ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ազգի հաւաքական յիշողութեան անհերքելի փաստերը…

21 Դեկտեմբեր 2023

ՓԱՍՏ 1

Նախանցեալ օրը Երեւանի ամանորեան շքեղազա՜րդ տօնածառի բացումն ու այսպէս ասած՝ լոյսերի շնորհանդէ՜սն էին կազմակերպել իշխանութիւնները…

– Նախ՝ ինչո՞ւ այսպիսի ցինիկ ու չափազանց թանկ հաճոյքներ, երբ արդէն մի քանի տարի պաշտամունքի առարկայի վերածած ծառի միլիոնների հասնող զարդարանքների խոշոր տոկոսի գումարները կարելի էր յատկացնել սոցիալապէս խիստ վերահասութեան կարիք ունեցող տասնեակ ու հարիւրաւոր ծրագրերի…։

Ապա՝ անբարոյականութեան աստիճանի անպատշաճ է նմանատիպ տօնածառայի՜ն տրամադրութիւններն, այս օրերին յատկապէս, երբ ԱՐՑԱԽԻ վաղեմի ոսոխների կողմից զարհուրելի շրջափակման, էթնիկ զտման եւ ի վերջոյ հայաթափման-բռնագաղթման հաշւին, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎԻՇՏ-ով ենք տառապում…։ Թէ՞ դա շատ ուրիշ հասկացութիւնների նման եւ իշխանութիւնների ձեւակերպմամբ՝ «հայկական հնացած երազանքների» ժանրից է ու այլեւս պէտք է հրաժարւել «խաղաղութեա՜նն ու երջանկութեա՜նը սպառնացող» մտայնութիւններից։

ՓԱՍՏ 2

Թուրքական եւ ադրբեջանական պետական պաշտօնատարներ (հիմնականում երկու երկրների արտգործնախարարները), ինչպէսեւ ռազմաքաղաքական ու փորձագիտական շրջանակները վերջին օրերին մեծ ոգեւորութեամբ յայտարարեցին, որ «առաւել քան երբեւէ իրական է ու մօտալուտ՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը» եւ աւելացնում՝ խնդրոյ առարկայ «խաղաղութեան պայմանագրի» դրոյթներն հէնց նրանք են լինելու, որոնք ձեւակերպել-առաջադրել է Ադրբեջանը։ Այսինքն՝ այն դրոյթները, որոնք Ադրբեջանը որպէս հաշտութեան նախապայման, յաղթողի դիրքով ներկայացրել է Հայաստանին, կապւած՝ ասենք, Նախիջեւանի հետ հաղորդակցական միջանցքների տրամադրմանը, ինչպէսեւ՝ անկլաւների վերաբնակեցմանը, ինչքան էլ զաւեշտալի՝ Հայոց Բանակի եւ Զինւած ուժերի փոքրացմանն ու սահմանափակ կարողութիւններով «օժտելուն»…։ Իսկ այս ամէնն, յարգելի ընթերցող, հայատեաց ալիեւի բնութագրմամբ՝ յանուն «Արեւմտեան Ադրբեջանի» վերատիրացման…։

Ու երեւի նիկոլ փաշինեանի կողմից դեռ 2018-ին կառուցողական համարւող ալիեւը վերոգրեալ նպատակին հասնելու համար, իր «բարի» կամքի դրսեւորմամբ է, որ հէնց ա՛յս օրերին ազատեց աւելի քան երեք տարի գերեվարւած 32 հայ զինծառայողի, ի դիմաց՝ ադրբեջանցի հայասպան երկու ոճրագործի, որոնք էլ ընկալեալ կարգով շուտով պիտի արժանանան «կառուցողակա՜ն ու խաղաղասէ՜ր» ալիեւի կողմից տրւող «ազգային հերոսի» կոչմանը…։

Ի տես այս ամենի, պանթուրքիստական շրջանակները եւ ցաւօք՝ Բաքւում Իրանի նախկին դեսպաններից մէկը, օրերս ի լուր միջազգային հանրութեան, յայտարարում էին, թէ «Երեւանն ու Բաքուն երբեւէ այսքան մօտ չեն եղել խաղաղ գոյակցութեանն ու յարաբերութիւնների կարգաւորմանը»։ Դէ, բնականաբար, «մեծատաղանդ հաշտարար» եւրօ-արեւմուտքն էլ առաջիններից էր, որ ողջունեց հարաւկովկասեան երկարամեայ թնջուկի նմանօրինակ սցենարներով կարգաւորելու գործընթացը՝ յատկապէս ռուսական գործօնի բացակայութեամբ։

Նախ՝ Հայաստանի իշխանութիւնները ըստ սովորութեան, ոչ մի կերպ ուղղակիօրէն չեն արձագանգում կամ պատասխանում ադրբեջանական պետական-քաղաքական եւ միջազգային այլեւայլ շրջանակների՝ Հայաստանի ու հայութեան շահերին ուղղակիօրէն եւ խիստ հակասող յայտարարութիւններին։ Սակայն, ինչպէս միշտ՝ աղաղակում են ժողովրդահաճոյ «խաղաղութեան խաչմերուկների» ու դրանց «բարիքների» մասին, լկտիօրէն մոռացութեան տալով այն, որ վերջին երեք տարում համազգային աղէտի յանգեցնող երեք կարգի պատերազմի դուռ են բացել մինչայդ 25 տարի յաղթական ու խաղաղ ապրած Արցախի, Հայաստանի եւ ողջ հայութեան առջեւ…։

Ու քանի որ թուրք-ադրբեջանական շահերին ու նորաբաց ախորժակներին յագուրդ տալու միտւած «խաղաղութեան պայմանագիր»-ը պէտք է ձեւականօրէն լեգիտիմացնել ի տես միջազգային ուժային կենտրոնների, ուստի ադրբեջանում մօտալուտ նախագահական ու Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների օրակարգը դառնում է արդիական։ Իսկ երեւի դրա համար են ն. փ.-ի իշխանախումբ-կուսակցութեան անխտիր բոլոր միաւորներն ու անդամները անցնող շաբաթավերջին Գիւմրիում կազմակերպել հաւաք-խորհրդակցութիւն՝ հնարաւոր նոր ընտրութիւնների «ճանապարհային քարտէզը» գծագրել-չափագրելու համար։

Մինչայդ, սակայն, իշխանութիւնները ն.փ.-ի գլխաւորութեամբ արդէն շաբաթներ ի վեր ակտիւացրել ու յաճախակի են դարձրել մարզային այցելութիւններն ու քաղաքային իշխանիկների հետ հանդիպումները։

Ի դէպ՝ հարկ է ընդգծել, որ կազմակերպւող ընտրութիւններին բռնագաղթեցւած տասնեակ հազարաւոր արցախցիները լիազօրւած չեն լինելու քւէարկել, քանզի իշխանութիւնները նրանց համարում են փախստականներ, որոնց անձնագիրը ոչ թէ ՀՀ քաղաքացիական, այլ ճամբորդական կարգի անձնագիր է…։

ՓԱՍՏ 3

Այս ենթախորագրի ներքոյ, յարգելի ընթերցող, թւարկելի են միանգամից մի քանի փաստեր, որոնք ըստ ամենայնի եւ անհերքելիօրէն արձանագրւած են վերջին աւելի քան հինգ տարիների մեր հաւաքական յիշողութեան մէջ։

Այսպէս՝ հէնց 2018-ի յեղաշրջման մեկնարկի առաջնային թիրախներից մէկը դարձաւ Հայոց Եկեղեցին, որպէս ազգի բարեպաշտութեան եւ ազգապահպանութեան ուրոյն միաւոր։ Եւ սա ինքնին փաստեց, որ ինքնաբուխ, բայց խորքում՝ Սորոսական յեղաշրջման ստւարախիտ շարքերի խոշոր տոկոսը համալրւած է եղել արտաքին (հրէական) համապատասխան բջիջների նիւթական ահռելի վերահսկողութիւնը վայելող աղանդաւորական հակազգային զանգւածներով…։

Չկրկնւելու համար թւարկենք մի քանի թիրախային ու վերնագրային ՓԱՍՏԵՐ եւս, որոնց առկայութիւնն անցնող հնգամեակում աստիճանաբար յանգեցրեց այս օրերին արդէն ակնբախ եւ վերը նշւած՝ թիւ 1 եւ 2 ՓԱՍՏԵՐ-ին։

Ահաւասիկ, Հայոց Եկեղեցուն զուգահեռ թիրախ դարձաւ Հայոց փառապանծ Բանակը (մինչ այդ հռչակւած որպէս տարածաշրջանի ամենամարտունակը. իսկ այսօ՞ր…)։ Այնուհետեւ թիրախաւորւեց բոլոր կարգի թշնամիների չար նախանձը գրգռող՝ Հայաստան-Սփիւռք միասնութեան գաղափարը, որի արդիւնքում էլ լուծարեցին Սփիւռքի նախարարութիւնը. ու յաջորդիւ՝ հայկական ազգակերտ մշակոյթի ու կրթութեան բոլոր բնագաւառների ԱԶԳԱՅԻՆ միջուկը սկսեցին հարւածի տակ առնել, հետն էլ՝ ազգի դիմադրողականութեան խորհրդանիշ ու Սիւնիքը հայկական պահող՝ Գարեգին Նժդեհների գաղափարախօսական փրկարար պատւիրանները…։

Եւ ահաւասիկ, այդ ծրագրաւորւած-մտածւած թիրախաւորումների արդիւնքն, յարգելի ընթերցող, ոչ այլ ինչ եղաւ, քան այս օրերի աղաղակող, բայց ժողովրդական լայն խաւերի կողմից առեղծւածային եւ ինչ-որ տեղ դատապարտելի անտարբերութեան մատնւած ՓԱՍՏԵՐ-ի առկայութիւնը։

Ու հիմա «թաւշեայ» իշխանախումբը առհասարակ երկրի համար յետամնացութիւն ու սպառնալիք է համարում Հայ Դատն ու Հայոց արդար Պահանջատիրութիւնը, հայրենի սերունդներին արժանապատիւ ազգի միաւոր դարձնող Հայոց Պատմութեան դասագրքերում ԱԶԳԱՅԻՆ ուսուցանիչ դրւագները (արդէն ՐԱՖՖԻ-ի ազատախոհական վէպերն են արգելում, յար եւ նման հայանուն բոլշեւիկների), նոյնպէս սպառնալիք են համարում Հայոց Գերբ-Զինանշանի վրայ պատկերւած ազգի լինելութեան, տոկունութեան ու իրաւատիրութեան սիմւոլ՝ ԱՐԱՐԱՏԵԱՆ վսեմաշուք լեռը, որպէսզի յանկարծ էրդողանը «չփոշմանի» նաեւ թաւշականների այնքա՜ն սպասւած-փայփայւած «հայ-թուրքական հաշտեցման պայմանագրի» կեանքի կոչումից…։

ՀԱՐՑ

Իսկապէս՝ մեր հազարամեակների յաղթական, թէ՛ ձախորդւած պատմութեան կրող ժողովուրդը՝ այս աւելի քան 10 միլիոն հաշւող հայաստանեան, արտերկրային ու սփիւռքեան հայութիւնը, իր տարատեսակ ու բազմերանգ խաւերով հանդերձ, այդպիսի՞ Հայաստան ու հայրենի օջախ է ուրւագծում իր մտապատկերում։ Այդ նոյն կոտորակւած ու այս վերջին տարիներին թաւշականների «շնորհիւ» պառակտւած հայութիւնը անխուսափելիօրէն տրւելո՞ւ է ամենօրեայ վայրի քարոզչամեքենաների (Հ1 եւ «Ֆէյսբուք») «խաղաղասիրական» մոլորութիւններին ու ապակողմնորոշող հնարքներին…։

ԵԼՔԸ

Ըստ գրառողիս՝ հայութեան (նոյն այդ 10 միլիոնի) գերակշիռ մասը, անկախ իր կարգավիճակից ու քաղաքական հազւադէպ կողմնորոշման հարցում իւրայատուկ դրդապատճառներից, այնուամենայնիւ գերադասում է ԱԶԳԱՅԻՆ-ը։

Գաղափարախօսութիւն, որն ցաւօք՝ անցնող երեք տասնամեակում, եթէ ոչ մասնակի, բայց պետականօրէն չհասցրեց կայանալ վերանկախ Հայաստանում։ Սա ինքնին հիմք հանդիսացաւ Հայոց Ազգային գաղափարախօսութեանը պատմականօրէն հակադրւած արտաքին ուժերի ու ներքին ապազգային տարրերի համար, որպէսզի խարխլեն մեր փրկարար գաղափարախօսութիւնը։

Եւ սրա համար էլ անընդհատ ԱԶԳԱՅԻՆՆԵՐ-ին անւանում են ռեւանշիստ, պատերազմատենչ, ռուսամէտ, թալանչի, նախկին, ռոմանտիկ երազանքների զոհեր եւ յատկապէս՝ Հայդատականներ, որոնք էլ այսքա՜ն տարի Արցախ-Արցախ գոռալով ու Ցեղասպանութեան մասին խօսելով՝ չեն թողել, որ ազգը լաւ ապրի…։

…. Եթէ այսօր նաեւ ՓԱՍՏ է, որ Երեւանի խոշորագոյն ընտրազանգւածի ընդամէնը 9-ը տոկոսի ձայնին է արժանացել ՔՊ իշխանախումբը՝ քաղաքապետական ընտրութիւններում, ապա հեռու չէ այն վարկածը, որ նոյն ժողովրդի արդարացւած ընդվզումը միայն կարողանալու է հիմնայատակ ձախողեցնել Հայաստան երկիրը թուրքական վիլայէթի վերածելու թուրք-ադրբեջանական կոալիցիայի դաւադրութիւնը։

Իսկ հէնց պատմականօրէն բազմիցս է ապացուցւել՝ ամենակրիտիկական ու բախտորոշ պահերին հայի զարթօնքի արգասաբեր ու փրկարար սխրագործութիւնների առկայծումները։

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company