ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունն այդ ամենին նայում է մատների արանքով

03 Փետրվար 2024

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ 2023 թվականի սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշները։ Նախորդ տարվա տնտեսական առանցքային տենդենցների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Կարող ենք արձանագրել, որ 2023 թվականը Հայաստանի տնտեսության համար բավականին բարձր աճի տարի է եղել։ Պաշտոնակական վիճակագրությամբ աճը կազմել է 9.5 %։ Հիշեցնեմ, որ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր 7 %, այսինքը նախատեսվածից 2.5 % ավել աճ են ապահովել։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ և գնահատել, թե որ ոլորտներն են այդ աճն ապահովել, որպեսզի պարզ լինի, թե այն ներքին, թե արտաքին գործոններով է ապահովվել և արդյոք այն երկարաժամկետ է, թե ոչ։

Այս աճն արձանագրվել է 2022թ երկնիշ աճի նկատմամբ։ Կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը բավականին արագ տեմպերով աճում է վերջին երկու տարիների ընթացքում։ Արձանագրված աճն հիմնականում ապահովել են առևտրի ոլորտը, որը կազմում է 25.7 %, ծառայության ոլորտը՝10.3% և շինարարությունը՝ 14.8 %։

Իրականության մեջ այս 9.5% տնտեսական աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ապահովել է առևտրի ոլորտը։ Այն, մասնավորապես՝ մեծածախ առևտրի ոլորտը, զգալի աճ է ապահովել, ինչը պայմանավորված է Հայաստանի վերաարտահանման հնարավորություններով։

2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանն ունեցով վերաարտահանման լայն հնարավորություններ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ այնտեղից այլ երկրներ։ Միայն 2023 թ. 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտավորապես 450 մլն դոլարի ադամանդ, մոտավորապես այդքան ոսկի և մոտ 350 մլն դոլարի ավտոմեքենաներ։ Այս ապրանքներից ոչ մեկը Հայաստանում չի արտադրվում և դրանք հիմնականում վերաարտահանվող ապրանքներ են։ Բայց այս վերաարտահանումը էապես նպաստում է մեր ներքին և արտաքին առևտրի ծավալների աճի վրա։

Միաժամանակ պահպանվում է բարձր սպառումը՝ պայմանավորված Հայաստան եկող տրասֆերտներով, չնայած այն անցած տարվա համեմատ բավական նվազել է, այնուամենայնիվ Ռուսաստանից ևս մեծ գումարներ է գալիս Հայաստան։ Դրան գումարած նաև մեր բանկային համակարգը սպասարկում է ռուսների գործարքներն Հայաստանից։ Օրինակ 2022-23 թվականներին մոտավորապես 10 հազար ռուսական ընկերություններ են ստեղծվել, որոնք գործում են Հայաստանից և բանկային համակարգն այդ գումարները շրջանառության մեջ է դնում Հայաստանից և բավականին լուրջ գումարներ է վաստակում այդ առումով։

Մի շարք ռուսական ընկերություններ և ֆիզիկակակն անձինք, մեր բանկային համակարգը դիտում են նաև որպես իրենց գումարները կանխիկացնելու հնարավորություն։ Պատահական չէ, որ վերջին ամիսների ընթացքում բավականին դժվարացել է Հայաստանի առևտրային բանկերում ռուսների հաշիվներ բացելը։Որովհետև ակնհայտ է, որ դրսից կան ազդակներ , թե այդպես շարունակվելու դեպքում բանկերը կընկնեն պատժամիջոցների տակ և ԿԲ-ն փորձում է զսպել կամ սեղմել առևտրային բանկերի ախորժակը, որպեսզի ռուսներին չսպասարկեն, կամ սպասարկեն իրական հաճախորդներին, այլ ոչ թե փողեր պտտող մարդկանց։

Այս ամենը նպաստել է, որ մեր տնտեսության մեջ գումարների ծավալներն ավելանան և այս ամենը նպաստել է նաև մեր արտաքին առևտրի հաշվեկշռի փոփոխմանը։ Օրինակ՝ արտահանումը նախորդ տարի աճել է 55.3 %-ով, ներմուծումը՝ 40.2 %-ով։ Արտահանման ավելի արագ տեմպը պայմանավորված է վերաարտահանմամբ։ Այս վերաարտհանման մեջ մենք պետք է խոսենք նաև վերջին ամիսներին ոսկերչության արտադրանքի արտահանման ծավալների զգալի աճի մասին։ Օրինակ՝ միայն նախորդ տարվա նոյեմբերին, ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է մոտ 14 անգամ։ Այն իր ազդեցությունն է թողել մեր արդյունաբերության ցուցանիշի վրա։ Ուշագրավ է, որ ըստ ճյուղերի ամենահամեստ աճը գրանցել է արդյունաբերությունը, 4.1%։ Եթե այս ոսկերչության ծավալները հանենք, ապա կտեսնենք, որ արդյունաբերությունում կունենանք, ոչ թե 4 %-անոց աճ այլ՝ անկում։ Այսինքը, վերջին նոյեկմբեր-դեկտեմբեր ամիսներին ի հաշիվ ոսկերչության, արհեստական և ակնհայտ կեղծ արդյունաբերության, մենք ունեցել ենք 4 %-անոց աճ։

2023 թվականին հանքարդյունաբերությունն անկում է գրանցել մոտ 9 %-ի շրջանակներում, այս անկման պատճառն է պղնձի խտանյութի ծավալների զգալի նվազումն է։ Իսկ պղնձի արդյունահանման ծավալների նվազումը պայամանավորված է մի շարք գործոններով։ Առաջին՝ Արցախից պղնձի հոսքերը նվազել են։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի դեկտեմբերին Արցախի շրջափակման պայմաններում էլ արցախի կաշենի հանքավայրից այլևս պղինձ չէր գալիս Հայաստան, իսկ այն արտահանվում է Հայաստանի անվան տակ, մեր արտաքին հաշվեկշռի մեջ էր և այն նվազեցրել է մեր արդյունահանման կամ արտահանման ծավալները։ Դրան գումարվել են նաև ի հայտ եկած անվտանգային խնդիրները Թեղուտի հանքավայրի՝ ժամանակ առ ժամանակ գործունեության դադարեցումը և այլը, որոնք արդյունաբերության ոլորտի անկման պատճառներից մեկն է հնադիսացել։

Ըստ ճյուղերի դիտարկելիս, կարելի է տեսնել, որ բավականին մտահոգիչ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում։ Այստեղ պաշտոնական վիճակագրությամբ 0.3 % անկում կա։ Կարծում եմ, որ իրականության մեջ այդ անկումն ավելի մեծ է, քան 0.3 %-ը և կարծում եմ, որ այն պայմանավորված է անասնապահությամբ։

Անասնապահությունը մեր հասարակության համար դարձել է վնասաբեր բիզնես։ Այստեղ տարբեր ծառայությունների, ապրանքների գները կտրուկ ավելացել են, մասնավորապես խոտի, բուժանյութերի և այլն, բայց օրինակ կաթի և մսի գները դրան համաչափ չեն աճել։ Դրան գումարած նաև այն, որ դրամի գերարժևորմամբ պայմանավորված Ռուսաստանի և բելառուսից գալիս են էժան գյուղմթերք և մեր տեղական արտադրողներին շուկայից դուրս են թողնում։ Շատերը հրաժարվել են անասնապահությունից՝ հաշվի առնելով վերջին տարիների իրավիճակը։

Մտահոգիչ իրավիճակ է նաև ցորենի արտադրության պարագայում։ Չնայած մենք ունենք պաշտոնական վիճակագրությամբ աճ, բայց տարվա ընթացքում, պայմանավորված ռուսական ցորենի գերարտադրությամբ և Հայաստան դրա ներմուծման ծավալների աճով, ցորենի գների նվազումը հանգեցրեց նրան, որ ներքին շուկայում ցորենի գները նվազեցին։ Մեր ցորեն արտադրողները հիմա փաստի առաջ են կանգնած, շատ հաճախ նրանց ձեռնտու է ունեցած ցորենը անասնակեր դարձնեն, քան վաճառեն, կամ հավաքեն դաշտերից։

Մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք մտահոգիչ իրավիճակ, այն դեպքում, երբ որ գյուղատնտեսությունը, ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև պարենային նավտնագության կարևոր խնդիր է լուծում։ Սրան է գումարվում նաև այն, որ մեր բնակչության 1/3-ն այնտեղ է ապրում և կարող ենք արձանագրել, որ ՀՀ բնակչության 1/3-ի մոտ կենսամակարդակի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ նրանց վիճակը վատթարացել է 2023 թվականին։

Եթե ամփոփենք ընդհանուր ցուցանիշներն, ապա կարող ենք արձանագրել, որ իրոք ունեցել ենք տնտեսական աճ, բայց դրանցից օգտվել են փոքր թվով գործարարներ, ֆիզիկական անձինք, ինչը խիստ ժամանակավոր է դարձնում այս տնտեսական աճի էֆեկտները։ Ակնհայտ է, որ կառավարությունը 2022-23 թթ տնտեսական աճի ցուցանիշները չի կարողացել ճիշտ ներդնել, կամ վերաներդնել, մենք ունենք դրսից մեծ հոսող գումարներ։ Կառավարությանը պետք է ունենար նոր ծրագրեր, որոնք թույլ կտային այդ գումարները երկարաժամկետ աճի գործոններ դարձնել, բայց այս պահին որևէ նոր ծրագրեր չունի կառավարությունը, նոր մեգածրագրեր, մեգանանախագծեր, ներդրումներ, որ, ենթադրենք, երբ որ մի օր այս գումարներն անհետանանա մեր տնտեսության միջից՝ դրանց տեղը դնելու բան ունենանք։

Իրավիճակը բավականին նման է 2008-09 թթ.-ին երբ դրսից բավականի մեծ գումարներ էին գալիս և այդ հոսքը կրճատվելուց հետո մեր տնտեսությունը 14 % անկում ունեցավ։ Այդ անկումը ուշ թե շուտ լինելու է, ուղղակի դրա ծավալները շատ աղետալի է լինելու մեր տնտեսության և բնակչության համար։ Չնայած օգուտներից շատ քիչ թվով մարդիկ են օգտվում, բայց սպասվող վնասը բոլորս ենք կրելու։ Այդ վնասն արտահայտվելու է աշխատատեղերի կրճատմամբ, պետական բյուջեի եկամուտների նվազմամբ, լրացուցիչ պետական պարտքի ավելացմամբ։

Կառավարությունն այդ ամենին նայում է մատների արանքով, նրանց հետաքրքրում է մեկ շաբաթվա տնտեսական ցուցանիշները, աճերը։ Դրա վառ օրինակը շինարարության ոլորտն է։ 2018 թվականից աջ ու ձախ տրամադրելով շինթույլտվությունները մենք Երևանի անշարժ գույքի շուկայում մեծ փուչիիկ ենք փչել և այն տրաքելու է»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյությում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company