ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Կարող են արգելել, սակայն մենք կշարունակենք մեր աշխատանքը

27 Հունվար 2024

Օրերս վարչական դատարանը բավարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Փափազյանը պահանջել էր իր անունը հանել Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Փափազյանը, գալով Հայաստան, օդանավակայանում պարզել էր, որ չի կարող մուտք գործել հայրենիք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կամքով Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել։ «Հրապարակ»-ը զրուցել է Մուրադ Փափազյանի հետ։

– Պարոն Փափազյան, մոտ ապագայում պլանավորո՞ւմ եք գալ Հայաստան։

– Երբ որ որոշումը հաստատվի․․․, գիտեք, որ ԱԱԾ-ն մեկ ամիս ունի՝ որոշումը բողոքարկելու համար, այդ 1 ամիսը կավարտվի փետրվարի 22-ին, եւ իմ հույսն է, որ ԱԱԾ-ն չի բողոքարկի դատարանի որոշումը։ Եթե չբողոքարկի, ապա մարտի կեսերին ես Հայաստան կգամ, անշուշտ։

– Դատարանի այս վճիռն անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞ գիտեիք, որ պետք է բավարարի Ձեր հայցը։

– Իրականության մեջ բոլորը շատ լավ գիտեին, որ այդ «պատիժը» հիմնված էր քաղաքական պատճառների վրա։ Որեւէ իրավական հիմք չուներ այդ որոշումը, այդ դեպքում դատարանն ի՞նչ պիտի որոշեր` եթե 18 ամսվա ընթացքում ԱԱԾ-ն չբերեց որեւէ պատճառ, չպատասխանեց դատարանին եւ դատավորի պահանջներին, որ բերի գոնե մի պատճառ։ Հետեւաբար, դատարանն ուղղակի ստիպված էր նման որոշում կայացնել։ Ես վստահություն ունեի Հայաստանի արդարադատության վրա եւ տարբեր դատավորների վրա, որովհետեւ եթե շինծու պատճառներ ներկայացներ ԱԱԾ-ն, ու դատարանն ընդուներ այդ շինծու պատճառները, ապա կնշանակեր, որ միջազգային գետնի վրա Հայաստանն իսկապես կսեւանար։ Ես կուզեմ ողջունել դատարանի որոշումը, քանի որ այդ որոշումը հարգում է ժողովրդավարական սկզբունքները եւ ցույց կտա, որ արդարադատությունը կրնա անկախ ըլլալ Հայաստանի մեջ, եւ սա լավ նշան է ապագայի համար։

– Այս ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը Ձեզ աջակցե՞լ է, մենք գիտենք, որ Դուք եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտերիմ հարաբերություններ ունեք։

– Չեմ ուզում ասել, որ օգնեցին, որովհետեւ Ֆրանսիան չի խառվում Հայաստանի ներքին հարցերին, բայց լինելով Ֆրանսիայի քաղաքացի, անշուշտ, նախագահի հետ մի քանի անգամ խոսեցինք այս մասին, ինքն էլ Հայաստանի վարչապետի հետ խոսեց այս հարցի մասին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւս խոսել է Հայաստանի արտաքին գործոց նախարարի հետ։ Երբ ասում ենք՝ խոսեցին, այսինքն՝ զարմացած էին, որ այդպիսի որոշում է կայացվել իմ դեմ, որովհետեւ իրենց համար ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը Ֆրանսիայի մեջ եւ արտաքին ճակատում, պաշտպանում եմ Արցախի ու Հայ դատի շահերը, եւ երբ այս որոշումը կայացվեց, իրենք, անշուշտ, շատ զարմացած էին, որովհետեւ իրենց համար ժողովրդավար երկրի մեջ ընդդիմությունը սրբություն է, այսինքն՝ ընդդիմության գաղափարն օգնում է իշխանություններին իրականության մեջ՝ փաստելու համար, որ երկիրը ժողովրդավարական երկիր է։ Պետք է գուրգուրել ընդդիմությանը, որովհետեւ երբ ընդդիմությունն ազատ ձեւով է աշխատում երկրի մեջ, նշանակում է, որ այդ երկիրը ժողովրդավարական սկզբունքները հարգում է։ Դրա համար, երբ երկրի մեջ կան քաղաքական բանտարկյալներ, կամ երբ երկրի մեջ ընդդիմությունը խանգարվում է իր աշխատանքի մեջ, կամ երբ արգելվում է ընդդիմադիրների մուտքը երկիր, դա սեւացնում է երկիրը միջազգային գետնի վրա։ Այդ ողջ ընթացքում, երբ ես արգելված էի Հայաստանում, գիտեք, որ ես հաճախ ֆրանսիական լրատվամիջոցների կողմից հրավիրվում էի, եւ չնայած որ արգելված էր իմ մուտքը Հայաստան, ես միշտ պնդում էի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որովհետեւ մենք պետք է Ադրբեջանից տարբերվենք, որը դիկտատորական երկիր է։ Որքան Հայաստանն ավելի շատ ժողովրդավարական երկիր լինի, այդքան կընդունվի միջազգային ընտանիքի կողմից, եւ մենք կկարողանանք մեր տարբերությունը ցույց տալ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ես միշտ եմ այդ աշխատանքը տարել։ Լրագրողները, անշուշտ, գիտեին, որ ես արգելված էի, ինձ ասում էին, որ ես արգելված եմ Հայաստանում եւ այլն։ Ես ասում էի՝ դա ուրիշ հարց է, դա աննորմալ հարց է, որը մենք կլուծենք մեր մեջ, չէի ուզում միջազգային արձագանք տալ, բայց բոլորը՝ քաղաքական գործիչները, կառավարությունը, նախագահը, գիտեին եւ զարմացած էին, որ ես մինչեւ հիմա չեմ բարձրացրել հարցը հանրային գետնի վրա, որովհետեւ ես ամաչում էի, որ այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի իշխանությունը։ Ես ուզում էի պահել, որ մեր մեջ լուծենք այդ հարցը, եւ, բարեբախտաբար, լուծվեցավ։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն չի բողոքի, որովհետեւ եթե բողոքի, ապա իզուր կբողոքի, քանի որ պատճառ չկա, գուցե ժամանակ շահելու համար բողոքեն, բայց եթե ԱԱԾ-ն բողոքարկի, այս անգամ ես իսկապես կդրսեւորեմ հանրային գետնի վրա, եւ եթե ներքին պրոցեսով չհաջողենք լուծել հարցը, ես արդեն կապ եմ հաստատել Եվրոպական դատարանի նոր նախագահի հետ, հանդիպել եմ նրա հետ, բացատրել եմ հարցս, ինքը լավատեղյակ է։ Այսինքն՝ ավելի լավ է հարգել դատարանի որոշումը, փակել այդ հարցը եւ դեպի ապագա գնալ։

– Շուրջ 2 տարվա արգելքը՝ Հայաստան մուտք գործելու, Ձեզ չէ՞ր խանգարում Հայաստանի համար աշխատել, այս 2 տարիների ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան՝ Արցախը հայաթափվեց ու ամբողջովին հանձնվեց Ադրբեջանին։

– Մենք շարունակեցինք աշխատել ֆրանսիական կառավարության հետ՝ նախագահի, Փարիզի քաղաքապետի, Լիոնի, Մարսելի քաղաքապետների հետ։ Ճիշտ է՝ ավելի օգտակար կըլլար, եթե ես կարողանայի իրենց հետ Հայաստան գալ-գնալ, սակայն իրականության մեջ աշխատանքը շարունակեցինք, շատ քիչ խանգարեց, որովհետեւ մեր առաքելությունն է՝ զորավիգ կանգնել Հայաստանին ու Արցախին։ Գիտեք՝ իշխանությունները կգան ու կգնան, բայց պետականությունն ու երկիրն այստեղ են, եւ մենք գիտենք, թե ինչն է մեր նպատակը․ Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդ, Արցախ եւ Արցախի ժողովուրդ, այդ է։ Կարող են արգելել, սակայն մենք կշարունակենք մեր աշխատանքը, որովհետեւ այդպես ենք դաստիարակվել, մեզ համար Հայաստանը մեր սրտի մեջ է, ուրեմն չենք դադարեցնի հայանպաստ եւ հայաստանանպաստ աշխատանքը։

Կորյուն Սիմոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company