ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Հայոց Պատմութիւնը Անուանափոխելու Նպատակը

01 Փետրվար 2024

Հայաստանի կրթութեան նախարարին՝ Հայոց պատմութիւնը Հայաստանի պատմութեամբ անուանափոխելու «առաջարկ»-ը ո՛չ տգիտութեան-անգրագիտութեան, ո՛չ ալ պարզամտութեան հետեւանք է, այլ՝ ՔՊ-ական քլանի ապազգային մտածողութեան ու քաղաքական վարքագիծի հարազատ մէկ դրսեւորումն է, զոր հետեւողականօրէն կը գործադրեն անոնք՝ իշխանութեան իրենց հասած առաջին պահէն սկսեալ, բոլոր ոլորտներուն մէջ: Պէտք կա՞յ մէկ առ մէկ թուելու օրինակներ. պահանջատէր սփիւռքի նկատմամբ մերժողական դիրքորոշում, սփիւռքի նախարարութեան ջնջում, պատմութեան դասագիրքերուն մէջ կամայական սղումներ եւ նենգափոխումներ, Առաքելական եկեղեցւոյ դէմ արշաւ, Արարատ լերան խորհուրդի ձաղկում, Արեւմտեան Հայաստանի ուրացում, «Մեր հայրենիք»-ի տառին ու ոգիին մերժում, Եռագոյնի ու Հանրապետութեան զինանշանի դէմ մեղանչում, Սահմանադրութեան խեղաթիւրում, շարքը երկար է տակաւին, եւ հիմա հերթը հասաւ մեր պատմահօր՝ Խորենացիով նուիրականացած Հայոց պատմութեան …

***

Ինչու՞ Հայոց պատմութիւն եւ ոչ՝ Հայաստանի պատմութիւն, պարզապէս որովհետեւ երեք հազարամեայ մեր պատմութեան մէջ հայկական պետութիւնը անոր միայն մէկ փոքր մասը կը կազմէ դժբախտաբար: Պետութիւն ունեցած չենք, բայց ունեցած ենք ժողովուրդ, հանդիսացած ենք ազգ, որ պետութեան բացակայութեան ահաւոր պայմաններու մէջ յաջողեր է պահպանել ինքնուրոյն դիմագիծ՝ լեզու, գիր, գրականութիւն, երաժշտութիւն, արուեստ, գիտութիւն, քաղաքակրթութիւն, եւ արարեր է ազգային գիտակցութեամբ, իսկ վերջին երկու հարիւրամեակներուն ապրեր է Զարթօնք, կերտեր է բարձր մշակոյթ, նուաճելով նոյնիսկ համաշխարհային փայլուն մակարդակ:

Հապա՞ սփիւռքը: Ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացը, որ այս անգամ ոչ միայն պետութեան բացակայութեան, այլեւ հայրենիքէն հեռու, հայրենի հողէն բռնագաղթուած, աշխարհացրիւ, կերտեց պատմութիւն: Սփիւռքը պահեց իր ինքնութիւնը, իր լեզուն, իր մշակոյթը, կառուցեց իր եկեղեցիները, դպրոցները, ակումբներն ու կեդրոնները, մարզական, բարեսիրական, մշակութային միութիւնները՝ պատկառելի գործունէութեամբ, յամառօրէն պայքարեցաւ, մաքառեցաւ ահաւոր հոսանքն ի վեր՝ գաղութները հայ պահելու համար, յանձնառո՛ւ հայ, որոշ տեղեր ու որոշ ատեն՝ ի հարկին զէնքի գնով, ինքնապաշտպանական խումբերով: Եւ այս ամբողջը չեղաւ ինքնանպատակ, այլ՝ ի խնդիր Հայ դատին, ի խնդիր անկախ պետութեան կերտման, որուն համար տարուեցաւ ծով աշխատանք, անսահման զոհողութիւն, նուիրում, որոնց շնորհիւ արձանագրուեցան նկատառելի ու էական յաջողութիւններ: Եւ այս երթը անխափան ու պատուով կը շարունակուի այսօր արդէն հինգերորդ սերունդով, պայքարը անդուլ կը մղուի, պիտի մղուի՛ մինչեւ վերջնական յաջողութիւն:

Եւ ուրեմն այս բոլորը մաս չեն կազմեր մեր պատմութեան, եթէ պիտի հետեւինք ՔՊ-ական «տրամաբանութեան» …

Ամենեւին:

Եւ ահաւասիկ ինչո՛ւ Հայո՛ց պատմութիւն է եւ ոչ՝ Հայաստանի: Մեր պատմութիւնը կ՛ընդգրկէ բովանդակ ազգը եւ այս իսկ տրամաբանութեամբ կը կոչուի ու պիտի շարունակուի կոչուիլ Հայոց պատմութիւն: Ու որքան ալ փորձէ ՔՊ-ական ապազգային քլանը ազգի երկփեղկման իր քաղաքականութիւնը մղել, Սփիւռքի ու Հայաստանի միջեւ բաժանարար իր գիծը լայնցնել, Հայ դատի պահանջատիրութիւնը վերացնել՝ կեղծ ու խաբուսիկ խաղաղութեան պատրուակով թշնամիին օրակարգին ենթարկուելով, միեւնոյնն է, պիտի չյաջողի, պարզապէս որովհետեւ գլխագիր Ազգը ի վերջոյ դուրս պիտի գայ իր անհասկնալի թմրութենէն, ձեռքը ամուր պիտի զարնէ սեղանին եւ ի՛նք է, որ պիտի պարտադրէ իր կամքը, հայու արժանապատիւ ընթացքը:

ՀՐԱՉ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company