ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արտաքին քաղաքականութեան հայկական վեկտորը․․․

03 Հունվար 2024

Հայաստանեան «քաղաքական դաշտում» վերջերս յաճախակի են դարձել երկրի արտաքին քաղաքականութեան վեկտորի կամ օրիենտացիայի (դիմաշրջում) յստակեցման մասին ինչպէս փորձագիտական, այնպէս էլ հասարակական-հանրային քննարկումները։ Այնինչ, սակայն, պարզ է ու յստակ, դա Հայաստանի իշխանախմբի բազմիցս բարձրաձայնած կողմնորոշումն է, որով մէկ կողմից պախարակւում են Ռուսաստանի հետ միասին՝ նրա գլխաւորած այս կամ այն ռազմա-քաղաքական դաշինք ու տնտեսական հաւաքական միութիւն (ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ), իսկ միւս կողմից կարեւորում-գովերգում են արեւմտա-եւրոպական բլոկի ու մասնաւորապէս դրա ռազմա-քաղաքական աջակցութեան յուսալիութիւնը (յիշենք նաեւ սրանից շուրջ երեք ամիս առաջ Երեւանում ԱՄՆ ռազմական սահմանափակ միաւորների հետ համատեղ զօրավարժութիւնները)…։

Որեւիցէ երկրի Արտաքին քաղաքականութեան վեկտորի ճշտորոշումը պայմանաւորւած է այդ երկրի աշխարհագրա-քաղաքական,տնտեսական, ռազմական, ժողովրդագրական եւ այլեւայլ կարելիութիւններով։

Աննպաստ աշխարհագրական դիրքը, ներքաղաքական անկայուն իրավիճակը եւ դրանից բխող տնտեսական ոչ-յուսալի հեռանկարը եւ այլն, ուղղակիօրէն ազդում են տւեալ երկրի արտաքին քաղաքականութեան ուղղութեան վրայ՝ դրական կամ բացասական առումներով։

Տւեալ պայմաններից բխող բացասական կողմը դա արտաքին ուղղութեան ճշտորոշած վեկտորի (արեւմտեան կամ արեւելեան) բլոկներից մէկին կամ միւսին լիակատար կախւածութիւնն է, որն ըստ էութեան վտանգում է նոյն երկրի ինքնիշխանութիւնն ու պետական համակարգի օրգանների բնականոն գործունէութիւնը։ Դա նաեւ արդիւնք է ոչ գրագէտ եւ արկածախնդիր դիւանագիտութեան։

Դրական կողմը, սակայն, այս կամ այն բլոկին ամբողջովին չտրւելու դիւանագիտական արւեստին տիրապետելն է։ Իսկ սրա արդիւնքում հնարաւոր է դառնում ինչպէս հարեւան, այնպէս էլ մինչեւ իսկ գերմեծ ուժ համարւող երկրների հետ յարաբերութիւնները ուղղոդել բնականոն հուն, ապահովելու համար երկուստեք ազգային թէ պետական շահերը։

Յատկանշական է, որ Հայաստանի նախորդ իշխանութիւնների արտաքին քաղաքական վեկտորը կամ կողմնորոշումն խոշոր տոկոսով հէնց այդպիսին է եղել՝ բնութագրւելով որպէս «Կոմպլիմենտար» քաղաքականութիւն, որն էլ գործնապէս յաջողութիւններ էր արձանագրել, ինչպէս Արցախեան հիմնահարցի, այնպէս էլ՝ թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի, եւ թէ՛ առաւել եւս Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ բնականոն յարաբերութիւնները կարգաւորելու եւ զարգացնելու ուղղութեամբ։

Այլ խօսքով՝ նոյն գերմեծ երկրների նոյնիսկ «աջակցութիւնը գնահատելի է, երբ այն յենւած է «Առ եւ Տուրի» եւ ո՛չ թէ «Տուր եւ Առի» վրայ»*)…։ Ցաւօք, այս հասկացութիւնը, մասնակի բացառութիւններով հանդերձ, տիրական չի եղել միջազգային ասպարէզի վերջին տասնամեակների եւ յատկապէս մերօրեայ յարաբերութիւններում, քանզի համաշխարհային պարտադիր «օրինաչափութեան» համաձայն՝ «ուժն է ծնում իրաւունքը» եւ ոչ թէ հակառակը…։

Անհրաժեշտ ենք համարում այս սիւնակի այսօրւայ թեմային խիստ համահունչ մի պատմական դրւագի անդրադառնալ։

1979 թւականին, Իրանում յետյեղափոխական սկզբնական ժամանակաշրջանում, ռազմավարական առաջնակարգ հիմնահարց էր կրօնապետական երկրի արտաքին քաղաքականութեան վեկտորի կամ օրիենտացիայի ճշտորոշումը։ Յեղափոխութեան էլիտայի ու քաղաքական վերնախաւի հետ հերթական հանդիպման ժամանակ, ահա, յեղ. առաջնորդ եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնադիր Այաթօլլահ Խոմէյնին խիստ ուշագրաւ մի յայտարարութիւն է անում, որով էլ ամուր հիմքի վրայ է դրւում նոր համակարգով օժտւած երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որն ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ ինքնուրոյն, ինքնիշխան եւ երկրի անկախութիւնը երաշխաւորող մի համարձակ քայլ։

Ահաւասիկ՝ Այաթօլլահ Խոմէյնին ընդգծելով, որ մեծապետական երկրների հետ յարաբերութիւններում պէտք է լինել չափազանց զգօն եւ չխաբւել նրանց կեղծ ժպիտներին ու խօսքերին, շեշտադրեց. «Ռուսաստանը Ամերիկայից է աւելի վատը, Ամերիկան՝ Ռուսաստանից, իսկ Անգլիան՝ բոլորից աւելի վատը…»։

Եւ մինչ օրս, աւելի քան 44 տարի, Իրանը միեւնոյն արտաքին վեկտորով ու օրիենտացիայով դիմագրաւում է նոյն գերուժերի ամենատարբեր ճնշումները, քաղաքական-տնտեսական, ռազմական-տեռորիստական ու քարոզչական գրոհներն ու սանկցիաները։ Իսկ որ ամենակարեւորն է՝ անվտանգ է ու ամբողջական՝ երկրի հող-հայրենին ու պետականութիւնը։

Եւ անտարակոյս, թէ՛ ինձ՝ որպէս հայրենամերձ իրանահայի, եւ թէ՛ Հայաստանի մեր քոյր-եղբայրների ու յատկապէս երկիր Հայաստանի համար Իրանը հանդիսանում է ամենավստահելի հարեւանն ու ազնիւ գործընկերը, որի հետ ռազմավարական տարատեսակ կապերի ամրապնդումը մեծ առաւելութիւններ է կարող հաղորդել արտաքին քաղաքականութեան հայանպաստ ու Հայաստանանպաստ ուղղութիւնները ճշտորոշելու համար։

Նոր տարւայ բարի մաղթանքների հետ միաժամանակ, թող ազգովի յուսադիր հայեացք նետենք համազգային ու հայրենական կորուստների վերականգնման հնարաւոր հեռանկարին, որպէսզի լայն ասպարէզ բացւի միեւնոյն համազգային ու հայրենական անխուսափելի յաղթանակների համար։

__________

*)- Ռուբէն, «Հայաստան միջցամաքային ուղիներու վրայ», էջ 179, Թեհրան-1983 թ., Վարանդեան հրատ.

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company