ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (նոյեմբերի 15-դեկտեմբերի 25)

26 Դեկտեմբեր 2023

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի շուրջ իրավիճակի լարման առիթով, երբ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այն բնորոշեց որպես պատրիարքության 16-դարյա պատմության «ամենամեծ գոյաբանական սպառնալիք», ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես եկավ զորակցական հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով․ «Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է՝ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։

Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների վաթսուն ներկայացուցիչներ՝ սենատոր Ալեքս Պադիլլայի և ՆՓ անդամ Աննա Էշույի նախաձեռնությամբ, դեկտեմբերի սկզբին դիմել են և՛ Սենատի, և՛ ներկայացուցիչների պալատի ղեկավարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսավորման ակտով 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անվտանգային աջակցություն տրամադրել Հայաստանին, իսկ ցեղասպանություն վերապրած արցախահայությանը՝ հավելյալ մարդասիրական օժանդակություն։ Սույն առաջարկն արվել է եկող շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող ԱՄՆ ազգային անվտանգության հավելյալ ֆինանսավորման օրենսդրական նախագծի քննարկմանն ընդառաջ։ Սույն նախաձեռնությունը մեծապես առաջ է մղվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, որոնց ընթացքում հանձնախումբը իրականացրել էր համայնքային լայն մոբիլիզացիա։ Կոնգրեսականի գրության մեջ անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանական հերթական սադրանքներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիայի վտանգին. «Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։

Չարագուշակորեն Ալիևը վերջերս հարավային Հայաստանը անվանեց «արևմտյան Ադրբեջան» և կոչ արեց «ազատագրել» ութ հայկական գյուղերն Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Կովկասի համար այս շրջադարձային փուլում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ ղեկավարությունը զսպի Ադրբեջանի հետագա ագրեսիան և հայերին հնարավորություն ընձեռնի պաշտպանելու իրենց ժողովրդավարությունը»:

Մեկնաբանելով երկկուսակցական գրությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է. «Մենք շնորհակալ ենք ներկայացուցիչ Էշույին և սենատոր Պադիլային՝ նախագահ Բայդենին ուղղված այս կոչի համար, ինչը ներդրում է Հայաստանի անվտանգության գործում և իմաստալից աջակցություն Արցախից տեղահանվածներին։ Նախագահ Բայդենի՝ հայկական հարցերի վերաբերյալ սխալ կողմում դիրաքավորման պայմաններում, երբ զինում էր Ադրբեջանին և լքում Արցախը, Կոնգրեսը ակտիվանում է՝ առաջնորդելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյատևմանն ուղղված սպառնալիքներին ամերիկյան պատասխանը»:

Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի հրավերով և համագործակցաբար «Թաթոյան» հիմնադրամի հետ, նոյեմբերի 11-16-ը Կալիֆոռնիա այցելեց Սյունիքից պատվիրակություն Կապանի և Գորիսի համայնքապետեր Գևորգ Փարսյանի և Առուշ Առուշանյանի ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի մասնակցությամբ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ամերիկյան քաղաքական գործիչների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական ոճիրներն ու մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք և դրա արդյունքում Կապանում և Գորիսում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումներին մասնակցել են նաև «Թաթոյան հիմնադրամի» ամերիկյան բաժնի ղեկավար Կարո Ղազարյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները։ Պատվիրակության անդամները ներկա են գնտվել նաև Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի տարեվերջյան ավանդական միջոցառմանը, որի ընթացքում խորհրդակցություններ անցկացրել կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հետ։

Կանադա

ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում բավական օբյեկտիվ ելույթ է ունեցել Կանադայի ներկայացուցիչը` Ադրբեջանի համար մարդու իրավունքների բերելավման համար ի թիվս այլնի առաջարկելով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել հայ ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» աշխատանքներում, ի դեմս Հայկական իրավական կենտրոնի, ներգրավված էր նաև Հայ դատի համակարգը, ինչի շրջանակում փորձ է արվել բարձրացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերհալ միջազգային իրազեկվածությունը։

ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Մոնրեալում մասնակցել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի տարեկան ընդունելությանը՝ նախարարի հետ քննարկելով Արցախի հայության ներկա իրավիճակին վերաբերող խնդիրներ, ինպես նաև Երևանում կանադական դեսպանատան հիմնադրությունից հետո երկու երկրների միջր հարաբերությունների զարգացման ներկա ընթացքը։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին և 8-ին Մոնրեալում առանձնաբար հանդիպել են նաև Կանադայում ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիէր Փոլիևրի ու նրա խորհրդականների հետ։ Զույգ հանդիպումների ընթացքում, հանձնախմբի ներկայացուցիչները, համայնքային այլ ներկայացուցիչների հետ միասնաբար, կուսակցության ղեկավարին հետ քննարկել են կանադահայությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսն Արցախի հայության ճակատագիրն է ու Հակաստան-Կանադա հարաբերությունների հետագա զարգացումը։

Մեծ Բրիտանիա

ՄԹ խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոթոնը դեկտեմբերի 23-ին նամակ է հղել արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Քեմերոնին` կոչ անելով «հրապարակայնորեն կոչ անել ազատ արձակել բոլոր հայերին, ովքեր պատանդ են գտնվում Ադրբեջանի կողմից»: Այս կոչը պետք է լինի ավելի մեծ ծրագրի մի մասը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու՝ իր ագրեսիայի և էթնիկ զտումների համար և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա բոլոր ռազմագերիներին և Արցախի պաշտոնյաներին Ադրբեջանի բանտից անվերապահ ազատ արձակելու գործում: Նա պետք է օգտագործի իր դիվանագիտական լծակները և փորձը՝ ցույց տալու համար, որ գոյություն չունի որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտա շարունակական բանտարկությունը։ Կառավարությունը պետք է ցույց տա, որ չի ընդունում պատանդներ վերցնելու և նրանց ազատ արձակման դիմաց պահանջներ ակնկալելու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մեծ Բրիտանիան ունի լծակներ և կարողություն՝ իրականացնելու այս հրատապ գործողությունը՝ մինչև Սուրբ Ծնունդը բոլոր բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցելու համար»:
Հաշվետու ժամանակահատվածում Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, ինչպես նաև Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամների ակտիվ աշխատանքի շնորհիվ, հայության համար առանցքային կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շարունակել են քննարկման առարկա մնալ բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակներում։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը դեկտեմբերի սկզբին անցկացրել է իր ավանդական տարեվերջյան միջոցառումը՝ Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում հայկական շահերի պաշտպանության գործում ունեցած կարևոր ներդրման համար պարգևատրվել են երեկոյի պատվո հյուր Լինդսի Սնելը, Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի անդամ Հյու ՄակԴերմոտը և Լարա Ալեքսանդրը։ Երեկոյի ընթացքում կատարվել է նաև հանգանակություն։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքներին նպաստելու համար հանգանակվել է 180․000 ավստրալիական դոլար։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, առաջին անգամ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ։ Նորակազմ խմբի համանախագահն ու քարտուղարը սեպտեմբերի վերջին, Հայ դատի հանձնախմբի հրավերով այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Արցախի հայաթափման արդյունքում Սյունիքում և Հայաստանի տարբեր հատվածներում ստեղծված աղետալի իրավիճակին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
26.12.2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company