ գործոններով պայամանավորված լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԿԲ-ն թույլ չի տա դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներ լինեն»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Օդում թվեր են կրակում. «Խաղաղության խաչմերուկ»-ը ֆինանսական նախահաշվարկ չունի


Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է, ինչ խոսում են տարածաշրջանային հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակման մտադրությունների մասին, որը վերջին շրջանում վերածվել է ծրագրի՝ «Խաղաղության խաչմերուկ» անվանմամբ։ Այս գործընթացի մասն են կազմում նաև Հայաստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան նախկինում գոյություն ունեցած երկաթգծերի վերականգնումը, որի շուրջ հայկական կողմը փորձում է համաձայնության հասնել հարևան երկրների հետ, սակայն՝ դեռևս անադրյունք։ Հատկանշական է, որ ներկայումս «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 400-500 մլն դոլար, մինչդեռ երկու տարի առաջ այն գրեթե կրկնակի թանկ էր՝ 800 մլն դոլար։ Հայաստանից դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերի արժեքի կտրուկ էժանացումը տարօրինակ է թվում նաև դոլարի արժեզրկման համատեքստում, ինչը ենթադրում էր, որ այն պետք է բարձրանար, կամ նույնը մնար։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ընդգծեց, որ դրանք ամբողջին օդի մեջ հնչեցվող թվեր են, քանի որ մինչև այս պահը ոչ մի նախագծային հաշվարկ չի իրականացվել։

Նա հիշեցրեց, որ նույն տրամաբանությամբ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար ժամանակին ասում էին, որ 1 միլիարդ դոլար է անհրաժեշտ, իսկ հիմա փաստացի արդեն 2.5-3 միլիարդ դոլարի մասին են խոսում։ «Օդի մեջ թվեր են ասում, որոնցում որևէ հաշվարկ չկա։ Այսինքն որևէ նախագծային ընկերության չեն պատվիրել հաշվարկ իրականացնել ու գնահատել, նման փաստաթուղթ չկա»,- ասաց նա։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արժեքի էժանացումը պայմանավորված լինի այն հանգամանքով, որ կառավարությունը որևէ տեղից ֆինանսավորում ստացած լինի, սակայն փորձի թաքցնել հանրությունից՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է գումարի չափը հասկանալ, իսկ հետո պարզել՝ ՀՀ-ն կարո՞ղ է այդ ծախսի տակ մտնել, թե ոչ։ Նա նշեց, որ եթե խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, ապա Հայաստանն այդքան ֆինանս չունի, ուստի պետք է դոնորներ և ֆինանսական տարբեր կազմակերպություններ գտնի, որոնք կֆինանսավորեն այդ ծրագիրը։

Սուրեն Պարսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ մեկուկես ամիս կվերագործարկվի Աշտարա-Ռեստ երկաթգիծը, որն ադրբեջանական երկաթգիծը կկապի իրանականի հետ, որի արդյունքում հյուսիս-հարավ բեռնափոխադրումները կսկսեն։ «Այսինքն բեռները կարող են իրանական նավահանգստից անցնեն Ադրբեջան, հետո՝ Վրաստան և Եվրոպա, կամ, օրինակ Ռուսաստան։ Այս պայմաններում հայկական երկաթուղին մրցակցային տեսանկյունից թուլանում է, և այդ պրոյեկտում գումար ներդնողների հետաքրքրությունը և պրոյեկտի գրավչությունը նվազում է»,- կարծում է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ անհրաժեշտ է ոչ միայն զուտ գումարին նայել, այլ նաև դիտարկել տարածաշրջանային ենթակառուցվածքների քարտեզը, որն այս պահին զարգանում է՝ անկախ մեր կամքից. «Մենք խոսում ենք, որ կկառուցենք, իսկ Ադրբեջանն ավարտում է արդեն։ Հիմա կառուցելուց հետո Ադրբեջանի հետ մրցակցելը և ներդրումներ ներգրավելն ավելի է դժվարանում»։ Ինչ վերաբերում է նախորդ տարիների համեմատ դոլարի փոխարժեքի նվազմանը, Սուրեն Պարսյանը շեշտում է, որ նման ենթակառուցվածքային հաշվարկներն իրականացվում են ոչ թե դրամի փոխարժեքով, այլ դոլարով։

Նա նշեց, որ Հայաստանն իր տարածքում երկաթգիծը պետք է վերականգնի միայն Մեղրու հատվածում և մասամբ Իջևան-Ղազախ գիծը, քանի որ մնացած մասը նորմալ վիճակում է, իսկ Ադրբեջանը՝ Մեղրի-Հորադիզ հատվածը, հայտնի չէ նաև, թե ինչ վիճակում է գտնվում Նախիջևանով անցնող երկաթուղին։ «Ուստի ամբողջ պրոյեկտի արժեքը հաշվարկելու համար պետք է գնային և տեսնեին, թե ինչ վիճակում է Նախիջևանի երկաթգիծը, Թուրքիայի հատվածը և այլն։ Այսինքն իրենք օդի մեջ թվեր են հայտարարում։ Սովորաբար նման տարածաշրջանային երկաթգծերի վերականգնման նախագիծն իրականացնում է համատեղ ստեղծված մի ընկերություն, կամ կողմերը վարձում են որևէ միջազգային ընկերության, որը շրջում է տարածաշրջանային բոլոր երկրներով և գնահատում է, թե որքան գումար է անհրաժեշտ վերականգնելու համար»,- նշեց նա։

Սուրեն Պարսյանը հավելեց, որ հնարավոր չէ վերականգնել միայն հայկական հատվածը, սակայն չվերականգնել թուրքական, ադրբեջանական, կամ իրականական հատվածները։ Նրա խոսքով՝ հակառակ պարագայում այս նախագիծը պարզապես չի աշխատի։ «Իրենք պարզապես սիրողական հայտարարություններ են անում՝ հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու համար։ Այդ թվերում որևէ հաշվարկ չկա, օդում թվեր են կրակում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company