ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կհամաձայնի սպառազինությունների վերահսկման Փաշինյանի առաջարկին

17 Հունվար 2024

Սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու Հայաստանի վարչապետի առաջարկին արդեն չորրորդ օրն է` Ադրբեջանից հրապարակավ չեն արձագանքել:

Նիկոլ Փաշինյանն իր այս նոր գաղափարի մասին բարձրաձայնեց անցած շաբաթ կուսակիցների հետ հանդիպմանը, երբ արձանագրեց, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունները «լրջորեն հարվածում են խաղաղության գործընթացին»: Վարչապետը մտահոգված էր՝ խաղաղության բանակցություններում Իլհամ Ալիևը հայկական առաջարկները մերժում է, դեմ է զորքերի հայելային հետքաշմանը, չի ցանկանում ապառազմականացնել սահմանային շրջանները։

«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որՀայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և մեկը մյուսի՝ այդ պայմանավորվածությունների կատարման վերահսկելու հնարավորություն ունենան», – ասել էր նա։

Վարչապետի առաջարկին նախորդել էին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», խոսում ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդում, թե 44-օրյայից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժում միջազգային երաշխավորի հայկական առաջարկը: Համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնելուն:

Այս պայմաններում սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու վարչապետի առաջարկը որքանո՞վ է իրատեսական, և հնարավո՞ր է հայկական կողմն այն դարձնի բանակցություններում քննարկման հարց: Իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվում էին այս հարցին պատասխանել: Արտգործնախարարությունից ևս չեն արձագանքում։

Փոխարենը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց՝ այդ նոր առաջարկով Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքին լսարանին համոզել, թե խաղաղության գործընթացը ձախողված չէ:

«Ադրբեջանը Փաշինյանի որևէ առաջարկություն երբեք չի ընդունել։ Հիմք ունենալ ենթադրել, որ ինքը թղթի վրա կհամաձայնի և գործնականում կսահմանափակի սպառազինությունները, անտրամաբանական է։ Մի քանի ամիս առաջ ինքը 1.2 միլիարդի նոր զենք գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, հիմա ի՞նչ, Ալիևը պիտի ասի՝ պարտված Փաշինյա՛ն, դու ինձ ասես՝ ես քանի տանկ, քանի անօդաչու թռչող սարք, քանի ինքնաթիռ և ինքնաձիգ պե՞տք է ունենամ։ Կատակ է՞ անում, ո՞ւմ է Փաշինյանը ծաղրում», – ասաց պատգամավորը։

Հնարավոր է առաջընթաց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ պատերազմի վտանգը կմնա
Փաշինյանը սպառազինությունների վերահսկման առաջարկին զուգահեռ ասում էր, թե խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական առաջարկներից տպավորություն ունեն, որ Բաքուն փորձում է հետագա պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ ստանալ:

Նաև ռազմական էսկալացիայի ռիսկը հաշվի առնելով է վարչապետը տարբեր առաջարկներ հնչեցնում, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը, բայց Բաքվի դրական արձագանքը գրեթե անհնար է համարում։ Ըստ փորձագետի՝ Փաշինյանը պարզապես ցանկանում է բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովել:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բավականին դեստրուկտիվ հայտարարություններ են, դրանք բանակցային պրոցեսին, ըստ էության, վնասող են, և հայկական կողմի պատասխանը պահել կոնստրուկտիվի դաշտում և պրոցեսին աջակցող որոշակի գործընթացների տրամաբանության մեջ, բուն բանակցային գործընթացի և դրա միջազգային աջակցության տրամաբանության մեջ բավականին ճիշտ մոտեցում է, բայց դա, ըստ էության, ավելի շատ բանակցային հնարք է», – ասաց նա։

Բանակցային գործընթացում հռետորաբանության կոշտացումից բացի, Արդբեջանը հայտարարում է, որ վերազինում է բանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 1 միլիարդ 200 միլիոն արժողությամբ սպառազինության հերթական խմբաքանակը ձեռք է բերվել մոտ երկու ամիս առաջ Իսրայելից: Սրանով հանդերձ Հայաստանից երկու անգամ ավելի ռազմական բյուջե ունեցող Բաքուն դժգոհ է՝ այդ ոլորտում Երևանի գնումներից: Այս փաստից նաև Նիկոլ Փաշինյանն է զարմացած։

«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է», – ասել էր նա։

աղբյուրը՝ azatutyun.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company