ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ձեզի, Մեզի Մեծ․․․Գոյժ

05 Հունվար 2024

Գիտէք, չէ՞: Աւետիսն ալ եղաւ «թաւշեայ յեղափոխութեան» զոհը, եւ այդ ալ՝ ի՜նչ «դուխ»-ով։

Աւետիսի փոխարէն, ձեզի, մեզի մեծ․․․գոյժ։ Չէ «սեւ կատակ» չէ պատահածը, ո՛չ ալ բառախաղ։

Այո՛․․․Հայաստանի Հանրապետութեան նէօ-բռնապետը, շփոթահար ազգին… ազգընտիր վարչապետը, այս անգամ այլ հին լծակներու ճամբով, փորձեց ինքզինք պարտադրել եւ արգելք հանդիսանալ, որպէսզի համաձայն տարիներու աւանդութեան՝ պետական պատկերասփիւռի կայանը ՝ Հ1-ը տարեվերջին սփռէ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին ամանորի ուղերձը։ Փոխարէն, Հ1-ը առաջարկեց Ամենայն Հայոց հայրապետին ուղերձը լոյս ընծայել երեկոյեան լուրերու ընթացքին։

Երազի կամ երեւակայական ժապաւէնի մը մասին չէ մեր խօսքը։

Բազմիցս հանդիպած ենք որ Վատիկանի մօտակայքը, եօթներորդ արուեստի աշխարհի երբեմնի կեդրոնին՝ Հռոմի «Չինէ Չիթա»-ին մէջ պատրաստուած ժապաւէններ կը պախառակեն եկեղեցին, զայն աղաւաղելու եւ «սրբապղծելու» աստիճան: Օրինակները բազմաթիւ են, սկսելով Ֆետերիքօ Ֆելլինիի «Տոլչէ Վիթա»-էն մինչեւ Լինա Վերթմիւլերի կամ դեռ աւելին՝ Փիեռ Փաոլօ Փազոլինիի ծայրայեղութիւնները։

Չշարունակենք, որովհետեւ կարելի չէ բաղդատել իրականութիւնն ու շարժապատկերը միջոց գործածող երեւակայութիւնը։

Պատշաճութիւնը կը պահանջէ, եւ փրոթոքոլն ալ կը հետեւի անոր, որ երկրի աշխարհիկ ղեկավարի ուղերձէն առաջ, հեռարձակուի վեհափառ հայրապետի ուղերձը:

Ինչ որ եղաւ քանի մը օր առաջ, այսինքն՝ հոգեւոր առաջնորդի պատգամին լուսանցքայնացումը՝ լուրջ հարուած մըն է պետութեան, պետականութեան, հայոց պատմութեան եւ դեռ աշխարհի ամենահին քրիստոնեայ երկրին։

Դէպք մը, որ վստահաբար ընդվզում կը յառաջացնէ մինչեւ իսկ տարին հազիւ քանի մը առիթներով եկեղեցի այցելողին։

Ազգային արժէքներու ոտնահարման այս ու նմանօրինակ արտայայտութիւնները շատ աւելի մեծ հարցականներ կը ստեղծեն, թէ արդեօք «Իմ Քայլ»-ական ղեկավարութիւնը մեծամոլութենէ եւ հալածախտէ՞ կը տառապի։ Կացութիւն մը, որ սկսած է յիշեցնել Ռումանիոյ երբեմնի բռնապետ Չաուչեսքուն, որուն գնդակահարման տարեդարձը նշուեցաւ Դեկտեմբերին։

19 Բաղրամեանի վարձակալները յայտնապէս գիտէին, թէ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը իր պատգամին մէջ, սովորական արտայայտութիւններու կողքին, յատուկ տեղ պիտի տրամադրէր Արցախին։ Պատգամէն մէջբերենք հետեւեալը եւ ընդգծենք․- «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանուած մեր քոյրերին ու եղբայրներին, նրանց մէջ առատացնենք յոյսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը․․․»: Այս խօսքերը այդ օր՝ 31 Դեկտեմբերին «անյարիր» պիտի նկատուէր թեթեւսոլիկութեամբ վարակուած՝ Հիւսիսային պողոտայի եւ անմիջական մօտակայքի «ման եկող»-ներուն կողմէ, որոնք այլեւս շատ ալ չեն թաքցներ թշնամիին հաճոյակատարութեան իրենց մոլուցքը…։

Աւելի քան դար մը առաջ, 1901-ին, թատերագիր, վիպագիր, փիլիսոփայ եւ մտաւորական Լեւոն Շանթ, իր «Եսի Մարդը» թատերգութեան մէջ, ամէնայն մերկութեամբ նկարագրած էր հայրենասէրի եւ եսասէրի բախումը: Բեմը Պոլիսն էր, սակայն կրնար ըլլալ աշխարհի որեւէ մէկ ծագը։ Ազգային ապրումներով տոգորուած Սեդրակ եւ տեղական ոստիկանութեան ծառայութեան լծուած գրպանամոլ Մուշեղ ակն ընդ ական կը պայքարին, եւ ի վերջոյ հայրենասիրութիւնն է, որ կը գերիշխէ ընդդէմ եսասիրութեան։

Եզրակացնելու համար, դարձեալ քաղուածք մը ընենք Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին ամանորեայ ուղերձէն եւ ընդգծենք հետեւեալը․ «Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարուել է, բայց չի յանձնուել, ցեղասպանուել է, բայց չի կործանուել, սրատուել է, բայց չի մահացել»:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն ալ այս գծով գործի լծուած է եւ 2024 տարին, Արամ Ա․ Կաթողիկոս հռչակած է «Մարդուժի պատրաստութեան տարի»։ Այս կամքը մեզ կը մղէ ըսելու. մեր ժողովուրդն ու հայրենիքն ալ պիտի վերածնին եւ մենք ճակատաբաց պիտի ըսենք «ՁԵԶԻ, ՄԵԶԻ ՄԵԾ ԱՒԵՏԻ՛Ս»:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company