ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի

06 Փետրվար 2024

Ըստ իմ տեսած գաղտնի փաստաթղթի՝ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի, «Ազատության» հեր զրուցում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

– Հակադարձելով այդ թվում և Ձեր պնդմանը, որ Ալիևի պահանջով է փոխվում Սահմանադրությունը, վարչապետն ասում է՝ հակառակը՝ Ադրբեջանն օգտվում է իրավիճակից, փորձում է նման տպավորություն ստեղծել, այդ թվում՝ ընդդիմությունն էլ ջուր է լցնում ջրաղացին, որ խանգարի գործընթացին:

– Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանում սահմանադրական «բարեփոխումների՞ն», բա էդ դեպքում ինչի՞ է պահանջում Սահմանադրության փոփոխություն: Այս իշխանությունները դեռևս 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քովիդի օրերին սահմանադրական փոփոխությունների արշավ սկսեցին ու մի նպատակ էր հետապնդում՝ փոխել Սահմանադրական դատարանի ձևավորումը, որպեսզի իրենց ցանկալի մարդկանց նշանակեին Սահմանադրական դատարանի անդամներ: Այնուհետև, կարծում եմ, 2022 թվականին, եթե ոչ՝ 21, ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը նույնպես Սահմանադրության փոփոխության առաջարկություններ էր մշակում: Այդ հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգում բացարձակապես որևէ խոսք չի եղել անկախության մասին հռչակագիրը փոխելու վերաբերյալ, ու հանկարծ Ալիևը սկսում է հոխորտալ, որ պարտադրում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, ու սենց երջանիկ պատահականությամբ հանկարծ Հայաստանի իշխանությունները նույնպես որոշում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը, հանել հենց այն կետերը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը, իսկ ավելի վաղ Թուրքիան ունեցել են վերապահումներ, իսկ պատերազմից հետո անմիջական նաև ճնշումներ: Հիմա՝ ի՞նչ մանիպուլյացիա է, սա ի՞նչ դեմագոգիա է, մենք մեղք չունենք, մենք ինքներս ենք ուզում անենք, ընդդիմությունը դեմ է, քանի որ Ալիևը դեմ է, նաև ընդդիմությունը Ալիևի հետ համահունչ է աշխատո՞ւմ: Ալիևն ինքն է պարտադրում, Ալիևը դեմ չի:

– Ասում է՝ տրամաբանությունը սա է՝ իրականում Ալիևը չի ուզում, որովհետև եթե փոխվի Սահմանադրությունը, Հայաստանը ուժեղանալու է, իսկ իրեն թույլ Հայաստան է պետք, իրեն հակառակը՝ ագրեսիայի պատճառներ են պետք, որն այդ Սահմանադրությունը տալիս է:

– Այդ նույն հեքիաթն այս իշխանությունները պատմում էին 20 թվականի վերջում, ասում էին՝ պատերազմ սկսվեց, որովհետև Ալիևը տեսավ, որ մենք հզորանում ենք և փորձեց պատերազմով կանխել մեր հզորացումը, իսկ մինչև 20 թվականը չէր հարձակվում, որովհետև մենք թույլ էինք: Ոչ, հարձակվում են թույլ պետության վրա, ուժեղ պետությունից վախենում են: Հիմա էլ նույն խնդիրն է. Ալիևը և Փաշինյանը համարյա նույն ժամանակ մի քանի րոպեի տարբերությամբ նույն պահանջներն են ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու ակնհայտ է, որ սրանով Ալիևն ուղղակի պարտադրում է Փաշինյանին գնալ զիջումների, հակառակը ուղղակի արդեն բարձրակարգ էլ չէ, միջին մակարդակի մանիպուլյացիաներ են:

– Դուք խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթացել եք, կա՞ այնտեղ այնպիսի հիշատակում, որից եզրակացնեիք, որ սա Ադրբեջանի պահանջն է:

– Գաղտնիությամբ կաշկանդված եմ, չեմ կարող ասել՝ այնտեղ ինչ կա, ինչ չկա, բայց կարող եմ վերահաստատել մեր պնդումը, մեր հայտարարությունը, որ այն երկիրը, որը մեզ նման փաստաթուղթ, նման առաջարկություններ է ներկայացրել, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքելու որևէ ցանկություն, որևէ մտադրություն չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company