ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ընդդիմությունը պետք է վե՛րջ տա մեկը մյուսին հարվածելու, իրար ոչնչացնելու քաղաքականությանը

02 Փետրվար 2024

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։

«Վերջին երեք տարվա մեջ ընդդիմությունը հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով։ Երբ ասում են՝ ծրագիր, թեկնածու չեք առաջարկել, հիշեցնեմ՝ Հայրենիքի փրկության շարժում․ պատերազմից հետո ընդդիմադիր 17 ուժ համախմբվել է, ներկայացրել են վարչապետի թեկնածու, ճանապարհային քարտեզ , լավ կամ վատ, ճիշտ, թե՝ սխալ, բայց հստակ ներկայացրել են, թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերել, ինչպես պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն և նպատակին հասնելու համար պրոցեսներն ինչպես ենք տեսնում»,- Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունը երկրորդ փորձն արել է ընտրություններին․ «Ընտրությունների ժամանակ ներկայացրել ենք վարչապետի թեկնածու, երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծարագիր՝ բոլոր մանրամասնություններով․ հասակությանը տրվել է այդ այլընտրանքը։ Երբ ասում են՝ դուք այլընտրանք չեք տվել, չեք ասում ինչպես պետք է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերեք, ով պետք է լինի վարչապետի թեկնածու, առնվազն այսօրվա մեր խորհրդարանական ընդդիմության պլատֆորմը լավը չէր, թող հավանեին «Պատիվ ունեմ»-ինը։

Դիմադրության շարժում․ շատ հստակ հասարակությանն ասել ենք, որ այս մարդը տանում է Արցախը հայաթափելու և Հայաստանը թրքացնելու ծրագիր։ Հրապարակել ենք մեր պատկերացումները, կոչ ենք արել ,դուրս ենք եկել , երկու ամիս գիշեր-ցերեկ պայաքարել ենք, մեր կռիվը տվել ենք․․․ Բացթողումներ, սխալներ ունեցել ենք, բայց մենք մեր այքարի մեջ եղել ենք անկեղծ ու ազնիվ։ Մեր ուժերը չի հերիքել, որովհետև, նորից եմ ասում, պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, համահայաստանյան օրակարգ ։

ԱԺ-ում ելույթներից, խոսելուց բացի, հանդես ենք եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք, այո, իշխանությունը մերժել է ։ Երբ թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրի» դեմ այլընտրանք էինք ներկայցնում խորհրդարան իրենք հերքում էին, բայց մերժելով ցույց էինք տալիս, որ՝ ժողովուրդ սրանք ձեզ խաբում են, սա է սրանց իրական դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք, առնվազն, երեք տարվա մեջ կոնկրետ քայլերով ու գործողություններով հանդես ենք եկել, փորձել ենք սրանց հեռացնել ու փոխել իրավիճակը, հիմա ցանկալի արդյունքը չունենք․ ո՞րտեղ ենք սխալվել, ի՞նչը պետք է ավելի արդյունավետ անենք, որ չենք արել ,ինչո՞ւ իրական անկեղծ ու ամբողջական համամբում չի եղել , այս խնդիրներն ընդդիմությունը, առնվազն, իր ներքին հավաքների ժամանակ լրջորեն պետք է քննարկի»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելյանը նաև խոսեց նվիրյալ պայքարողների վրա շարունակ ցեխ շպրտելու արատավոր երևույթից։

«Նրանք, ովքեր հարվածներն ընդունել են, պայքարի պատասխանատվությունն են վերցրել, դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, ովքեր մի բան պետք է անեին՝ չեն արել, ովքեր այս պայքարից հրաժարվել են տարբեր պատճառներով, դարձան ճի՞շտ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթուղթը հայկական կողմի համար որևէ դրական դրույթ չի պարունակում։ Այն փաստաթուղթը, որի անունը դրել են «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ որևէ կապ չունի։ Դա Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ կնքվող փաստաթուղթ է։ Սա մի փաստաթուղթ է, որով Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել նախկինում ուժի կիրառմամբ ձեռք բերված ՀՀ տարածքները և որևէ կերպ չի զսպում նրանց ախորժակը։

-Երկու կողմերի առաջարկներն էլ երևում են այն փաստաթղթում, որը մեր պատգամավորները տեսել են, սակայն Ադրբեջանը մերժել է հայկական կողմի բոլոր առաջարկները։

-Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախը հայաթափվել է Էրդողան-Ալիև-Նիկոլ Փաշինյան միասնական ջանքերով։
Բավականին հավանական տեսակետ է այն, որ Նիկոլ Փաշինյանը, երկիրը կրկին ներքաշելով պայմանավորված պատերազմի մեջ, արդյունքում կստորագրի Ալիևի պայմաններով փաստաթուղթը։

-Նիկոլը ո՛չ Հյուսիս է գնում, ո՛չ Արևմուտք, նրա արտաքին քաղաքական վեկտորն ուղղվում է դեպի Թուրքիա։

-Եթե ընդդիմությունն իր գլխավոր ուղղությունները պահում է, աշխատում է մեր ժողովրդի հետ, բայց զուգահեռ ներառում է քաղաքացիներին հուզող այլ խնդիրներ, դա պետք է ընկալել՝ որպես պայքարի ընդլայնում։ Բայց եթե ընդդիմությունը հեռանա իր գլխավոր նպատակից, համագործակցի սրանց հետ, կդառնա Նիկոլ։

-Դաշտը շատ լայն է, բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, հասարակությանը հուզող բոլոր հարցերին պատասխանել, ցույց տանք, որ սրանք չարիքի իշխանություն են։

-Կառավարությունը կեղեքում է գործարարներին, ոչ նպաստավոր հարկային պայմաններ է ստեղծում նրանց համար, հիմա այս հարցի մասին ԱԺ ամբիոնից պիտի խոսվի՞, թե՞ չէ։

-Մեզ աղերսում են վերադառնալ ու ստանձնել բոլոր այն պաշտոնները, որոնք վերապահված են ընդդիմությանը, որովհետև դրսից իրենց նեղում են արդեն։ Իշխանությունն այս խնդիրը լուծելու համար մեզ խնդրում է վերադառնալ ու ստանձնել այդ պաշտոնները։ Մեր պատասխանը միանշանակ «ոչ» է։

-Խմբակցությունում կան նաև պասիվ պատգամավորներ, և դա շատ բնական է։ Բոլորը նույն գիտելիքներն ու հմտությունները չունեն։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է պրոբլեմը, որ մեր պատգամավորները գնում են Խորհրդարան ու հարցեր են բարձրացնում։

-Նիկոլից պետք է ազատվել։ Եթե վաղը պահանջեցինք Ալեն Սիմոնյանի հրաժարականը, և եթե ՔՊ-ից 18 հոգի չմիանան մեզ, բնական է, որ ցանկացած նախաձեռնություն տապալվելու է։

-Վաղը այս մարդիկ, նույն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը դնելու են հայոց այբուբենի փոփոխության հարցը։ Ասելու են՝ մեր այբուբենը հին է, 1600 տարվա, չի համապատասխանում մեր պետությանը, բացի դրանից, Մեսրոպ Մաշտոցն էլ Հայաստանում չի ապրել, վտանգում է մեր անվտանգությունը։ Ու, ասենք, կարող են Դանիել Իոաննիսյանին հանձնարարել նոր այբուբեն գրել։ Սրանք մեզ ուզում են կտրել մեր արմատներից։

-Այս մարդիկ Թուրքիայի ու Ադրբեջանի խամաճիկ իշխանություններ են։

-Ում-ում, բայց «ի՞նչ եք արել» հարցը ինձ չպետք է տալ։ Դուրս ենք եկել, կռիվ ենք տվել, ուրիշների պես մենակ ստատուս չենք գրել… Վերջին 3 տարվա մեջ ընդդիմությունը հանդես է եկել 3 նախաձեռնություններով՝ Հայրենիքի փրկության շարժում, ընտրություններ, Դիմադրության շարժում։ Բացթողումներ ունեցել ենք, ձախողել ենք, բայց մեր պայքարի մեջ ազնիվ ու անկեղծ ենք եղել։

Ովքեր իրենց վրա պայքարի պատասխանատվություն են վերցրել, այսօր դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, դարձան ճի՞շտ։

-Իմ դեմ օգտագործում են «Բարձրախոսը վերցրել էր, չէր տալիս» թեզը, բայց էդ բարձրախոսը վերցնելու պատասխանատվություն ոչ ոք իր վրա չի վերցրել։ Ես չեմ վախեցել, վերցրել եմ։ Ո՞ւր են բարձրախոս վերցնողները, բարձրախոսն ազատ է, թող վերցնեն։ Բայց չեն վերցնելու, էլի մենք ենք վերցնելու, Նիկոլին էլ մենք ենք լարելու:

-Ինչի՞ եք կռվում ընդդիմության դաշտի լիդերության համար։ Իմա՞ստը։ Իմ մոտ հաճախ տպավորություն է, որ կռվում են ոչ թե Նիկոլի տեղի համար, այլ խորհրդարանական ընդդիմության:

-Հայաստանին սպասում են հետևյալ իրադարձությունները՝ Սահմանադրության փոփոխություն, արտահերթ ընտրություններ, «խաղաղության պայմանագրի» կնքում։ Ընդդիմությունն այսօրվանից պետք է պատրաստ լինի դրան։ Չեմ կարծում, որ Նիկոլը կգնա հանրաքվեի, բայց եթե նման բան լինի, սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի։ Եթե պայմանագիր ստորագրելու գնա, ստորագրումից մինչև վավերացում բավականին ընթացք է։ Պետք է օգտագործել այդ ժամանակն ու Նիկոլին իր փաստաթղթով ուղարկել գրողի ծոցը։ Արտահերթ ընտրությունների սցենարը նույնպես հավանական է։ Չի բացառվում, որ վերջին երկուսը միաժամանակ փորձեն անել։

-Պետք է նախապատրաստվել, օրակարգ մեջտեղ բերել ու գնալ դիմադրության ճանապարհով, պետք է գնալ այդ ուղղությամբ։

-Թրիգերի պետք չէ սպասել, պետք է նախապես ծրագրել անելիքները, որ չհասնի դրան։

-Փետրվարի 10-ից հետո ՀՅԴ-ն, վստահ եմ, նաև «Հայաստան» խմբակցության պատգանավորներն այցելելու են մարզեր, մարդկանց բացատրելու են իրավիճակը։ Սա չպիտի կարողանա ժողովրդին խաբի, Հայաստանի կապիտուլյացիան ներկայացնի՝ որպես ձեռքբերում։ Սա մենք պետք է գիշեր-ցերեկ ժողովրդին բացատրենք։

-Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին կետը հայ ժողովրդին ոչնչացնելն է։

-Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է Սփյուռքի հետ, նոր ծավալի սրիկայություն է։ Սա ևս Թուրքիայի պահանջն է, որովհետև տարիներ շարունակ Ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքն առնվազն նեղություն էր պատճառում Թուրքիային։ Որևէ ՔՊ-ական, եթե նկատել եք, չի ասում՝ «հարգելի հայրենակից», որովհետև հայրենակիցը միայն ՀՀ քաղաքացին չէ, այլև սփյուռքահայն է։

-Ոչ միայն պատրաստ ենք մեր տեղը զիջել ընդդիմադիր լիդերության համար, այլև փնտրտուքների մեջ ենք։ Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ։ Դու պետք է կարողանաս ընկնել ու վեր կենալ։ Կեղծ պատկեր են ստեղծել, որ մենք թույլ չենք տալիս ուրիշներին պայքարել։

-Մեզ ոմանք ասում են՝ ֆանարիկով երթ էիք անում։ Ֆանարիկով երթ անելու համար 150 հոգի մա՞րդ են բռնում։ Գայիք, դուք էլ ծեծ ուտեիք, պախկվում եք համակարգչի հետևն ու բան եք պահանջում։

-Ես միշտ կողմ եմ բաց զրուցել, պարզել՝ ով էր ցույց կազմակերպողն ու ցրողը։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ դա մեզ ի՞նչ է տալու։ Դրանից հետո ընդդիմադիր դաշտում լիքը մարդ պատերի տակով պետք է ման գա, չի կարողանալու հարցազրույցների գնալ։ Բայց արդյո՞ք դա հիմա մեզ պետք է։

-Վերջապես եկե՛ք հասկանանք՝ ով է ընդդիմություն՝ անուններով, որովհետև ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը նստում հրապարակային քննադատում է ընդդիմությանը։ Երբ լուրջ դեմքով գալիս, նստում են ու սկսում ընդդիմությունից խոսել, ընկե՛ր ջան, դու էլ ես կուսակցության ներկայացուցիչ, գնա՛, մեզնից լա՛վ արա։

-Ընդդիմությունը պետք է վե՛րջ տա մեկը մյուսին հարվածելու, իրար ոչնչացնելու քաղաքականությանը։ Դրանից իրենք չեն ուժեղանալու, այլ այս չարիքի իշխանությունը։

-Բոլորը պահանջում են գործողություններ․ դրանք պետք է լինեն, բայց փողոց դուրս գալուց առաջ տնային աշխատանքը պետք է ամբողջությամբ անել։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company