ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՛չ Արմատախիլ․․․Այլ Հաստատուն Ծառը

22 Դեկտեմբեր 2023

«Ծառերը սրբավայրեր են։ Ով որ գիտէ թէ ինչպէս պէտք է խօսիլ անոնց հետ, ով որ գիտէ՝ ինչպէս ականջ տալ անոնց, կրնայ իմանալ ճշմարտութիւնը»:

Հերման Հեսսը (գերմանացի գրագէտ, 1877-1962)

Ծառը բնութեան մաս կազմող սոսկական «բնակիչ» մը չէ։

Խորունկ է անոր իմաստը։

Բուն ու կոճղ, արմատներ, ճիւղեր ու տերեւներ․ ասոնք ԾԱՌ էակին անդամներն են։

Կը շնչեն ծառերը․․․ նաեւ շունչ ու ներշնչում կու տան բանաւոր էակներուն։

Հազար ու մէկ բարի ապրումներով եւ մտորումներով է որ ամանորի օրերուն կը զարդարուի տօնածառը։

Ծառը կը պարգեւէ տոհմիկ մթնոլորտ: Անկէ ալ՝ յաճախ փոխաբերական իմաստով կը խօսինք ընտանեկան ծառին մասին, որուն ծննդոցը կրնայ մեզ փոխադրել դարեր առաջ։ Հոն ալ կան ճիւղեր, ծիլեր, կոկոններ, տերեւներ, որոնք ի վերջոյ հերթաբար կը հասնին տերեւաթափումի հանգրուան։ Սակայն ծառը կը մնայ, կը մնայ իր բունով, արմատներով եւ գլխաւոր ճիւղերով։

Այս տարուան ամանորն ու Կաղանդի ծառը կը յիշեցնեն Արամ Հայկազի դիւրին ընկալելի եւ տպաւորիչ՝ «Ապրող ծառ» պատմուածքը։

Եթէ յստակ խորհուրդ ունի Հայկազի նկարագրած ծառը, շատ աւելի իւրայատուկ էր տասնեակ տարիներ շարունակ Ստեփանակերտի կեդրոնական՝ «Վերածնունդ» հրապարակին վրայ զարդարուող ծառը, «Պապիկ-տատիկ»-էն՝ «Մենք ենք մեր լեռները» կոթողէն ո՛չ շատ հեռու, սակայն նոյնքան իմաստալից եւ խորհրդաւոր։

Աւա՜ղ․․․ Այս տարի չկայ գունագեղ զարդարանքներով եւ լոյսերով ողողուած այդ ծառը ։

Պարպուած է մեր սիրտերուն բաբախում տուող Արցախը։

Հատրութի եւ Շուշիի անկումէն, գաղտաքողի սակարկութեամբ Քարվաճառի յանձնումէն երեք տարի ետք, ամբողջ Արցախն է, որ պարպուեցաւ։

Դատարկ է ամանորի օրերուն եզակի եռուզեռ ստեղծող Ստեփանակերտը, իր կեդրոնական շուկայով, իր զարմանազան, կարմրագոյն պտուղներով եւ մանաւանդ իր համակրելի, վեհանձն ու արժանապատուութեան տէր բնակիչներով։

Չկայ Արցախ-ծառը։ Կացինահար եղաւ ու տապալեցաւ՝ գիտենք թէ ինչպէ՛ս…

Արամ Հայկազի համար, ծառ մը կտրելը՝ ապրող էակ մը սպաննել կը նշանակէ, որովհետեւ «Ծառերը, մեր գիւղի բնակիչներուն համար, ապրող էակներ էին», կը շեշտէ ան։

Չենք մոռցած. 31 Դեկտեմբերէն ետք, պաշտօնապէս գոյութիւն պիտի չունենայ Արցախի Հանրապետութիւնը։ Այդպէս կ’ըսէր նախագահական պարտադրեալ հրամանագիրը, թէեւ զայն ստորագրողը ի՛նք իսկ բացայայտ դարձուց, որ այդ գիրը իմաստազուրկ է:

Դժբախտաբար հասած ենք հոն՝ որուն մասին յաւելեալ մելան հոսեցնելը վերածուած է աներկբայ թութակաբանութեան: Փաստօրէն, տրամաբանութենէ բխող նկատումներն ու քննարկումները 19 Բաղրամեան շէնքէն ներս մատնուած են «ձայն բարբառոյ յանապատի» վիճակին:

Ափսո՜ս մեր կորուստներուն, հողի եւ կեանքերու կորուստին, սակայն…

Այս դաժան օրերուն, հայորդիին կը մնայ չընկրկիլ, տեղի չտալ ու չվհատի՛լ։

«Ծառը դանդաղ ու տոկուն ուժ է, որ կը ձգտի գրաւել երկինքը», կը գրէ ֆրանսացի գրագէտ Անթուան Տը Սէնթ Էքզիւփերի։

Այսպէս, այդ «Վերածնունդ» հրապարակի ծառը պիտի «վերածնի» եւ վերազարդարուի։ Չէ՞ որ մեր Մատթէոս Զարիֆեանն ալ ի՛ր պատկերացումը ունի կացինահար տապալած ծառէն վերստին ծնունդ առնող բարունակներուն մասին…

Արցախը կը պատկանի արցախահայութեան։ Արցախը կը պատկանի ո՛ղջ հայութեան: Արցախը անվիճելի՛օրէն Հայաստան է, ինչպէս որ Հայաստան են Արեւմտեան Հայաստանն ու Նախիջեւա՛նը, Հայաստանի կը պատկանին Կիլիկիան ու երբեմնի կաթողիկոսանիստ Գանձա՛կը:

Ծառը դարձած է ճղակոտոր, սակայն կարելի չէ արմատախիլ ընել ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՌԸ:

Ամանորի այս օրերուն, մեր սրտերէն բխող մաղթանքի համազօր են այս մտածումները, որոնք առաջին հերթին ձօնուած են Արցախի հայութեան, սակայն նաեւ ո՛ղջ հայութեան ու մեր հայրենիքին:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company