ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունները, ըստ էության, պարտադրում են տեղափոխվել արվարձաններ

08 Հունվար 2024

Հայաստանի «հպարտ» քաղաքացիները տարեմուտը դիմավորեցին արդեն ավելացված հարկային բեռով. 2024թ․-ին սեփականատերերը կվճարեն հաշվարկված գույքահարկի արդեն 50 տոկոսը:

«2020 թվականին գործող իշխանությունն ընդունեց, այսպես կոչված, հարկային բարեփոխումների փաթեթը, ըստ որի՝ նվազեցրին բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը՝ մինչև 20 տոկոս, և դրան զուգահեռ՝ ավելացրին գույքահարկը:

Ըստ բարեփոխումների իրենց փիլիսոփայության՝ իրենք տեղափոխում էին հարկումը՝ եկամուտի սպառում, այսինքն՝ եթե շատ գույք ունես, ուրեմն հարկերդ վճարիր: Բայց իրականության մեջ պարտադիր չէ՝ հարուստ լինես, որ անշարժ գույք ունենաս, այս կամ այն ապրանքը սպառես. աղքատ ու միջին խավը նույնպես ունի բնակարան, և ինչպես հարուստները՝ պարտադրված են լինելու լրացուցիչ հարկ վճարել:

Որպեսզի այդ հարկային «բարեփոխումը» հնարավորինս անցնցում լինի, իշխանություններն աստիճանաբար ներդրեցին այդ համակարգը,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ արձանագրելով,- Այս տարի մենք վճարելու ենք 2026 թ.-ին նախատեսված գույքահարկի 45 տոկոսը, ինչի արդյունքում՝ 2022 թվականի համեմատ՝ մոտավորապես 40 տոկոսով ավելի շատ է կազմելու: 2026 թվականին, օրինակ, այդ գույքահարկը պետք է ամբողջությամբ վճարենք, և, օրինակ, 40 միլիոն և ավել կադաստրային արժեք ունեցող բնակարանների դեպքում այդ գույքահարկը կարող է հասնել 150 հազարից ավելի դրամի: Ենթադրենք, Կենտրոնում երկսենյականոց բնակարանի, որն այս պահին արժե 70-80 միլիոն դրամ, գույքահարկը կարող է հասնել 400-500 հազար դրամի»:

Տնտեսագետի կարծիքով՝ այս քաղաքականությունը մի քանի նպատակ է հետապնդում, առաջինը՝ լցնել տեղական բյուջեները, ապա նաև՝ Երևանում վերաբաշխումներ կատարել:

«Դրույքաչափը կիրառում են բոլորի նկատմամբ՝ անկախ եկամտի չափից, հնարավորություններից: Իրենք, ըստ էության, անուղղակի ձևով պարտադրում են մարդկանց, որ իրենց բնակարանները վաճառեն ու տեղափոխվեն արվարձաններ. ասում են՝ եթե չունեք բավարար եկամուտներ գույքահարկը վճարելու համար, եթե, օրինակ, ուսուցիչ եք, որ ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, չեք կարողանում վճարել Ձեր գույքահարկի դիմաց, վաճառեք ձեր բնակարանը, տեղափոխվեք արվարձաններ, որտեղ գույքահարկն ավելի ցածր է:

Մարդիկ կան՝ եկամուտ էլ չունեն. թոշակառու են, և պարզ չէ, թե Կենտրոնում ապրող թոշակառուն ինչպես է վճարելու այդ գումարը: Բազմաթիվ հարցեր նրանք անտեսել են և զուտ ֆիսկալ նպատակ հետապնդող «բարեփոխումը» բերեցին, ինչը հետագայում իր բացասական ազդեցությունը դեռ կթողնի»:

Արդյո՞ք այս «բարեփոխումն» այն «տնտեսական հեղափոխության» դրվագներից է, ինչը խոստանում էին այս իշխանություններն իշխանամուտին. մեր հստակեցնող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը շեշտեց. «Այո, սա իրենց հերթական ծայրահեղ լիբերալ մոտեցումն էր, թե՝ եկեք հարուստների համար եկամտային հարկն իջեցնենք, տեղափոխենք սպառում, որից, անշուշտ, տուժելու են բոլորը: Բարձր աշխատավարձ ստացողն էլի խնդիր չի ունենա գույքահարկը վճարելիս, խնդիր են ունենալու ցածր աշխատավարձ ստացողն ու թոշակառուն: Իրենք դա լավ գիտեն, բայց անտեսում են՝ կարևորելով բյուջե լցնելու քաղաքականությունը»:

2020 թվականի հուլիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2026 թվականը գույքահարկը գնալով թանկանում է։

Անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին վճարել են իրենց գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին կվճարեն 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, իսկ 2026 թվականից կանցնեն ամբողջական վճարման 100 տոկոսին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company