ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. 88-ի Շարժման Ոգիով Պահպանել Սահմանադրութիւնը (Արցախեան Շարժման 36-Ամեակ)

17 Փետրվար 2024

88-ի շարժումը` Արցախի միաւորումը առաջադրող, ըստ էութեան նաեւ համազգային համախմբում էր: Ստեփանակերտէն Հայաստան եւ ապա սփիւռքեան իւրաքանչիւր համայնք` ամբողջ հայկական աշխարհը համախմբուեցաւ մէկ նպատակի շուրջ: Փրկել Արցախը եւ այդ փրկութիւնը իրականացնելու համար պահանջել անոր վերամիաւորումը մայր հայրենիքին:

Շարժումը վերափոխուեցաւ ինքնապաշտպանութեան մարտերու, ազատամարտի, ազատագրութեան եւ ի վերջոյ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ երկրորդ հանրապետութեան հիմնադրութեան: Վերջնանպատակը մնաց նոյնը` վերամիաւորում Հայաստանի Հանրապետութեան: Վերամիաւորումը գաղափարաքաղաքական իմաստ ունի: Վերստին միացումը հայրենիքին կ՛ենթադրէ, որ Արցախը նախապէս մաս կազմած է Հայաստանին: Եւ պատմական արդարութեան վերականգնման համար պէտք է վերստին միանայ մայր Հայաստանին:

Այս առաջադրանքները բանաձեւուեցան Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրին մէջ: Այսպէս` «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի, «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ»:

Մեր արդի պետութիւնը անկախացած է ուրեմն ըստ էութեան Հայաստանի գերագոյն խորհուրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշումին հիման վրայ, որ վերամիաւորումն է: Եւ դարձեալ շեշտենք. պատահականօրէն չէ, որ օգտագործուած չէ միաւորում բառը, այլ` վերամիաւորումը, իրաւականօրէն ամրագրելու համար նախապէս արձանագրուած ամբողջականութիւնը:

Այսօր ի սպառ կը բացակային 88-ի մթնոլորտը, իրականացուցած համախմբումը, յառաջացուցած համահայկական օրակարգը եւ բոլոր հատուածներով նպատակաուղղուած աշխատանքը: Ճիշդ հակառակը, փլուզուած է ներհասարակական համերաշխութիւնը, հարուածուած է այդ ամբողջութիւնը պահպանող հիմնական երաշխիք բանակը, գլխիվայր շրջուած է արժէքային համակարգը: Սասանուած է անկախ պետականութեան հիմքը կազմող վերամիաւորումի սկզբունքը:

88-ի շարժումի գաղափարախօսութիւնը վերաիմաստաւորելու առաջին գործողութիւնը աներկբայօրէն պէտք է ըլլայ այս իրաւադրոյթի սահմանադրականութիւնը պահպանելը: Մերժել` սահմանադրութեան նախաբանային յղումի վերացումը:

Պետականութեան առումով գոյաբանական իմաստ ստացած այս առաջադրանքին շուրջ պէտք է վերստեղծել 88-ի մթնոլորտը: Հայաստանի մէջ ազգային ուժեր, Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող արցախեան կազմակերպութիւններ եւ սփիւռքի քաղաքական գործօնի անխտիր բոլոր բաղադրիչները անպայման պիտի գան այն եզրակացութեան, որ նոր շարժում պէտք է նախ վերամիաւորման գաղափարին շուրջ համախմբելու եւ այդ ուղղութեամբ աշխատանքները համակարգելու:

Առաջին քայլը ուրեմն հայկական եռանկիւնին վերականգնումն է: Վերականգնուած եռանկիւնը, հռետորական հնչեղութեամբ եռամիասնութիւնը առաջնային համակարգ պիտի ունենայ Սահմանադրութեան փոփոխութեան «Ո՛չ» ըսելը: «Ո՛չ»-ի շարժումը հայրենի ժողովուրդին կողմէ, որ պիտի զգայ նեցուկը Արցախի վտարանդի դարձած ժողովուրդին եւ սփիւռքեան բոլո՛ր ուժերուն:

Ցիւրիխեան արձանագրութիւներէն շատ աւելի հեռուները գացող իրավիճակի շեմին ենք ազգովին: Փրկութեան առաջին քայլը պիտի ըլլայ Սահմանադրութեան փոփոխութեան մերժումի սկզբունքին շուրջ համահայկական համաձայնութիւնը:

Ցիւրիխեան արձանագրութիւններուն դէմ միաւորուեցաւ հայրենի, Արցախի եւ հայկական սփիւռքի ժողովուրդը: Օրին, Երեւանի ներկայացուցիչները զգացին ժողովրդային ճնշումը: Գծուեցան կարմիր գիծերը Սահմանադրական դատարանին կողմէ, որովհետեւ գործող Սահմանադրութիւնը յղում կատարած էր Անկախութեան հռչակագիրին, ուր ամրագրուած էին համայն հայութեան իղձերու կենսագործման, պատմական իրաւունքներու վերականգնման, մայիսքսանութեան աւանդներու շարունակման, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման սատար կանգնելու եւ Հայաստան-Արցախ վերամիաւորումը առաջադրելու ձեւակերպումները:

Հիմա պահն է անկախ պետականութեան ակունքներու իրաւականութիւնը պահպանելու: Պահն է 88-ի շարժման ոգին վերականգնելու:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company