ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Արթուր Խաչատրյանն ամփոփել է տարին

31 Դեկտեմբեր 2023

Որևէ բանական մարդ չի կարող պատերազմ ցանկանալ, չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Պատերազմը մահ է, տառապանք, ավեր ու կոտորած է, արյուն, արցունքներ ու խեղված ճակատագրեր է։ Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Խաղաղությունը շատ թանկ արժեք է։ Եվ որպես ցանկացած թանկագին մի բան, այն շատ դժվար է տրվում, ջանք ու պայքար է պահանջում, քանզի կլինեն մարդիկ, ցեղեր ու պետություններ, ովքեր կցանկանան պատերազմով խլել այն ինչ որ քոնն է, ինչն աստված է քեզ տվել, ինչը դու ստեղծել ես քո արդար քրտինքով, ինչի համար պայքարել են քո նախնիները։ Կարող ես պայքարել ու պաշտպանել քո խաղաղությունը, արժանապատվությունը, բարեկեցությունը, իսկ կարող ես ասել․ «սա էլ քեզ, մենակ կռիվ չլինի»։ Ու այդպես՝ ամեն ինչ տալ, քանի որ առանց դիմադրության արժանանալու քեզանից ձու խլողը ձի էլ կխլի, տունդ ու ընտանիքդ էլ կխլի, երկիրդ էլ կխլի, կյանքդ էլ կխլի․․․

Տարեվերջին, երբ ինտենսիվացան «խաղաղության պայմանանագրի» վերաբերյալ խոսակցությունները, շատ պարզ դարձավ, թե Ադրբեջանն ինչ զիջումներ է մեզանից պահանջում` «խաղաղություն» բաշխելու դիմաց։ Ինչը որ Հայաստանի իշխանությունները գաղտնի էին պահում, այլևս թաքցնել չի ստացվում։ Մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, ինչը կամ տիեզերական անտաղանդության կամ դժոխային դավաճանության հետևանք է։

Չեմ ուզում շատ երկար պատմական էքսկուրս կատարել, հիշեցնել, թե ինչ էին ասում ընդդիմադիր, նախապատերազմյան և հետպատերազմյան Նիկոլները, ինչպես են իշխանության ներկայացուցիչները, գերագույն գլխավորի առաջնորդությամբ, աղճատում պատմական փաստերը, աղավաղում իրականությունը։ Անդրադառնանք Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայից հետո Փաշինյանի վարած քաղաքականությանը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նա հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ոչ մի նորություն չկար։ Որպես ՄԱԿ անդամ-պետություն Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միշտ հստակեցրել է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Արցախն Ադրբեջանի կազմում չէ, նրա իրավազորությունից ու ինքնիշխանությունից դուրս է։ Այս տարի մայիսին Փաշինյանն արեց այն, ինչ 1988-ից այս կողմ Հայաստանի որևէ իշխանություն չէր արել։ Նա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամ։ Ավելի պարզ՝ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Շատ չընդարձակվելու համար հիմա չանդրադառնանք, թե առանց սահմանազատման ու սահմանագծման (այսինքն՝ իրավաբանորեն ֆիքսելով, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը) ինչպե՞ս որոշեցին Ադրբեջանի մակերեսը, կամ ի՞նչպես է Հայաստանը «երաշխավորելու» այդ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, եթե մի օր Ադրբեջանը որոշի Թուրքիայի լավության տակից դուրս գալու համար նրան մի քանի քառակուսի կիլոմետր նվիրել։

Երբ Փաշինյանին պատասխան ես պահանջում, թե ինչու՞ նա հրաժարվեց, լքեց ու դավաճանեց Արցախը, նա է սկսում է մեղքը բարդել «նախկինների», «ներկա» արցախցիների, միջազգային հանրության ու սատանին գիտի էլ ում վրա։ Սակայն, նրա ուղերձը պարզ ու թափանցիկ է․ ինքը ՀՀ վարչապետն է ու պատասխանատու է միայն Հայաստանի համար։ Այսինքն՝ Փաշինյանը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից, քանզի պաշտպանելով Արցախը, ըստ իրեն, վտանգում է Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Արցախն իրար հետ անհամատեղել են։ Նույնիսկ այսօր, Արցախի հայաթափումից ու Ադրբեջանին ժամանակավորապես բռնակցումից հետո, Հայաստանի իշխանությունները վախենում են անգամ արտասանել «Արցախ» բառը և ամեն ստորության պատրաստ են, որպեսզի արցախցիները հանկարծ չունենան օրինական ներկայացուցիչներ ու կարողանան Արցախի դատը պաշտպանել միջազգային հարթակներում։

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանն ու Ալիևը ճանաչել են համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունները։ Անձամբ ես Ալիևից որևէ նման պնդում չեմ լսել։ Փաստորեն, Եվրախորհրդի տրամադրած հարթակում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը․․․․ Ադրբեջանը Նիկոլին ուղղակի խաբեց։ Նա այլևս Բրյուսել չգնաց ու չհաստատեց, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա չգնաց նաև Վաշինգտոն։ Արևմուտքում zogovrdi varcapete պարտվեց խորամանկ աղվես Ալիևին։

Հյուսիսային հարթակում իրավիճակը պակաս ողբալի չէ։ Փաշինյանը փորձեց օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղված լինելու» հանգամանքից ու փոխել Հայաստանի, այսպես կոչված «արտաքին քաղաքական վեկտորը», փորձեց հակամարտության ու հրադադարի միջնորդ Ռուսաստանին դարձնել հակամարտության կողմ ու մի կողմ քաշվել՝ հայտարարելով, թե Արցախը բացառապես ռուսների պատասխանատվությունն է։ Արդյունքում՝ ոչինչ չշահեց մինչդեռ Ալիևը կարողացավ բարեկամանալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։

Եվ ստացանք այն ինչ ստացանք։ Ադրբեջանը հայտարարում է, թե պարտադիր չէ, որ խաղաղության պայմանագիրն անդրադառնա սահմանազատմանն ու սահմանագծմանը (այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ու հետևաբար՝ երկու երկրների մակերեսին)։ Ի տարբերությունը Փաշինյանի, Ալիևը հրաժարվեց ճանաչել այն սահմանները, որոնք ուրվագծում են Հայաստանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր հող է ստեղծում, որ վաղը սահմանազատումը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ու Հայաստանից նոր տարածքներ պոկելու պատրվակ օգտագործելու համար։ Բայց սա դեռ ամբողջը չէ։

Մի քանի օր առաջ Շառլ Միշելը բացահայտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Ադրբեջանը նախիջևանին կապող ճանապարհի իրավական ռեժիմի վերաբերյալ անհամաձայնություն կա»։ Նիկոլն ու իր շրջապատը էդ անտեր «խաղաղության խաչմերուկի» ծրագիրն առած երկրե-երկիր են գնում, իսկ Ադրբեջան, պարզվում է, այդ խաչմերուկի ամենակարևոր հատվածի շուրջ Հայաստանի հետ վեճ ունի։ Նիկոլի թվի Հայաստանն այդ թղթի կտորից բացի ոչինչ չունի, իսկ Ադրբեջանը հանգիստ մանևրում է ՌԴ և ԵՄ միջև։ Նա կարող է ռուսներից էլի ինչ որ մի բան կորզել Հայաստանից պահանջելով, որ այդ ճանապարի անվտանգությունն ապահովեն ռուս սահմանապահները (ինչպես որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ), իսկ կարող է համաձայնվել, որ ճանապարհի ու սահմանի անվտանգությունն ապահովի եվրոպական FRONTEX-ը (ինչը ցանկանում կամ պահանջում է Եվրոպան և նախընտրում են ՀՀ իշխանությունները)։

Սա էլ դեռ քիչ է, վերջերս Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց, որ պաշտպանում է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու իրավունքը»։ Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, թե ինչ ապագա է սպասում Հայաստանին, եթե Հայաստանում բնակություն հաստատեն հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։ Անտարակույս, նրանք կցանկանան այն շրջաններ, որտեղ որ նրանք բնակվել են 1988-90 թվականներին, այսինքն՝ Սյունիք, Սևանի արևելյան ափ, Վայոց Ձոր ու Երևանի անմիջական շրջակայք․․․

2022 թվականից հետո ադրբեջանցիները համարյա չեն խոսում «Արցախի օկուպացիայի վնասի փոխհատուցման» մասին։ Կարծում եմ, երկար չի տևի մինչև նրանք նաև այդ խաղաթուղթն օգտագործեն։

Դե ինչ, ի մի բերենք, թե ի՞նչ «խաղաղության» պայմանագիր է ուրվագծվում։ Փաշինյանը զիջեց Արցախը, որպեսզի «ապահովագրի» Հայաստանը։ Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է՝

1) ճանաչել Հայաստանի սահմանները,
2) ճանաչել Հայաստանի բացարձակ ինքնիշխանությունը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա,
3) Արցախից բռնի տեղահանում է հայերին (ենթարկում է էթնիկ զտման), բայց պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան,
4) ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի «օկուպացիան» միլիարդների վնաս է Ադրբեջանին հասցրել։

Ուրեմն ի՞նչ։ Հայաստանը, չունենալով որևէ իրավունք, Արցախը զիջում է Ադրբեջանին, բայց փոխարենը ստանում է․․․․

Փոխարենը ստանում է նոր, ավելի սարսափելի պատերազմի վտանգ։ Իսկ ու՞ր կորան խաղաղությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա՞ է արդյոք այն խաղաղությունը որը դուք Նոր Տարվա գիշերն իրար եք մաղթելու․․․։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company