ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ատրպէյճանի Նախագահի (Նախ)Ընտրութիւնը

03 Փետրվար 2024

Օրերը կը հաշուենք, մեր աչքերը ուղղած փետրուարեան մօտալուտ օրուան մը. բայց ո՞վ հետաքրքրուած է, կամ, աւելի ճիշդը, ո՞վ կը հաւատայ, որ Ատրպէյճանի նախագահական արտակարգ ընտրութիւնները արդար, ժողովրդավար պայմաններու մէջ եւ ամենայն թափանցիկութեամբ պիտի կատարուին։ Պաքու բացայայտ դարձուցած է, որ օտար դէտերու ներկայութիւնը պիտի չհանդուրժէ, ինչպէս չի հանդուրժեր Հայաստան հասած եւրոպացի դէտերու հսկողութիւնը…

Բռնապետին փափաքն ու մարմաջը չէ միայն այլ-ընտրութիւնն ու (նախ)ընտրութիւնը, այսինքն՝ «տաքը տաք»-ին կատարել նախագահական ընտրութիւնները։ Պատճա՞ռ։

Յատկապէս Արցախի մէջ իր արձանագրած սարքովի յաղթանակով եւ իր քարիւղին բոյրը եւրոպաներ հասցուցած Իլհամ Ալիեւ բաւական զօրաւոր դիրքի վրայ է այս փուլին: Երկրին ղեկը 2003-ին իրողապէս հօրմէն ժառանգած միապետը չ’ուզեր ժամանակ կորսնցնել, մանաւանդ, որ Եւրոպայէն դէտեր հետզհետէ ձայն կը բարձրացնեն, թէ մարդկային տարրական իրաւունքներ չեն յարգուիր, եւ այդ դաժան, բռնատիրական պայմաններուն մէջ, ընդդիմութիւնը շարունակ ոտնակոխ եղած է, բանտերը լեցուն են այլախոհներով (Արցախէն կամ հայկական բանակէն գերի բռնուածները՝ այլ էջի մը լուսանցքին վրայ)։

Արցախի 44-օրեայ պատերազմին իր տարած «փառաւոր» յաղթանակէն, ապա նաեւ՝ անցեալ Սեպտեմբերին, Արցախի վերջին պատառիկին բռնագրաւումէն ու նորագոյն ցեղասպանութեան իրականացումէն ետք, այս բռնապետին մեծամոլութեան եւ հալածախտի բարդոյթը հասած է նոր գագաթնակէտի, այնքան մը, որ ամէն մէկ շարժումի ետին կ՛երեւակայէ տեսնել, թէ իր դէմ դաւ մը կը սարքուի։ Ակներեւ է, որ այս հիւանդութիւնը տարածուած է կովկասեան բարձրաւանդակի երկիրներուն մէջ։ Հ․Հ․ ղեկավարն ալ բռնատիրութեան տարբերակներու բարդոյթէն կը տառապի։

Եզակի է Ատրպէյճանի սահմանադրութիւնը, որ կարելի է խորագրել «Ալիեւի սահմանադրութիւն»։

Նշենք կարգ մը տողեր այդ սահմանադրութենէն․-

Ատրպէյճանի նախագահը երկրին ղեկավարն է։ Ան կը ներկայացնէ Ատրպէյճանի հանրապետութիւնը, թէ՛ ներքին եւ թէ արտաքին ճակատներուն վրայ։

Ատրպէյճանի նախագահն է երկրին օրինական ուժի երաշխաւորը։

Ան որոշում կու տայ, որպէսզի կատարուի խորհրդարանի (Միլի Մեճլիս) ընտրութիւնը, նախարարներու նշանակումը, օրէնսդիր դատախազի ընտրութիւնը, բանակի ընդհանուր զօրավարին նշանակումը, պատժամիջոցներու որոշումն ու բնականաբար անոնց բեկանումը – եթէ անշուշտ պատահած է։ (Ի՜նչ ժողովրդավարութիւն, իշխանութեան թեւերու ի՜նչ բաժանում…)

Կրնանք մինչեւ իսկ կէս-կատակ ըսել, որ նախագահը իրաւասութիւն ունի քուէարկողներուն ձեռքէն խլել թուղթերը եւ ի նպաստ իր անձին քուէարկել։

Իտալական ոճով երգիծանքը շարունակենք։ Նախագահը իրաւասութիւն ունի շինծու ընդդիմութիւն մը ստեղծելու: Փաստը այն է, որ կեղծ ժողովրդավարութիւն մը բեմադրելու համար, հրապարակ նետուած են հինգ-վեց այլ թեկնածուներ, որոնց մասին չ’արժեր ժամանակ մսխել:

Եւ ահա՛, փոխանակ Հոկտեմբեր 2025-ի Չորեքշաբթի օր մը՝ Ատրպէյճանի նախագահական արտակարգ (եւ արտառոց) ընտրութիւնները տեղի պիտի ունենան Չորեքշաբթի, 7 Փետրուարին։

Երկրի սահմանադրութեան 102-րդ յօդուածը կ’ըսէ, թէ Ատրպէյճանի նախագահական ընտրութիւններուն պաշտօնական արդիւնքը կը տեղեկացնէ սահմանադրական դատարանը, յաջորդող 14 օրերուն:

Արդեօք ո՞վ պիտի սպասէ, կամ հաւատք ու համբերութիւն ունի սպասելու։ Չէ՞ որ արդիւնքը ընտրութենէն շա՜տ առաջ, թուականի ճշդումի պահէն ի վեր յստակ է…

Ընտանեկան տաքուկ միջավայր մըն է Պաքուի պալատը, որուն տանտէրներն են տէր եւ տիկին նախագահ եւ փոխ նախագահ Իլհամ Ալիեւն ու Մեհրիպան Ալիեւան։ Զարմանալի պիտի չըլլայ, որ Փաշինեան Պաքու երթայ՝ շնորհաւորելու համար «խաղաղասէր գործընկերոջ» վերընտրութիւնը: Այլապէս, Ալիեւ կրնայ նախանձիլ Էրտողանի…

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company