ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Բանակցային 2023 թվականը։ Ի՞նչ սպասել 2024-ից

08 Հունվար 2024

Ավարտին է մոտենում 2023 թ., սակայն Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային միջնորդների կողմից ողջ տարվա ընթացքում հնչեցված լավատեսական հայտարարությունները, թե մինչև 2023-ի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ավելին, անցնող տարին նշանավորվեց Ադրբեջանի ևս մեկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայով, որի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ անվտանգության բոլոր միջազգային երաշխիքները հօդս ցնդեցին։

Այս իրողությունները ստիպում են միանգամայն նոր լույսի ներքո ընկալել այն ամենը, ինչ տեղի է ունենում արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։ Ակնհայտ է, որ հակամարտության վերջին տարիների փուլը, որն այդքան հաջողություններ բերեց Ադրբեջանին, Ալիևի վարչակազմին ու նրա հովանավորներին ոգևորել է ավելի հեռուն գնացող պահանջներ ներկայացնելու Հայաստանին՝ ընդհուպ հավակնելով ՀՀ որոշ տարածքներ նվաճելուն կամ գոնե այդ տարածքներով Նախիջևանի ու Թուրքիայի հետ անխափան և չվերահսկվող կապ ստեղծելուն։ Բաքվի նման ծավալապաշտությունը խնդիր է դարձել նույնիսկ Փաշինյանի կառավարության համար։ Վերջինս, հասկանալով Հայաստանին պատուհասած ողբերգության ողջ ծավալները, սկսել է հայտարարել այն մասին, որ խաղաղության պայմանագիրը դեռ չի նշանակում, որ դրա ստորագրումից հետո խաղաղությունը երաշխավորված է լինելու։ Մի կողմից՝ Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի դրույթները կյանքի կոչելու երաշխիքների մասին՝ շեշտելով, որ դրանք կարող են ապահովվել միայն միջազգային հանրության (առավելապես Արևմուտքի – Հ.Մ.-Շ.) ջանքերով, մյուս կողմից՝ համաձայնվում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից մշակված հայ-ադրբեջանական երկկողմ ուղիղ բանակցությունների գաղափարին։

Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի զարգացումները դուրս են հայկական կողմի վերահսկողությունից։ Այս հարցում պաշտոնական Երևանը հանդես է գալիս կա՛մ արձագանքողի, կա՛մ էլ ուրիշների թելանդրանքով առաջնորդվողի դերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անհետևողական և հակասական քաղաքականությամբ հենց ինքն է զիջել Հայաստանի սուբյեկտայնությունը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Փաշինյանի վարչակազմը միակողմանի կատարեց նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իր բաժին բոլոր պարտավորությունները՝ չսպասելով ու չպահանջելով, որպեսզի նույնը անեն նաև ադրբեջանական ու ռուսական կողմերը։ Սա Ալիևին նոր պահանջներ ձևակերպելու և դրանց հետամուտ լինելու հնարավորություն տվեց։ Բանը հասավ նրան, որ 2022 թ. հոկտեմբերին ադրբեջանական կողմը պարտադրեց Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Պրահայի այդ հայտարարությունից հետո բանակցային գործընթացի տրամաբանությունն ամբողջությամբ փոխվեց։ Սակայն Ալիևը դրանով էլ չբավարարվեց և բոլոր այն հարցերը, որոնք արդեն կարող էր լուծել դիվանագիտական ճանապարհներով, արագ կարգով լուծեց զենքի ուժով։

2023 թ. սեպտեմբերի 19-20-ի զարգացումներից հետո Արցախի հարցը փաստացի վերջնական դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից։ Երկու երկրների ներկայացուցիչներն այժմ միայն խոսում են սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային միջանցքների, փախստականների իրավունքների, անկլավների և նման այլ հարցերի մասին։ Ըստ այդմ՝ բանակցային այդ գործընթացում Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումներն այլևս ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող տերությունների համար։ Մեծ հաշվով նրանց համար միևնույն է, թե կոնկրետ քանի հազար քառակուսի կիլոմետր կլինի ՀՀ տարածքը և որքան՝ Ադրբեջանինը։ Այս փուլում գերտերություններին հետաքրքրում են միայն Հարավային Կովկասի կոմունիկացիոն հնարավորություններն ու տրանսպորտային այն ուղիները, որոնք մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կգործարկվեն։ Սակայն այս հարցում էլ նրանք Երևանի դիրքորոշմանը գրեթե ուշադրություն չեն դարձնում՝ լավ հասկանալով, որ իրենցից յուրաքանչյուրն առանձին վերցրած Հայաստանին կարող է հեշտությամբ իր կամքը պարտադրել։ Իսկ եթե այդ հարցում լինի նաև փոխադարձ համաձայնություն, այսինքն՝ գերտերությունները կարողանան միմյանց հետ համագործակցելու որոշակի եզրեր գտնել, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ և արդյունավետ կստացվի նրանց համար։

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ապա այն կարճ կյանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպես նաև փորձագիտական շրջանակները շատ արագ են հասկացել, որ Փաշինյանի այս «գաղափարը» նույնպես պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ՝ որովհետև, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկը» չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Երկրորդ՝ որովհետև Հայաստանն այսօր խաղաղության օրակարգ թելադրելու կարողություն չունի։

Սակայն այն փաստը, որ Արցախի հարցը դուրս է եկել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից, ամենևին չի նշանակում, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, դադարել է գոյություն ունենալ։ Ճիշտ հակառակը։ Այն հիմա ավելի միջազգայնացել և համընդգրկուն նշանակություն է ստացել։ Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի խնդիրը եղել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, Թուրքիայի առաջնորդների շուրթերին։ Ընդ որում, նրանցից շատերը, մասնավորապես՝ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պնդում են, որ հայերը պետք է վերադառնան Արցախ։ Այս հարցում նրանց դիրքորոշումները հստակ են։ Հակասությունները վերաբերում են միայն հայերի՝ Արցախ վերադառնալու մեխանիզմներին ու ապագա անվտանգային երաշխիքներին։

Վերոնշյալը նշանակում է, որ գերտերությունները Արցախն ընկալում են որպես Հարավային Կովկասում իրենց ներկայության և ազդեցության մեծացման հիմնական գործիք։ Սակայն, որպեսզի Արցախը կարողանա այդ դերակատարումն ունենալ նրանց համար, անհրաժեշտ է կոնֆլիկտայնության որոշ աստիճան։ Այսպես, օրինակ՝ ռուսական կողմը պետք է կարողանա բացատրել, թե ի՞նչ գործ ունի իր խաղաղապահ զորախումբն Արցախում, եթե այնտեղ հայեր չեն բնակվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ է հասկանում, որ հայերի վերադարձի հարցն ուշ թե շուտ դրվելու է իր առջև։ Ներկայում նա փորձում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանել և հնարավորինս ապահովագրել իրեն դժվար զարգացումներից։ Այդ խնդրի լուծմանն ուղղված Ալիևի քաղաքականությունը մի քանի պարզ քայլ է ենթադրում.

ա) Ադրբեջանի նախագահը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների մի մասը վերադառնա Ստեփանակերտ, բայց նրանց թիվը չգերազանցի մի քանի հազարը։ Այսինքն՝ Արցախում այնքան հայեր բնակվեն, որ մի կողմից՝ նա կարողանա հայտարարել, թե հայերի վերադարձի հարցը լուծված է, մյուս կողմից էլ՝ վերադարձած հայերը խնդիր չդառնան Ադրբեջանի համար։ Ալիևի վարչակազմն արդեն սկսել է ակտիվ աշխատել այս ուղղությամբ։ Նրանք աջուձախ անվտանգության երաշխիքներ են շռայլում, խոստումներ տալիս հայերին, քարոզչական հոլովակներ նկարահանում և այլն։

բ) Հայերի՝ Արցախ վերադառնալու խնդրին զուգահեռ քաղաքական օրակարգ են բերում նաև ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու անհրաժեշտությունը։ Այս հարցում Ալիևի հիմնական և կարևորագույն դաշնակիցը, որքան էլ տարօրինակ չհնչի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա քաղաքական թիմը։ Վերջիններս վաղուց են արդեն հայտարարում, որ Հայաստանում ադրբեջանցիների անվտանգությունն ու իրավունքները երաշխավորված կլինեն։

գ) Արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելով՝ Ալիևը փորձում է նախապես չեզոքացնել իր իշխանությանը սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք, անկասկած, կառաջանան հայերի՝ Արցախ վերադառնալուց հետո։ Ասել է, թե Ալիևը գիտի իր գլխին գալիքը և ուզում է մինչ գերտերությունների առջև ստանձնած պարտավորությունների կյանքի կոչելը լուծի իր իշխանության հարցը Արդբեջանում։

Այս ամենը վկայում է այն մասին, որ գալիք 2024 թ. կարող է միանգամայն նոր զարգացումների տարի դառնալ արցախահայության համար։ Դրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ այլ տարածաշրջաններում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող աշխարհաքաղաքական մրցակցությունը հետզհետե մոտենում է հանգուցալուծմանը։ Կասկածից վեր է, որ ուկրաինական ճակատում իր խնդիրները լուծելուց հետո Ռուսաստանն ակտիվացնելու է Հարավային Կովկասում իր դիրքերը վերականգնելուն ուղղված ջանքերը։

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերափոխման, ավելի ճիշտ՝ կարգավորման ժամանակները սարերի ետևում չեն։ Եվ եթե պաշտոնական Երևանը ճիշտ կողմնորոշվի գալիք զարգացումներում և դաշնակիցների ընտրության հարցում, ապա կարելի է սպասել նաև, որ վերականգնման ու նաև Արցախում որոշակի հայանպաստ լուծումների հնարավորություններ կբացվեն։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ» թիվ 12 2023 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company