ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա

22 Հունվար 2024

Կառավարությունը չի կարողանալու 2025, 2026 թվականներին կրկնապատկել կենսաթոշակները, Armenia Today-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով սոցիալական պաշտպանության համակարգում իշխանությունների կողմից ծրագրվող փոփոխությունների մասին։ «2018-ից իշխանության են ու ունեն տարբեր ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական ոլորտում։ Այս ընթացքում չեն վարանել սոցիալիստական ամենաընդգծված ուժին համարժեք խոստումներ տալ։ Խոստանում էին ծայրահեղ աղքատությունը վերացնել, բայց իրենց իշխանության օրոք ծայրահեղ աղքատությունը թռիչքաձև աճել է։ Խոստանում էին էապես կրճատել աղքատությունը, նվազագույն կենսապահովման զամբյուղից բարձր միջին կենսաթոշակ ապահովել։ Բայց իրենց իշխանության որոշ տարիների ընթացքում աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել, իսկ եթե արձանագրված նվազում կա, ապա չնչին է»,-ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ աճում է նաև ծայրահեղ աղքատությունը։ «Բնակչության ավելի քան 60%-ը, փաստացի, ավելի քիչ եկամուտ է ստանում, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղն է, ինչի հետևանքով ավելանում է աշխատող աղքատների թիվը։ Երբ մատնանշում ենք խնդիրները, ասում են՝ «մեր ծրագիրն ավարտվելու է 2026-ին»։ Բայց այդ խոստումը սուտ է, չի իրականանալու․ այս պահին նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է, կենսաապահովման նվազագույն զամբյուղը՝ մոտ 80 000 դրամ։ Գնաճը հետզհետե ավելանում է, բացի այդ, միջին կենսաթոշակը 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Անգամ լավագույն կանխատեսումներով՝ 2025, 2026 թվականներին 4-5 տոկոսանոց տնտեսական իրական աճ ենք ունենալու, որի պայմաններում սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա»,-նշել է պատգամավորը։

Նա կարծում է, որ ոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկման դեպքում կառավարությունը չի կարողանալու վճարել դրանք, իսկ եթե վճարի, «ապա փող տպելու ու բարձր գնաճի միջոցով»։ «Իրական եկամուտները նվազում են, և ամենամեծ հարվածը կրում է սոցիալապես անապահով խավը։ Այսինքն, ցածր եկամուտ ունեցողները, աշխատող աղքատները, աղքատները, աղքատության նպաստ ստացողները, միայնակ կենսաթոշակառուները»,-հավելել է Ավետիսյանը։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելու իշխանության ռազմավարությունը ողջամիտ է, բայց այս դեպքում այլ իրողություն կա։ «Նախորդ իշխանության օրոք էլ էր այդ ռազմավարությունը ծրագրային դրույթ։ Բայց այսօրվա իշխանությունը, ցույց տալով, թե իբր նշված ուղղությամբ աշխատանք է տանում, գրանցված աշխատատեղերի թվի աճը որպես նոր աշխատատեղ է ցույց տալիս։ Երբ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, իհարկե, դրական է, բայց դա չունի սոցիալական այն ազդեցությունը, որը կարող է լինել աշխատատեղերի իրական աճի դեպքում։ Բացի այդ, արտաքին գործոնով պայմանավորված ժամանակավոր տնտեսաան աճի ունեցանք։ Այդ գործոնի արդյունքում պահանջարկով պայմանավորված աշխատատեղերի թվի իրական աճ գրանցվեց սպասարկման, առևտրի ոլորտներում, բայց այդ բարձր տնտեսական աճը մեր տնտեսական ներուժը չէ, այն շարունակական չի լինելու։ Արդեն իսկ աճի տեմպի թուլացման ականատեսն ենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ նոր բացված աշխատատեղերը կարող են փակվել։

Ըստ նրա՝ տնտեսության իրական հատվածը չի աշխուժանում։ «Գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում զրոյական կամ նվազագույն աճեր ունենք, իսկ այդ ցուցանիշները նաև սոցիալական հետևանքներ են ունենում։ Պատահական չէ, որ այս ամենը լավ իմանալով՝ օրվա իշխանությունները ոչ միայն վերացնում են մասնավորապես ՓՄՁ-ների համար նախատեսված տարբեր հարկային արտոնությունները, այլև բարձրացնում են հարկային բեռը։ Մեծ հաշվով, այն խոստումները, որոնք տվել են 2024-ի համար, դժվար է լինելու ապահովել, քանի որ 7 տոկոսանոց տնտեսական աճը բարձր ռիսկ է։ 2024-ի բյուջեն հիմնված է 7 տոկոսանոց տնտեսական աճի վրա, եթե այդ աճը տեղի չունեցավ, մենք եկամուտների, ծախսերի հարաբերակցության տեսանկյունից խիստ դժվարություններ ենք ունենալու։ Այդքան եկամուտ չի հավաքվելու, իսկ բյուջեում նշված ծրագրերը, որոնցով պարծեցել են, իրականացման լուրջ դժվարություններ են ունենալու»,-եզրափակել է Ավետիսյանը։

Աննա Բադալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company