ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Որպէսզի վերականգնւի հայկական թասիբը…

17 Հունվար 2024

Աւելի քան չորս տասնամեակ է, որ արեւմտեան մեծապետական ուժերը մերթ ընդ մերթ թիրախաւորում են Իրան երկրի հողային ամբողջականութիւնը, հարցականի տակ առնելով իրանական Պարսից ծոցում Մեծ ու Փոքր Թոնբ եւ Աբումուսա կղզիների պատկանելիութիւնը։

Կարելի է վստահօրէն ասել, որ եւս մի քանի տասնամեակներ էլ եթէ շարունակւեն նման զրպարտանքներն ու յաւակնութիւնները, միեւնոյն է՝ Իրանը մնալու է անդրդւելի եւ իր ինչպէս կրօնապետական, այնպէս էլ ազգային շահերից մղւած՝ արժանապատւօրէն ու իւրայատուկ թասիբով կառչած է մնալու հողային ամբողջականութեան եւ ազգային ու պետական անվտանգութեան պաշտպանութեանը։

Եւ իսկապէս, մեծ բարեբախտութիւն ու պատեհութիւն է Հայաստանի Հանրապետութեան համար, որ իր հարաւային յուսալի դարպասի վստահելի հարեւանն է Իրանի նման երկիր-պետութիւնը։ Եւ սա յատկապէս այն դէպքում, երբ Հայաստանը վերջին 30 տարում, մեղմ ասած, մեկուսացած է մնացել միւս երեք հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ սրանց հետ քաղաքական, տնտեսական ու մինչեւիսկ ռազմական սերտ յարաբերութիւններ ծաւալած Վրաստանի կողմից։

Ի դէպ՝ հետաքրքիր կը լինի համեմատականը՝ Հայաստանի հիւսիսային քրիստոնեա՜յ հարեւան Վրաստանի եւ հարաւային հարեւան՝ մուսուլմանական Իրանի՝ ՀՀ-ի հետ յարաբերութիւնների հարցում, երբ, փաստօրէն, Վրաստանի համար նոյնիսկ ուղենշային են թուրքական տարածաշրջանային նկրտումներն, իսկ Իրանի դէպքում տրամագծօրէն հակառակն, այսինքն՝ պանթուրքիզմի զսպումը հարաւային Կովկասում ու մասնաւորապէս իր սահմանային անմիջական գօտիներում։

Փաստ է նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան արեւելեան ու արեւմտեան սահմանակից երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան 90-ականներից սկսեալ ՀՀ-ի հետ «բարեկամական» յարաբերութիւնները պայմանաւորել են նրանով, որ հայկական զինուժերը դուրս գան Արցախի յարակից 7 շրջաններից։ Դա, սակայն, տեղի չունեցաւ՝ հայկական գրագէտ դիւանագիտութեան ու յաղթական բանակի շնորհիւ, որի լաւագոյն ապացոյցը հանդիսացաւ 2016-ի քառօրեայ պատերազմը, եւ որի արդիւնքում Ադրբեջանը գլխիկոր Ռուսաստանին խնդրամատոյց եղաւ, որպէսզի վերջինս հայերին համոզի դադարեցնելու ջախջախիչ ու հուժկու հակագրոհը։

Այնուհետեւ, միջազգային ուժային կենտրոնների աշխարհագրա-քաղաքական փոփոխւած հաշւարկների բերումով խախտւեց տարածաշրջանում հայանպաստ ստատուս քւօն, երբ յատկապէս 2018-ի «թաւշեայ յեղափոխութեամբ» թելադրւած՝ Հայաստանի նոր իշխանաւորները որդեգրեցին արկածախնդրական եւ ըստ էութեան պատւիրւած՝ քանդիչ արտաքին քաղաքական կուրս։ Իսկ սրա հետևանքը եղաւ 2020 թ. 44-օրեայ բեմականացւած պատերազմն ու շրջանում Ադրբեջանի օգտին ռազմաքաղաքական հաւասարակշռութեան կտրուկ փոփոխութիւնը։

Այս փուլում թուրք-ադրբեջանական դաշինքը ՀՀ-ի հետ յարաբերութիւնները բարելաւելու եւ խաղաղութեան պայմանագիր կնքելու նախապայման յայտարարեց Արցախի ամբողջական օկուպացիան ու հայաթափումը, որն իրականացնելու համար դիմեց ամենաքստմնելի միջոցների՝ միջազգային հանրութեան անտարբեր ու անբարոյ հայեացքի ներքոյ մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ խրախուսւած հայանուն «թաւշեայ» իշխանութիւնների դասալիք ու անթասիբ պահւածքով։

Այսօր, սակայն, նոյն ադրբեջանա-թուրքական դաշինքը Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնումն ու յատկապէս սահմանների բացումը պայմանաւորում է բուն Հայաստանի տարածք Սիւնիքով, այսպէս ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի անխոչընդոտ տրամադրմամբ ու երթեւեկումով՝ Բաքու-Նախիջեւան-Թուրքիա ռազմավարական տարանցիկ ճանապարհով։

Իսկ նոյն հայատեաց դաշինքը Հայաստանի պարտւողական իշխանութիւնների «Խաղաղութեան խաչմերուկ»-ի առաջադրանքի կենսագործումը պայմանաւորում է «հարիւր հազարաւոր փախստական ադրբեջանցիների «արեւմտեան Ադրբեջան» ապահով ու երաշխաւորւած վերադարձով»…։

Տւեալ պայմաններում, Իրանի սկզբունքային դիրքորոշումն, ինչպէս նշւեց վերեւում, համահունչ է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանն ու անվտանգութեան ապահովմանը։ Քանզի, ըստ Իրանի պետական-պաշտօնական դիրքորոշման, իր անմիջական հարեւանութեաբ գտնւող Սիւնիքում ինչ-որ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը «ՆԱՏՕ-ի թուրանական կորիդորն» է, որի հետ երբեւէ հաշւի չի նստելու Իրանը։ Մանաւանդ, երբ միեւնոյն միջանցքի յարակից շրջանների ապահովութիւնը երաշխաւորելու դերը պրն. ալիեւը որոշել է վերապահել թուրք-իսրայէլական ռազմական միաւորներին։

Հայաստանի հետ Իրանի շահերի համընկնումը նաեւ օժտւած է պատմական եւ բնական դաշնակից լինելու հանգամանքով։ Եւ որքանով երկու բազմադարեայ բարեկամ երկրները խորքային առումով գիտակցել են այդ չգրւած օրինաչափութիւնը, այդքանով էլ զերծ են մնացել արտաքին նմանատիպ սադրանքներից։ Բարեբախտաբար Իրանն, այսօր, առաւել քան երբեւէ, կարեւորում է Հարաւային Կովկասի եւ առհասարակ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական իրադարձութիւններին ծանրակշիռ մասնակցութիւն ունենալու անհրաժեշտութիւնը։ Իսկ սրա հետ անխուսափելիօրէն պէտք է հաշւի նստի Հայաստանի ներկայիս բախտախնդիր իշխանութիւնը, որի արհեստական ու կոյր հակառուսականութիւնը բերել է նրան, որ նախորդ դարասկզբի նման, այժմ եւս հայկական հարցերը նժարի վրայ են դրւում՝ «արեան ու նաւթի» անբարոյ արժեհամակարգի տիրոյթում…։

Եւ ցաւօք՝ յար եւ նման հայկական Նախիջեւանի նախորդ դարում հայաթափման, այսօր էլ նոյն անգլօ-սաքսոնական նպատակները «արդարացրին» ԱՐՑԱԽԻ բռնազաւթումն ու հայաթափումը։ Յաջորդ թիրախները, սակայն, թուրք բորենիների անկուշտ ախորժակների համար, Սիւնիքն է ու ողջ հայրենի երկիր Հայաստանը։

Պատմական ու ժամանակակից անաչառ փորձը բազմիցս է ապացուցել, որ տւեալ երկրի, այս դէպքում՝ Հայաստանի, ազգային թէ՛ պետական շահը երբեք երաշխաւորւած չի եղել զուտ ռուսական կամ արեւմտեան օրիենտացիային տրւելով։ Յատկապէս՝ երբ ոչ թէ որպէս օրիենտացիա, այլ լոկ որպէս վստահելի հարեւան է Հայաստանի համար եղել միմիայն բարեկամ Իրանը։

Եւ վերջապէս, Հայաստանի շուրջ վխտացող ներքին թէ՛ արտաքին բազմապիսի փորձութիւնները դիմագրաւել-յաղթահարելու իրական ու արդիւնաւէտ միջոցը հայկական օրիենտացիայի որդեգրումն է, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ հայկական թասիբի ու արժանապատւութեան վերականգնումն ու ներուժի նպատակային զօրաշարժի ենթարկումը։ Այլապէս՝ տւեալ հայերի անւան մշտական ուղեկիցն է լինելու՝ ՆԺԴԵՀԵԱՆ «ապերախտ ժողովուրդ» նզովքը…

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company