ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բոլորս էլ ռեւանշիստներ ենք…

11 Հունվար 2024

1. Մինչ թուրք-ադրբեջանական դաշինքը, պետական բարձրագոյն պաշտօնեաների մակարդակով, յստակ թւական են նշում՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման համար, Հայաստանում հանրային կոչւող հեռուստաընկերութիւնը «բարձր հրահանգներին» անսալով՝ Ամանորեան աւանդական ուղերձի եթեր չի տրամադրում Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այսպիսով, ահա, հերթական հարւածն են փորձել իջեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն, որպէս հայոց ազգային դիմագծի պահպանման ծանրակշիռ կառոյցի։

Ինչպէ՞ս մեկնաբանել «իւրայինների» այս քայլը, եթէ ոչ հայատեաց թշնամիների հետ համատեղ՝ հայկական ազգային ուժերի, եւ ալիեւի կողմից բազմիցս բարձրաձայնւած՝ «ռեւանշիստների» վերադարձը կանխելու հերթական փորձ։

2. Հայոց Եկեղեցու դէմ սրբապիղծների հերթական հարւածն, անշուշտ, համարժէք պատասխան ստացաւ թէ՛ հայրենի, եւ թէ՛ սփիւռքեան կառոյցների կողմից, որով Հ1-ը թէ՛ դատապարտւեց, եւ թէ՛ բոյկոտի ենթարկւեց։

Ո՞ւր են, սակայն, հասարակական ու ժողովրդական ընդվզումները…։

3. Քաղաքական փորձագիտական շրջանակների եւ հոգեբան-վերլուծաբանների ճշգրիտ կարծիքների համաձայն՝ հասարակական լայն խաւերն ու մէկ խօսքով՝ յետպատերազմեան ժողովուրդը ըստ ամենայնի հիասթափւած-յուսալքւած է բոլորից եւ առաջին հերթին իշխանութիւններից, ապա՝ ընդդիմութիւնից…։

Համաձայն նոյն գնահատականների՝ ժողովուրդը դարձել է անտարբեր, յատկապէս քաղաքականութեան նկատմամբ, իսկ լաւագոյն դէպքում՝ նոր ու վստահելի լիդեր-փրկիչի է սպասում…։

4. Ինչքան էլ որ իրական երեւոյթներ են վերոգրեալները, այնքան էլ, ու դեռ առաւել, իրական է նոյնպէս այն վտանգը, որն սպառնալու է արդէն ՀՀ-ին, եւ առաջին հերթին՝ հողային ամբողջականութեանը, հետեւաբար եւ՝ բուն պետականութեանը։

Տւեալ դէպքում, ահա, նոյն հայրենի հասարակայնութեանն ու «քաղաքականութեամբ չզբաղւող» անտարբեր ժողովրդին տասնապատիկ աւելի ծանրակշիռ հիասթափութիւն ու յուսալքում է սպասւում՝ անորոշ եւ ըստ էութեան անարժանապատիւ ապագայի հաշւին…։

5. Այնպէս որ՝ այժմ հայատեաց ու Հայաստանն «արեւմտեան ադրբեջան» համարող ալիեւը կենտրոնացած է լոկ առաջիկայ արտահերթ ընտրութիւններում եւս փառաւո՜ր յաղթանակի վրայ, որից յետոյ՝ միջազգային հանրութեան առջեւ աւելի «լեգիտիմ» պահւածքով՝ խօսելու է Հայաստանի հետ «խաղաղութեան պայմանագրի» շուտափոյթ կնքման մասին։ Ա՛յն Հայաստանի, որն ըստ նոյն ալիեւի՝ պէտք է հաշտւի «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, պէտք է ընդունի ադրբեջանցի հարիւրհազարաւոր փախստականների «հայաստանեան անկլաւներ» վերադարձն ու դրանց բնակութեան ու ապրուստի ապահովութեան երաշխաւորումը՝ միջազգային (ասել է թէ՝ թուրքական) դիտորդների վերահսկողութեան ներքոյ։ Ա՛յն Հայաստանի, որն ալիեւը, ինչպէսեւ իր թուրք եղբայրները, համարում են ադրբեջանական համայնքների պատմական բնօրրան՝ «արեւմտեան ադրբեջան»…։

Ահաւասիկ, ի՞նչ հիասթափութի՜ւն ու ի՞նչ անտարբերութի՜ւն…։

6. Յարգելի ընթերցող, Հայրենի մեր երկրի վերջին տարիների քաոսային իրավիճակների մասին շատ է խօսւել, գրւել ու բողոքարկւել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ՝ սփիւռքեան հասարակա-քաղաքական հարթակներում։

Ներկայիս ու նաեւ տեսանելի ու մօտալուտ գերքաոսային իրավիճակներն կանխելու համար անհրաժեշտ է ու գերկարեւոր՝ համախումբ եւ հուժկու պայքարի շղթայազերծումը։

Բովանդակ հայութեան վստահութիւնն վայելող Հայոց Առաքելական Եկեղեցու զոյգ գահակալները ի դէմս՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, բազմիցս հանդէս են եկել առանձին կոչերով, յորդորներով ու այլեւայլ նախաձեռնութիւններով, ի բարօրութիւն հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի։ Արդէն ժամանակն է, չասելու համար ուշացած, որ վերոնշեալ բոլոր կոչ-յորդոր-նախաձեռնութիւնները ի մի բերւեն մէկ ու միասնական հարթութեան մէջ, որպէսզի ժողովրդի մտայնութեան ու համոզումների առկայծման խթան հանդիսանան։ Եւ այստեղ բնաւ առարկելի չի կարող լինել աշխարհագրօրէն միմեանցից հեռու երկու միաբանութիւնների միջեւ համահունչ ու անմիջական գործակցութիւնը։ Քանզի այստեղ լոկ, ասենք, ինչ-որ Հայաստանեան թեմերին առնչւող վարչա-եկեղեցական խնդրի վերահասութեան հարցը չէ, որին Կիլիկիոյ թեմերը օրինաչափօրէն պիտի չմիջամտեն։

Այստեղ դրւած է համազգային ու համահայկական ամբողջական քաոսի ու ներուժ ու ներգործուն վտանգների դիմագրաւման ու դրանք յաղթականօրէն շրջանցելու հիմնահարց։ Արդէն իսկ ճաշակեցինք եւ ունենք նոյն մակարդակի աղէտ՝ հայրենի ԱՐՑԱԽԻ կորստեան տեսքով։

7. Նոյն համոզմամբ ու նոյն օրինաչափութիւններով, համախումբ ու հուժկու պայքարի գեր-պատասխանատու որոշման ու կեցւածքի որդեգրման հարկադրանքի առջեւ են կանգնած Հայաստանեան հասարակա-քաղաքական, մտաւորական, գիտա-կրթական, մշակութային եւ երիտ-ուսանողական ողջ միաւորները։

Ձերբազատւել է հարկաւոր՝ անձնական, ինչպէսեւ չկայացած կուսակցական ամբիցիաներից, որպէսզի տւեալ համախումբ պայքարը ձեւ ու բովանդակութիւն ստանայ միասնական ընդդիմութեան համագործակցութեամբ, որին էլ ի տես՝ նոյն անտարբեր ու հիասթափւած ժողովուրդը կը միանայ ու կօժանդակի ծովածաւալ շարքերով։

Ի վերջոյ նոյն ցաքուցրիւ ընդդիմադիրները պէտք է գիտակցեն պահի լրջութիւնը։ Սա ի վերջոյ ինչ-որ հանրապետական ընտրական մրցակցութիւն կամ դրանով իշխանութեան գալու ընթացիկ իրադարձութիւն չէ, որտեղ իւրաքանչիւրը առաջնորդւում է իր սեփական քաղաքական ամբիցիաներով։

Սա հայրենիքի լինել-չլինելու խնդիր է, որի հանդէպ իւրաքանչիւր հայ պարտաւոր է ամէն գնով զգօն լինել ու անմնացորդ յանձնառութիւն ցուցաբերել, այլապէս արժանանալու է յետնորդ սերունդների անջնջելի նզովքին ու անվերջանալի նախատինքին։

Իսկ եթէ յանուն Հայրենիքի ու յանուն ազգի բարձրագոյն արժէքների պահպանման տարւող պայքարը նոյն ազգի ու Հայրենիքի թշնամու կողմից որակւում է ռեւանշիզմ, ուրեմն բոլորս էլ ռեւանշիստներ ենք…

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company