ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պայքարի հետագայ ուղիների վերաբերեալ

11 Հունվար 2024

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

2020 թ․ պատերազմի աղետալի արդիւնքը, որով էլ պայմանաւորուել ու պայմանաւորւում են մեր ժողովրդին շարունապէս պատուհասող դժբախտութիւնները, հայկական շահերի պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւններին, Հայ դատի յանձնախմբերին ու գրասենեակներին, ստիպեց եթէ ոչ ռազմավարական, ապա գոնէ մարտավարական վերանայման ենթարկել նախապատերազմեան ժամանակահատուածի քաղաքական ծրագրերը, գործունէութեան հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնը։ Որոշ չափով այլեւս ժամանակավրէպ էին Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման միջազգային գործընթացի առաջմղումը, որը գոնէ մինչեւ 2020թ․-ը, երեք հիմնական ուղղութիւններով բաւականին առաջընթաց էր գնացել՝ Արցախի անկախութեան միջազգային ապակեդրոն ճանաչում, միջազգային համագործակցութիւն ՏԻՄ մակարդակում եւ միջազգային միջխորհրդարանական յարաբերութիւններ։

Պատերազմից յետոյ առաջնային կարեւորութիւն ստացան այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը, ատրպէյճանական հերթական ռազմական ագրեսիայի կանխումը, Արցախի Հանրապետութեան բնակավայրերի դէօկուպացիան, այնուհետեւ ՀՀ որոշ տարածքների դէօկուպացիան, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ատրպէյճանական ռազմական յանցագործութիւնների բարձրաձայնումը, Ատրպէյճանի ու դրա ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ այլն։ Սրանք խնդիրներ են, որոնք մի կողմից նոր էին հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից, միւս կողմից դրանց զգալի մասը ենթակայ էր լուծման առաւելապէս պաշտօնական դիւանագիտութեան եւ ոչ թէ հանրային դիւանագիտութեան գործիքակազմերի կիրառմամբ։ Ամէն դէպքում, հայկական շրջանակները սկսեցին համապատասխան աշխատանքներ իրականացնել, եւ որոշակի սաղմնային արդիւնքներ, յատկապէս միջազգային արձագանգի տեսանկիւնից արդէն նկատելի էին, յատկապէս տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանական հարթակներից։

Մինչեւ 2023 թ․ սեպտեմբերեան ագրեսիան միջազգային արձագանգի համար բաւական նպաստաւոր հիմք էր ստեղծուել նաեւ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օկամպոյի՝ Արցախում ընթացիկ եւ ահագնացող ցեղասպանութեան վերաբերեալ զեկոյցի, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի ցեղասպանութեան կանխարգելման գործով նախկին յատուկ խորհրդական Խոսէ Մենդէսի այն զեկոյցի հիման վրայ, ըստ որի առկայ փաստերը բաւարար հիմք են հանդիսանում միջազգային հանրութեանը վաղաժամ նախազգուշացում տալու համար առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում, ինչպէս որ սահմանուած է «Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ յօդուածով։

2023 թ․ Սեպտեմբերի 19-ին շղթայազերծուած ատրպէյճանական հերթական ցեղասպան ագրեսիան, Արցախի Հանրապետութեան հանդէպ հայկական վերահսկողութեան լիակատար կորուստն ու ժողովրդի ամբողջական տեղահանութիւնը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ապօրինի ձերբակալումը հայ աշխարհին կանգնեցրել են բոլորովին նոր մարտահրաւէրների առաջ, որոնց գոյութիւնն ինքնին սպառնալիք է ինչպէս Արցախի անդառնալի կորստի, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան եւ կենսագործունէութեան համար, ինչի բնականոն բնոյթը արդէն իսկ խաթարուած է։ Ստեղծուած ծանր իրավիճակը, մեր ժողոովրդի գլխին կախուած հերթական ցեղասպանութիւնը չկանխելու անկարողութիւնը, Հայաստանի իշխանութիւնների պարտուողական ու ամօթալի կեցուածքը, մեր ժողովրդի մի հատուածի բացարձակ անտարբերութիւնը եւ միջազգային յարաբերութիւնների խիստ աննպաստ պայմանները, թւում է թէ մեզ այլ բանի հնարաւորութիւն չեն թողնում, քան յուսահատութիւնը։ Բայց յուսահատութիւնը հիմա թերեւս ամենահեշտ բանն է, որ մենք կարող ենք անել, բայց նաեւ աներկբայ է, որ դա կ’առաջնորդի դէպի անդարձ կորուստների ու շարունակական աղէտների նոր հանգրուանների։

Ներկայ ժամանակահատուածի գոյաբանական (existential) սպառնալիքները մեզ ամբողջովին կանգնեցրել են հայ աշխարհի հետագայ ընթացքը ե՛ւ ռազմավարական ե՛ւ մարտավարական համալիր վերանայումների ենթարկելու մարտահրաւէրի առաջ։ Սոյն յօդուածում նպատակ ունենք նախանշելու մարտավարական բնոյթի որոշ գործողութիւններ, որոնք թոյլ կը տան առանց յաւելեալ կորուստների յաղթահարել ստեղծուած իրավիճակը, վառ պահել պայքարի ջահը, շրջել շարունակական դժբախտութիւնների անիւը եւ փորձել քայլ առ քայլ վերականգնուել։

Ստեղծուած իրավիճակում Ատրպէյճանը հետապնդում է ՀՀ ռազմաքաղաքական անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդում՝ փորձելով նաեւ այդպիսով անշրջելի դարձնել արցախահայութեան հայրենազրկման գործընթացը։ Հայաստանի իշխանութիւնները ըստ պատշաճի չեն սպասարկում, եւ ինչպէս պատմութիւնն է աներկբայօրէն ապացուցել, անկարող են սպասարկելու Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների պետական շահը։ Ինչպէս նշուեց, խիստ անբարենպաստ է նաեւ արտաքին միջավայրը, հիմնաւոր մտահոգութիւն կայ, որ միջազգային քաղաքական հիմնական դերակատարները, Ղարաբաղեան հիմնախնդիրը, գոնէ նախկին օրակարգով, ցաւօք համարում են փակուած։

Հակառակ, վերը նշուած խոչընդոտների, մենք Արցախում հայութեան արժանապատիւ, ինքնիշխան ու անվտանգ կեցութիւնն ապահովելու կենսական մարտահրաւէր ունենք, ինչին էլ ուղղակիօրէն փոխկապակցուած է ՀՀ անվտանգութիւնը։ Լինելով Արցախի հետ նոյն անվտանգային համակարգում, Արցախի կորստից յետոյ Հայաստանն անվտանգային աւելի լուրջ մարտահրաւէրների է բախւում։

Ստեղծուած իրավիճակը առաջ է բերել խնդիրների որոշակի շրջանակ, որոնց անհրաժեշտ է խիստ հրատապ արձագանգ։ Այդ խնդիրները պայմանականօրէն կարելի է դասակարգել ըստ երեք խմբի՝ գերիների եւ առեւանգուած քաղաքական գործիչների հարց, հումանիտար խնդիրներ եւ Արցախի պետական հիմքերի ու ժողովրդի սուբիեկտայնութեան պահպանում։ Սրանց զուգահեռ, հայ անկախ պետականութեան համար անհրաժեշտ արտաքին օժանդակութիւն ապահովելն ու Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը միջազգային քաղաքական եւ իրաւական պատասխանատուութեան ենթարկելը նոյնպէս պէտք է հանդիսանան ամէնօրեայ աշխատանքի ուղղութիւններ։

Ինչ վերաբերում է գերիների եւ առեւանգուած անձանց ազատ արձակմանը, ապա մեղմ ասած շատ դժուար է հաւատալ, թէ խնդիրը Պաքուի բռնապետական ռեժիմի խամաճիկ դատական համակարգի կողմից կարող է արդարացի լուծում ստանալ։ Հետեւաբար, գերիների եւ ռազմաքաղաքական պատանդառուած ղեկավարութեան ազատ արձակման ուղղութեամբ ամենաարդիւնաւէտ միջոցը թերեւս մնում է Ատրպէյճանի վրայ միջազգային գործուն ճնշման գեներացումը։ Միջազգային ճնշումը, անձամբ Ալիեւի իշխանութեան վարկանիշի յաւելեալ անկումը, Ատրպէյճանի ու դրա ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման հաւանականութիւնը կարող է հնարաւորութիւն տալ հասնել գերեվարուած մեր հայրենակիցների ազատ արձակմանը։

Արցախին տրամադրուող հումանիտար բազմաբնոյթ օժանդակութեան տրամադրումը, Հայաստանի Հանրապետութիւնում նրանց արժանապատիւ կեցութեան ապահովումը եւս պէտք է աշխատանքային առաջնահերթ ուղղութիւն համարուի։ Այս առումով, պէտք չէ անպայմանօրէն օգնութիւն խնդրել միայն միջազգային կազմակերպութիւնից կամ օտարերկրեայ կառավարութիւններից։ Հայկական սփիւռքի ամենատարաբնոյթ կազմակերպութիւնները, իւրաքանչիւրն իր կարողականութեան սահմաններում, պէտք է լծուի Հայաստանում արցախահայերի կեցութեան որակի եւ ընհանրապէս կեանքի պայմանների բարելաւմանը։ Սա մի աշխատանք է, որի առաջատար ուժը, գոնէ ներդրուած ջանքերի ու նախանձախնդրութեան տեսանկիւնից պէտք է լինեն հայկական, եւ ոչ թէ օտարերկրեայ կազմակերպութիւնները։ Արցախի մեր հայրենակիցներն էին, որ շուրջ երեք տասնամեակ, գտնուելով պայքարի առաջնագծում, ապահովում էին մեր ժողովրդի հաւաքական արժանապատուութիւնը։

Աշխատանքի երրորդ խումբը, որն իր բնոյթով քաղաքական է, ե՛ւ ամենածաւալունն է, ե՛ւ ամենաբարդը, որը պահանջում է մարդուժի, ռեսուրսների, քաղաքական յարաբերութիւնների լայն շրջանակի առկայութիւն, ինչը, որ հայկական սփիւռքի համապատասխան կազմակերպութիւններն ունեն։ Անդրադառնանք ստեղծուած իրավիճակի հնարաւորինս անկորուստ կառավարմանն ուղղուած քաղաքական առաջնահերթութիւններին։

Արցախի Հանրապետութեան պետականութեան հիմքերն ու արցախահայութեան իրաւունքները ենթակայ են առաջնահերթ պաշտպանութեան։ Մասնաւորապէս, Արցախի Հանրապետութեան պետական իշխանութեան առանցքային թեւերը, յատկապէս նախագահութիւնը, խորհրդարանը, գերագոյն դատարանն ու կառավարութեան մի մասը պէտք է շարունակեն գոյութիւն ունենալ եւ աշխատել՝ համաձայն իրենց կողմից ճշդուելիք քաղաքական առաջնահերթութիւնների։

Հնարաւոր բոլոր միջոցներով պէտք է կանխել արցախցիների արտագաղթը Հայաստանից, դրա համար անհրաժեշտ է վերը յիշատակուած հումանիտար ապահովումների իրականացումը։

Արցախ վերադարձի գաղափարը պէտք է մշտապէս վառ պահել եւ համապատասխան աշխատանքներ տանել այդ եւ մնացեալ այլ իրաւունքների կենսագործումն ապահովելու համար, միջազգային յստակ երաշխիքների կիրառմամբ, որոնք թոյլ կը տան վերականգնել ազատ, ինքնիշխան ու ապահով կեանքը Արցախում։ Վերադարձի համար առանցքային նշանակութիւն ունի Արցախի միջանկեալ կարգավիճակի տրամադրումն ու Հայաստանի հետ անխափան ցամաքային կապի ապահովումը։

Արցախում կատարուածը ցեղասպանութիւն էր՝ համաձայն «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին» 1948 թ․ կոնվենցիայի։ Ուստի պէտք է համապատասխան աշխատանք իրականացնել եղելութիւնն իր անունով կոչելու համար՝ դրանից բխող իրաւաքաղաքական հետեւանքներով։

Արցախի ժողովրդի գոյքային, մշակութային իրաւունքներն ու պատմական ժառանգութեան պահպանումը նոյնպէս կարեւորագոյն առաջնահերթութիւններից մէկն է։

Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, յատկապէս վերջին 3 տարիների ընթացքում, գործել է ծանրագոյն պատերազմական յանցագործութիւններ։ Կատարուածը առաւել քան բաւարար է, որ արեւմտեան պետութիւնները, յատկապէս Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Եւրոպական միութիւնը (համաեւրոպական մակարդակում) Ատրպէյճանի նկատմամբ կիրառեն, սեփական օրէնսդրութեամբ նախատեսուած, պատժամիջոցներ՝ ԱՄՆ-ի դէպքում Մագնիցկու կլոպալ պատժամիջոցները, ԵՄ-ի դէպքում՝ պետութիւնների ղեկավարութեան նկատմամբ կիրառուող թիրախային պատժամիջոցներն ու սահմանափակումները։ Պատժամիջոցային քաղաքականութեան հաստատման իրաւունք եւ հնարաւորութիւն ունի նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, որի հաստատած բաանձեւերը, համաձայն ԵՄ օրէնսդրութեան, կարող են որդեգրուել ԵՄ գործադիր իշխանութեան կողմից։ Հաշուի առնելով միջազգային յարաբերութիւնների ու տարածաշրջանային քաղաքականութեան ներկայ բնոյթը, ուժային այդ կեդրոնները խուսափում են դա անել։ Ամէն դէպքում, պէտք է պատժամիջոցների կիրառման հարցը մշտապէս քննարկման առարկայ պահել եւ հետագայում նպաստել, որ յարմար առիթի դէպքում դրանք հնարաւորինս մեծ ծաւալով կիրառեն։ Պատժամիջոցների եւ Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը միջազգային քրէական պատասխանատուութեան ենթարկելու հարցերը պէտք է զուգահեռաբար սպասարկուեն, սակայն միմեանց հետ չխառնուեն եւ մնան որպէս առանձին օրակարգեր։ Այստեղ խնդիրը դժուարանում է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները, կրկնելով արեւմտեան երկրների դիրքորոշումները, թէ իբր Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցները վերջինիս անբանակցելի կը դարձնի, ոչ հրապարակային եւ ոչ էլ կուլիսային աշխատանքով չեն հետապնդում պատժամիջոցների հարցը։ Ամէն պարագայում, Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ քրէական հետապնդումը խնդիրներ են, որոնք մշտապէս պէտք է բարձրացնել՝ պատեհ առիթում դրանց իրագործմանը հասնելու համար։

Այնուամենայնիւ, վերը շարադրուած քաղաքական առաջնահերթութիւնների վերջնական բիւրեղացման եւ գործնական կիրառելիութեան տեսանկիւնից խիստ անհրաժեշտ է լինելու առաջիկայում Արցախի Հանրապետութան իշխանութիւնների վարքը։ Նրանք են, որ լեգիտիմ մարմինն են քաղաքական առաջնահերթութիւնների որոշման, իսկ հայկական կազմակերպութիւնների համաշխարհային ցանցը պէտք է զօրավիգ դառնայ Արցախի իշխանութիւնների որոշումներին։ Յուսանք, որ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները յընթացս կը վերջնականացնեն պայքարի հետագայ ուղիների շուրջ իրենց դիրքորոշումները, ինչից յետոյ, համահայկական զօրաշարժով անհրաժեշտ է հետապնդել դրանք։

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company