ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեզ անհրաժեշտ փրկօղակը

18 Փետրվար 2024

(Փետրւարի 18-ի առիթով)

Լրացաւ Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան 103-ամեակը:

103 տարի առաջ այս օրը, 1921 թւականի փետրւարի 18-ին, հայ ժողովուրդը խիզախ խոյացումով ընդվզեց իր Հայրենիքին պարտադրւած բոլշեւիկեան կարգերի բռնատիրութեան դէմ:

Իշխանութեան գլուխն անցած հայ բոլշեւիկները բառի ամենաբուն իմաստով, թշնամական՝ նւաճող բանակի պէս վարւեցին սեփական երկրի եւ ժողովրդի հետ: Այսպէս կոչւած «կարմիր կարգերի» հաստատման պատրւակով եւ ցնորամիտ ու ծայրայեղական կարգախօսերով, նրանք բռնագրաւեցին պարզ ժողովրդի՝ շարքային քաղաքացու, չարքաշ ռամիկի ու բանւորի եղածն ու չեղածը, ունեցած-չունեցածը, եւ ռեպրեսիայի կատաղի արշաւ ծաւալեցին ոչ միայն 1918 թւականին հայոց անկախութիւնն ու պետականութիւնը կերտած Դաշնակցութեան ռազմա-քաղաքական ղեկավար գործիչների, այլեւ՝ բոլշեւիկեան կամայականութիւններին ընդդիմացող իւրաքանչիւր մարդու դէմ:

Եւ ընդամէնը երկու ամսից էլ քիչ ժամանակ էր հարկաւոր, որպէսզի հայ ժողովուրդն ապստամբի իր ազգային ու մարդկային արժանապատւութիւնը ոտնատակ տւած, իրեն պարտադրւած բռնակալական վարչակարգի դէմ, փորձելով վերականգնել աննկարագրելի տառապանքներով ու նւիրումով կերտած իր անկախ պետականութիւնը:

Փետրւարի 18-ին հետեւած 44 օրերի ընթացքում, երկիրը ղեկավարելու համար ձեւաւորւած Հայրենիքի փրկութեան կոմիտէն արեց հնարաւորն ու անհնարը ազատագրւած Հայաստանի վերականգնւած անկախութիւնը պահպանելու համար: Ծանր ու աննպաստ պայմանները, սակայն, թոյլ չտւեցին այն, եւ հայոց խոյացումի այս հերոսական էջը փակւեց 1921 թւականի ապրիլի 2-ին:

Ու թէեւ ապստամբութիւնը չյաղթանակեց, բայց նա աշնանացանի պէս հայ մարդու հոգում ի պահ թողեց ազատութեան եւ անկախութեան վեհ գաղափարը, որը ծլարձակեց վեց տասնամեակ անց, 1988 թւականի փետրւարին, Արցախեան շարժման տեսքով, դառնալով հայոց անկախ պետականութեան վերականգնման եւ Արցախեան ազատամարտի պանծալի յաղթանակների հիմնաքարը:

Դժւարին երկունք ապրեց հայ ժողովրդի գիտակցութեան մէջ ի պահ թողնւած Փետրւարեան ապստամբութեան խիզախումի ոգին այն օրերին, երբ թւում էր, թէ ժամանակն ու պայմանները խիստ աննպաստ են, երբ թւում էր, թէ իրավիճակը փակուղային է, իսկ բոլորը մեր դէմ են, եւ հէնց այդ պահին էր, որ մեր աչքի առջեւ հայի խիզախման ոգին նոր խոյանք ապրեց: Մինչ երէկ չնշմարւող, սովորական մարդը, ծերն ու երիտասարդը, տղան ու աղջիկը, ուսանողը, դասախօսը, ուսուցիչը, արւեստագէտը, հողագործը, արհեստաւորն ու բանւորը դարձան անկրկնելի սխրագործութիւնների եւ հերոսացումների հեղինակ:

Արցախը վեր յառնեց մոխիրներից, շտկեց իր մէջքն ու կերտեց անկախ պետականութիւն, եւ գոյութեան ու լինելիութեան յայտ ներկայացրեց ի տես ողջ աշխարհի՝ ձախողելով իր դէմ լարւած բոլոր որոգայթները:

Երեք տասնամեակ անց սակայն, ցաւով պէտք է նշենք, թէ որքան բան է փոխւել մեր կեանքում: Ընդամէնը մի քանի տարի առաջ հնարաւո՞ր էր երեւակայել այն, ինչ մենք այսօր ապրում ենք: Հնարաւո՞ր էր պատկերացնել Արցախի բռնազաւթումն ու հայաթափումը, ապրել հայոց պետականութեան լինելիութեան եւ ինքնիշխանութեան կորստի հետապնդող մղձաւանջով, զարթնել՝ գիտակցելով, որ ոտնատակ է տրւած մեր ազգային ու մարդկային արժանապատւութիւնը:

Այս բոլորը պայմանաւորւած է բացառապէս այն ամենով, որ մենք արել, կամ չենք արել անցեալ վեց տարում: Այո՛, բացառապէս մեր արածներով ու չարածներով, որովհետեւ եղածը դրանց արդիւնքն ու հետեւանքն է, ածանցեալը: Յատկապէս՝ մեր ոչինչ չանելը, իրականութիւնը չտեսնելը, խաբկանքին տրւելը, կեղծ փրկչին հաւատալը…

Եւ այսօր, երանիի չարժանի մեր ժամանակներում մեզ առաջին հերթին եւ հիմնականում անհրաժեշտ է հէնց Փետրւարեան ապստամբութեան խիզախման ոգին՝ որոգայթից դուրս գալու, թշնամուց մուրալու վարժւած անարժանապատիւներից ազատւելու, եւ հէնց նոյն այդ թշնամու գանգը փշրելու համար:

Ապաւինենք Փետրւարեան ապստամբութեան ոգուն: Սա է մեր միակ փրկօղակը:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company