ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

125․․․

30 Դեկտեմբեր 2023

Թիւն ու տառերը տարբեր բաներ են, թէեւ տառերով գրուած թիւ մը տարբեր չէ թուանշանով տրուածէն, օրինակ՝ հարիւրքսանհինգ եւ 125։ Նոյն հասկացութիւնն է:

Թիւերը այլապէս խորունկ իմաստ չունին։ Անոնք ցոյց կու տան հաշիւներ, մրցումներու արդիւնքներ, քուէներ եւայլն։
Քով քովի դրուած թիւեր կրնան հրճուանք կամ տխրութիւն պատճառել հաշուապահին, գանձապահին կամ մասնագէտ տնտեսագէտին։

Թիւերը, սակայն, երբեմն խորք ու հմայիչ իմաստ կը ստանան: Որքա՜ն տպաւորիչ է ֆրանսացի բանաստեղծ Ժաք Փրեւերի մէկ գործին՝ «Գրութեան էջ»-ին («Page d’écriture») մէջ տեղ գտած՝ թուաբանութեան սկսնակ բազմապատկութիւնները։

Իսկ պոլսահայ տաղանդաւոր բանաստեղծ Զահրատի «Զերօ»-ն՝ որքա՜ն բարձր ու անհասանելի է:

125… Այս ալ թիւ մըն է։ Խորքային իմա՞ստը, նշանակութի՞ւնը։

Երեք թուանշանով կազմուած այս թիւը կը լիցքաւորուի, եթէ նշենք, որ 2024-ին պիտի տօնենք մեր թերթին 125-ամեակը՝ «Հայրենիք»-ին 125-ամեակը։

Դժբախտաբար զանազան եւ զարմանազան ամեակներ, յատկապէս հայորդիին համար, թէեւ երբեմն կ’ըլլան աննշան, սակայն անոնց կը հագցուի ոտքէն աւելի մեծ կօշիկ, տարողութիւնները կը չափազանցուին, հասնելով ծայրայեղութեան սահմանը։
Մենք, ամենայն համեստութեամբ եւ հաւատքով կը շեշտենք, թէ «Հայրենիք»-ի պարագային եզակի է կացութիւնը։
1899-ին չկային արագ փոխադրամիջոց, լրատուամիջոց եւ այլ դիւրութիւններ։ Յատկապէս Արեւմտահայաստանէն ժամանած պանդուխտներ կը փորձէին համեստ միջոցներով կապ հաստատել իրարու հետ, նամակցիլ եւ տեղեկութիւններ ստանալ իրենց ծննդավայրէն։ Մասամբ մը․․․ Այդ օրերէն աւելի քան դար մը առաջ, 1794-ին հայկական առաջին տպագիր պարբերականին՝ «Ազդարար»-ին կեանքի ձեւն էր, որ կը կրկնուէր, այն տարբերութեամբ, որ Յարութիւն քահանայ Շմաւոնեանի թերթը լոյս տեսաւ հեռաւոր Հնդկաստանի Մատրաս (այժմ Չեննայ) քաղաքին մէջ եւ նպատակներէն մէկն էր շրջանի հայ մեծաւ մասամբ մեծահարուստ վաճառականներուն միջեւ կապ մը ստեղծել, մինչդեռ «Հայրենիք»-ի պարագային, վայրը Նոր Աշխարհն էր, իսկ կարդացողը՝ Ուստըրի, Փրովիտենսի կամ Նիւ Եորքի համեմատաբար աշխատաւոր (blue-collar) դասակարգը, որ կ՛ուզէր տեղեկանալ իր ծննդավայր Վանի, Խարբերդի կամ Մարաշի մասին եւ կապ հաստատել ազգականին, դրացիին կամ դասընկերոջ մը հետ։
Հպարտանք եւ հրճուանք սփռող լուրին կողքին, Հ․Յ․Դ․ Արեւելեան շրջանի պաշտօնաթերթին համար յաճախ դժուար եղաւ հաղորդել գուժական ու դաժան տեղեկութիւններ, որոնցմէ նորագոյնը՝ դեռ անցեալ Սեպտեմբեր 19-ին պատահածն էր՝ արցախահայութեան տեղահանումը եւ մի՛շտ հայութեան պատկանած այդ տարածքին խլումը՝ թշնամիին կողմէ։ Դեռ թարմ են 44-օրեայ պատերազմի պարտութեան բօթն ու հայրենի անփոյթ ղեկավարութեան գործելաձեւը։ Միւս կողմէ, «Հայրենիք»-ն ալ, ողջ հայութեան հետ, ապրեցաւ պանծալի փուլեր, ինչպէս՝ մեր նորագոյն պատմութեան մէջ անկախութեան վերականգնումն ու Արցախեան պատրերազմներուն շահուած յաղթանակները, որոնք նոյն ձախաւերներուն գործելաձեւին հետեւանքով այսօր նսեմացումի կ’ենթարկուին…

«Հայրենիք»-ի ծննդեան օրերուն, Հայոց Ցեղասպանութիւնը չէր պատահած, սակայն Համիտեան ջարդերուն «կարմիր լուրեր»-ը տագնապի մատնած էին հայութիւնը: Եթէ շարունակենք հետեւիլ պատմութեան հետքերուն՝ 1899-ին ո՛չ Սարդարապատի հերոսամարտ, ո՛չ Հայաստանի անկախութիւն ․․․

Ահաւասիկ 125 տարիներ․․․

Բազմաթիւ անուանի գրողներ, սակայն նաեւ համեստ ու լուսարձակներ չխլած հայորդիներ կերտեցին «Հայրենիք»-ն ու անոր անցած ուղին: Հոն կայ այլապէս երկար եւ իւրայատուկ պատմութիւն…

Եւ այսպէս, կարելի եղաւ քայլ պահել արդիականացման, ժամանակակից եղափոխութեան հետ։ Տպագրական արդի դրութիւններ, համակարգիչի օգտագործում, կայքէջ, առցանց դրութիւն, դիմատետր եւ դեռ գործը կը շարունակուի։
«Հայրենիք»-ի 125-ամեակի սեմին, հաստատութիւնը պատրաստ է ընդլայնելու լսատեսողական դրութիւնը՝ «Հայրենիք-մետիա»-ն, ուր կարելի պիտի ըլլայ միաժամանակ ունկնդրել եւ ակնդրել տեղեկութիւնները, վերլուծումները։

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company