ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Օրհներգին, Զինանշանին Եւ Դրօշակին Անհպելիութեան Հրամայականը

05 Փետրվար 2024

Սահմանադրութեան փոփոխութեան անհրաժեշտութեան մասին բարձրաձայնուած յայտարարութիւններուն առընթեր յայտնապէս կը նախապատրաստուի նաեւ հանրային կարծիք ստեղծել օրհներգի եւ զինանշանի փոփոխութիւններուն ուղղութեամբ:

Այս մասին առաջ մղուող առարկութիւնները փոխկապակցուած են սահմանադրութեան փոփոխութիւններուն: Օրհներգին մէջ թշնամիներուն մասին ակնարկութիւն կայ: Արարատը գրգռութիւն է թշնամիին ուղղուած եւ նման «խաղաղասիրական» բնոյթի վարկածներ:

Կ՛ուղեկցուին անշուշտ հեգնական «սմայլիկ»-ի համանմանութիւն, Կրկէսի առիւծ, եւ այլ համեմատութիւններ` գեղագիտականին անուան տակ շղարշելու համար «թշնամազերծում»-ի գործողութիւնները:

Հաւաքական մտածողութեան վրայ ազդեցութիւն բանեցնելու այս գործողութիւնները համալիր դրուածք ունին` Հայդատականութիւն, Ծովից ծով Հայաստան, Սթամպուլը պիտի լինի արեան ծով` ծաղրանկարայնացումէն մինչեւ առաւելապաշտութիւն, Արարատ-Արագած, պատմական հայրենիք-արդի Հայաստան, Հայաստանի պատմութիւն-հայոց պատմութիւն կեղծ բանավէճերու յառաջացումով օրակարգերու հանրայնացումը:

Հիմա կեդրոնանանք օրհներգին եւ զինանշանին փոփոխութեան տակ երեւցող վտանգին վրայ:

Օրհներգն ու զինանշանը, ինչպէս դրօշակը, իրենց գաղափարական հիմնաւորումը ունին գործող Սահմանադրութեան նախաբանով յղում ստացած Անկախութեան հռչակագիրին մէջ:

Այսպէս.

Անկախութեան հռչակագիրը, պետականութեան անկախ հռչակման հիմնաւորումներուն մէջ կը նշէ` «…զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները»…

Անկախութեան հռչակագիրով կը դաւանուի Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժողովրդավարական բնոյթը: Եւ երբ կ՛ըսուի զարգացնել ժողովրդավարական աւանդոյթները, կը հասկցուի այս պարագային զարգացնել ոչ միայն ժողովրդավարական կարգերը, այլ նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժողովրդավարօրէն կայացուցած որոշումները:

Աւելի պարզ կը դառնայ ուրեմն, որ մայիսքսանութեան աւանդոյթներու զարգացման յանձնառութիւնը ստանձնելով, վերանկախացող Հայաստանը այս ձեւով կը նկատուի Հայաստանի Առաջին Հանրապետութեան շարունակութիւնը, այլ խօսքով` իրաւաժառանգորդը:

Այս իրաւաժառանգորդութեան ամէնէն վաւերական հաստատումը, մայիս 28-ի իշխանութեան կայացուցած որոշումներու եւ այս պարագային պետութեան խորհրդանիշներու վերաորդեգրումն է:

Այս բոլորը սահմանադրական հիմք ունեցած են, որովհետեւ անոր նախաբանը յղում կատարած է Անկախութեան հռչակագիրին: Յղումի այդ վերացումը ուրեմն նաեւ Առաջին Հանրապետութեան հետ իրաւաժառանգորդութեան սահմանադրական հիմքը չեղեալ նկատած կ՛ըլլայ: Անկէ ետք թէ՛ գաղափարական եւ թէ՛ սահմանադրական բոլոր արգելքները ջնջուած կ՛ըլլան, որպէսզի նոր օրհներգ կամ նոր զինանշան, ինչու չէ նաեւ նոր դրօշակ որդեգրեն գործող իշխանութիւնները:

Սմայլիկի կամ կրկէսի մասին խօսողները կա՛մ չեն գիտակցիր այս իրաւաժառանգորդութեան, կա՛մ ալ գիտակցելով հանդերձ կ՛ուզեն ջնջել սահմանադրական եւ գաղափարախօսական բոլոր հիմքերը: Գուցէ «նոր Հայաստան»-ի կարգախօսը այսպէս կ՛ընկալուէր, եթէ ի հարկ է երկրի անուանափոխութեան առաջարկ մը շրջանառութեան չմտնէ յանկարծ:

Օրհներգի կամ զինանշանի քննարկումը գեղագիտական կամ այժմէականութեան ու նորաձեւութեան հետ աղերսելը պարզապէս չընկալել է, թէ ինչո՛ւ անկախացող Հայաստանի վարիչները մայիսքսանութեան աւանդոյթներու զարգացման առաջադրանքը ձեւակերպած են Անկախութեան հռչակագիրին մէջ, այդպիսով վերահաստատելով իրաւաժառանգորդութեան խնդիրը:

Առաջին Հանրապետութեան իրաւաժառանգորդութիւնը պետութեան խորհրդանիշներէն զատ այլ խորհուրդներ կը ներփակէ: Կրթականէն մշակութային, մինչեւ տարածքային: Յատկապէս եթէ պիտի շարունակենք աշխատիլ անվաւեր ճանչցնել տալու համար Կարսը, Մոսկուան ու Ալեքսանդրապոլը եւ առաջադրելու` Իրաւարար վճիռով եւ Ազգերու լիկայով ճանչցուած Առաջին Հանրապետութեան սահմանները:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company