ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Հանգուցեալ Ազգային Գործիչ Եւ Ղեկավար Վարդան Ֆնտքեան

23 Դեկտեմբեր 2023

Վարդան Ֆնտքեան

Վարդան Ֆնտքեան ծնած է 1 Օգոստոս 1930ին, Խրիմի Նովոյա Պուրուլճա գիւղին մէջ: Ներսէս եւ Իսկուհի Ֆնտքեաններուն երրորդ զաւակն էր՝ Արաքսիի եւ Անահիտի փոքր եղբայրը: Ան անուանուեցաւ Վարդան՝ ի պատիւ իր մեծ մեծ հօր:

Քաղաքական ճգնաժամային պայմանները ստիպեցին, որ ընտանիքը փախուստ տայ իրենց գիւղէն: Համաշխարհային Երկրորդ պատերազմի վերջաւորութեան, ընտանիքը ապաստան գտաւ Գերմանիա, Նէօքնքիրշըն գիւղին մէջ, ուր ենթարկուեցան բռնի աշխատանքի:

Պատերազմի աւարտին, ընտանիքը փոխադրուեցաւ Շթութկարթի Ֆունքեր Քազերնի DP-ներու ճամբարը: Հոն էր որ կազմուեցան ապագայ Մոնթեպելլօ գաղութի սերտ յարաբերութիւնները՝ հիմնելով դպրոց, եկեղեցի եւ կուսակցական կառոյց:

Երիտասարդ Վարդանը այս օրինակը որդեգրեց՝ իբրեւ իր կեանքի ուղին՝ հայը հայ պահել՝ Հայաստանի համար:

1949ին, Ճորճ Մարտիկեանի եւ Անչային առաջնորդութեամբ՝ Ֆնտքեանները հաստատուեցան նախ ֆիլատելֆիա, ապա՝ Տիթրոյիթ եւ վերջապէս՝ Մոնթեպելլօ:

Վարդան Ֆնտքեան Տիթրոյթի նահանգային Ուէյն համալսարանին մէջ (Wayne State university) սկսած իր ուսումը աւարտեց Լոս Անճելըսի Նորթրոփ արհեստագիտական հիմնարկին (Northrop Institute of Technology) մէջ, ուր ստացաւ իր Bachelor of Science-ի վկայականը եւ սկսաւ իր ասպարէզը՝ իբրեւ Aerospace-ի ճարտարագէտ: Ան առաւել քան 30 տարիներ աշխատեցաւ Rockwell International (Boeing) ընկերութեան մէջ, ուր իր մասնագիտութիւնը բերաւ բոլոր Apollo, ինչպէս նաեւ Explorer, Space Shuttle եւ Space Station նախաձեռնութիւններուն:

Վարդան Ֆնտքեան ազգային հերոս Միսաք Թորլաքեանի հետ, 1966

Անոր անունը արձանագրուած է ցանկի մը վրայ, որ տեղադրուեցաւ լուսինին վրայ, Apollo 11-ին միջոցաւ, 1969ին:
Վարդանը Սոնա Մինասեանին ծանօթացաւ 1960ին, Մոնթեպելլոյի մէջ, ուր Սոնան փոխադրուած էր Աղիքսանդրեայէն՝ իր համալսարանական ուսումը շարունակելու համար: Անոնք ամուսնացան 1961ին եւ ունեցան 3 զաւակներ՝ Կատարինէ, Ալիս եւ Արամ:

Վարդան Ֆնտքեան ՀՅԴ Շրջանային ժողովին, 1967ին

Մինչ այդ, Վարդանի գաղութի գործունէութիւնը բազմապատկուեցաւ: Հայութիւնը նախաձեռնեց հիմնել վարժարան մը, եւ Վարդանը ունեցաւ իր մեծ ներդրումը՝ հիմքը դնելով յառաջիկայ սերունդներու հայեցի դաստիարակութեան: Մեսրոպեանը կը մնայ Քալիֆորնիոյ միակ դպրոցը, որ չի կրեր բարերարի մը անունը, այլ՝ կը ներկայացնէ գաղութի մը հաւաքական ճիգերը: Այս կ՛արտացոլէ Վարդանի աշխատանքի մօտեցումը:

Վարդան եւ Սոնա Ֆնտքեան բարերար ամոլը (կեդրոնը) ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի եւ Արցախի Կեդրոնական կոմիտէներու անդամներու հետ

Վարդանը 100 տոկոսով իր մասնակցութիւնը բերաւ այս գաղութի բոլոր կենսական հայապահպանման աշխատանքներուն՝ յուշարձանի կերտում, Հայ կեդրոն, եկեղեցի, ՀՕՄի մանկամսուր, ՀԵԴի ճամբար, ուր կազմուեցան սերտ յարաբերութիւններ, եւ որոնց արդիւնաւէտ ազդեցութիւնը պատճառ եղաւ մեր գաղութի բարգաւաճման:

Վարդան եւ Սոնա Ֆնտքեան բարերար ամոլը Արցախի մէջ կը կատարէ բացումը «Թորլաքեան-Ֆնտքեան» Երիտասարդական կեդրոնին

Վարդանը եղած է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէներու անդամ, ինչպէս նաեւ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ: Հայ ժողովուրդի շարունակական յաջողութիւնը ապահովելու նպատակով, Վարդանը նետուեցաւ նաեւ Ամերիկեան քաղաքական աշխատանքներուն մէջ, ուր ընտրուած թեկնածուներ հայանպաստ որոշումներ պիտի առնէին: Վարդանը իր մտերիմ բարեկամներուն՝ Աբրահամ Արծրունեանի եւ Պորիս Կիրակոսեանի հետ ստեղծեցին Bingo-ն, որուն նիւթական շահերը գործածուեցան գաղութի կենսական շահերը գոհացնելուն: Այժմ, մեր այլ գաղութներն ալ կը հետեւին այս օրինակին՝ իրենց հայանպաստ աշխատանքներու յաջողութիւնը ապահովելու համար:

Վարդան Ֆնտքեան

Չորս տարիներ առաջ, մեր կորսնցուցած գեղեցիկ Արցախի մէջ, Վարդանը եւ Սոնան հիմնեցին Թորլաքեան-Ֆնտքեան կեդրոնը:

Բայց ընտանիքն էր, որ Վարդանին ամէնէն շատ հաճոյք կը պատճառէր: 1991ին, Ալիսը ամուսնացաւ Վիգէն Անմահունիին հետ եւ Վարդանը բախտաւորուեցաւ 2 աննման թոռնիկներով՝ իր աչքի լոյսերը՝ Վարանդը եւ Դուինը: 2009ին Կատարինէն ամուսնացաւ Րաֆիկ Թորոսեանի հետ. դժբախտաբար վեց տարի ետք, Րաֆիկը կորսնցուցինք:

Վարդանը շատ կը սիրէր ընտանեկան հաւաքները եւ երիտասարդներուն քով տան հանդիպումները: Բարեբախտաբար, անցեալ տարի ան կրցաւ տեսնել Դուինի եւ Սագոյի նշանտուքը:

Վարդան իր ամէնէն թանկագին օրերը եւ վերջին շունչը անցուց՝ շրջապատուած իր ընտանիքի անդամներով:

asbarez.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company